ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2015 թվականի N 754-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 447-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մայիսի 27-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 447-Ա որոշման հավելվածում «Ս. Վասիլյան - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)» տողից հետո լրացնել նոր տող, հետևյալ բովանդակությամբ՝ «Ա. Խուդավերդյան-Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. օգոստոսի 18 Երևան |