ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2015 թվականի N 747-Ա
Սերգո կարապետյանի, արմեն հարությունյանի եվ գրիգոր էվանյանի՝ Վրաստան ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի վարորդ Գրիգոր Էվանյանի (մեքենայի պետ. համարանիշ 010 LL 55)` 2015 թվականի օգոստոսի 17-19-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. օգոստոսի 18 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|