Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2014 թվականի |
թիվ 12/9 |
քաղ. Մինսկ
Մաքսային միության տարածքով ապրանքների տարանցիկ փոխադրման ժամանակ երաշխիքային մեխանիզմների զարգացման մասին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան
ՈՐՈՇԵՑ՝
1. Սահմանել Մաքսային միության տարածքով ապրանքների տարանցիկ փոխադրման ժամանակ երաշխիքային մեխանիզմներ զարգացնելու գծով՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային առընթեր աշխատանքային խմբի կազմը (հավելված թիվ 1)։
2. Տարանցիկ փոխադրման մաքսային ընթացակարգը կիրառելիս հիմք ընդունել մաքսային մարմինների և երաշխավորողների փոխգործակցության մեխանիզմի հայեցակարգը (այսուհետ՝ Հայեցակարգ) (հավելված թիվ 2)։
3. Որոշման 1-ին կետում նշված աշխատանքային խմբին՝
հաշվի առնել Հայեցակարգի դրույթները՝ Մաքսային միության տարածքով ապրանքների տարանցիկ փոխադրման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման միասնական համակարգի ստեղծման և զարգացման վերաբերյալ առաջարկներ նախապատրաստելիս.
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների հերթական նիստին զեկուցել Մաքսային միության տարածքով ապրանքների տարանցիկ փոխադրման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման միասնական համակարգի ձևավորման ընթացքի մասին։
Նախագահ՝ |
Ա. Յու. Բելյանինով | |
Նախագահի տեղակալ՝ |
Ա. Ֆ. Շպիլևսկի | |
Նախագահի տեղակալ՝ |
Գ. Կ. Ամրին |
Հավելված թիվ 1 Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի թիվ 12/9 որոշման |
Մաքսային միության տարածքով ապրանքների տարանցիկ փոխադրման ժամանակ երաշխիքային մեխանիզմներ զարգացնելու և կիրառելու գծով՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային առընթեր աշխատանքային խմբի կազմը
Կոմարովա Օլգա Նիկոլայի |
- Ռուսաստանի ԴՄԾ-ի Դաշնային մաքսային եկամուտների և սակագնային կարգավորման գլխավոր վարչության պետ՝ աշխատանքային խմբի ղեկավար |
Վալիև Ալեքսանդր Անատոլիի |
- Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ի Սակագնային կարգավորման և մաքսային վճարների վարչության պետ՝ Աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ |
Մաուբաև Կայրատ Ուրգենիշբայի |
- Ղազախստանի Հանրապետության ֆինանսների Նախարարության ՄՀԿ-ի Հեռավար դիտանցման վարչության ղեկավար՝ աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ |
Բելառուսի Հանրապետության մաքսային ծառայությունից | |
Յակովլև Վադիմ Յուրիի |
- Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ի Սակագնային կարգավորման և մաքսային վճարների վարչության պետի տեղակալ |
Պլանին Անդրեյ Ալեքսանդրի |
- Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ի Մաքսային հսկողության կազմակերպման վարչության պետի տեղակալ |
Զոտով Վյաչեսլավ Գեննադիի |
- Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ի Տեղեկատվական տեխնոլոգիաների, մաքսային վիճակագրության և վերլուծության վարչության պետի տեղակալ |
Արտեմև Ալեքսեյ Ալեքսեյի |
- Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ի Մաքսային միության հարցերով իրավական վարչության պետի տեղակալ |
Դրոզդ Լյուդմիլա Վլադիմիրի |
- Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ի Սակագնային կարգավորման և մաքսային վճարների վարչության Մաքսային վճարների գանձման մեթոդաբանության բաժնի պետ |
Բոնդիկովա Անաստասիա Պյոտրի |
- Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ի Մաքսային հսկողության կազմակերպման վարչության Մաքսային հսկողության ներքո փոխադրման կազմակերպման բաժնի գլխավոր տեսուչ |
Ղազախստանի Հանրապետության մաքսային ծառայությունից | |
Խոջաբերգենովա Բագիրա Ջուդանի |
- Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ի Մաքսային եկամուտների վարչության գլխավոր փորձագետ |
Մեդետբեկ Վեներա Կերիմբեկի |
- Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ի Տեղեկատվական տեխնոլոգիաների արդիականացման վարչության գլխավոր փորձագետ |
Ասիլբեկովա Միրա Տոկտարբեկի |
- Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ի Հեռավար դիտանցման վարչության փորձագետ |
Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայությունից | |
Չերկեսովա Լարիսա Իվանի |
- Ռուսաստանի Դաշնության ԴՄԾ-ի Իրավական վարչության պետ |
Ամելյանովիչ Սերգեյ Ալեքսեյի |
- Ռուսաստանի Դաշնության ԴՄԾ-ի Մաքսային ձևակերպման և մաքսային հսկողության կազմակերպման գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ |
Զարեմբո Սերգեյ Ալեքսանդրի |
- Ռուսաստանի Դաշնության ԴՄԾ-ի Իրավական վարչության պետի առաջին տեղակալ |
Սեմաշկո Սերգեյ Ալեքսանդրի |
- Ռուսաստանի Դաշնության ԴՄԾ-ի Դաշնային մաքսային եկամուտների և սակագնային կարգավորման գլխավոր վարչության պետի տեղակալ |
Ռոմանով Կիրիլ Օլեգի |
- Ռուսաստանի Դաշնության ԴՄԾ-ի Տեխնոլոգիաների գլխավոր վարչության Տեղեկատվական անվտանգության ծառայության Տեղեկատվական անվտանգության և տեղեկատվության տեխնիկական պաշտպանության բաժնի պետ |
Դեմիդով Իգոր Ստեփանի |
- Ռուսաստանի Դաշնության ԴՄԾ-ի Կենտրոնական տեղեկատվատեխնիկական մաքսային վարչության Նախնական գործառնությունների, մաքսային տարանցիկ փոխադրման և տեղեկատվական փոխգործակցության ծրագրային միջոցների զարգացման բաժնի պետ |
Կարելայա Մարինա Վլադիմիրի |
Ռուսաստանի ԴՄԾ-ի Իրավական վարչության մաքսային գործի ոլորտում իրավական վերլուծության բաժնի պետ |
Բուբելո Միխաիլ Վալերիի |
- Ռուսաստանի ԴՄԾ-ի Մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության կազմակերպման գլխավոր վարչության Տարանցիկ փոխադրման միասնական համակարգի մեթոդաբանության և գործունեության կազմակերպման բաժնի պետի տեղակալ |
Կուխտով Կոնստանտին Յուրիի |
- Ռուսաստանի ԴՄԾ-ի Մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության կազմակերպման գլխավոր վարչության Տարանցիկ փոխադրման միասնական համակարգի մեթոդաբանության և գործունեության կազմակերպման բաժնի պետի տեղակալ |
Տոլկաչև Իգոր Վասիլիի |
- Ռուսաստանի ԴՄԾ-ի Տեղեկատվական տեխնոլոգիաների գլխավոր վարչության Մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետի տեղակալ |
Ֆոմին Ալեքսանդր Սերգեյի |
- Ռուսաստանի ԴՄԾ-ի Դաշնային մաքսային եկամուտների և սակագնային կարգավորման գլխավոր վարչության Մաքսային վճարների և պարտքի գանձման ապահովման վարչարարության բաժնի պետի տեղակալ |
Բրաժնիկով Միխաիլ Յուրիի |
- Ռուսաստանի ԴՄԾ-ի Մաքսային համագործակցության վարչության Մաքսային միության գործունեության ապահովման բաժնի գլխավոր պետական մաքսային տեսուչ |
Մաչինա Օկսանա Իվանի |
- Ռուսաստանի ԴՄԾ-ի Իրավական վարչության մաքսային գործի ոլորտում իրավական վերլուծության բաժնի առաջատար խորհրդատու |
Տարասով Վալերի Գեորգիի |
- Ռուսաստանի ԴՄԾ-ի Կենտրոնական տեղեկատվատեխնիկական մաքսային վարչության Մաքսային մարմինների ՄԱՏՀ ԿՏԲ-ի տեղեկատվության մշակման և վերլուծության բաժնի առաջատար ինժեներ |
Հավելված թիվ 2 Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի թիվ 12/9 որոշման |
Հայեցակարգ
տարանցիկ փոխադրման մաքսային ընթացակարգը կիրառելիս մաքսային մարմինների և երաշխավորողների փոխգործակցության մեխանիզմի
Մաքսային միության անդամ պետությունների միասնական մաքսային տարածքը պահանջում է ոչ միայն մաքսային կարգավորման սկզբունքների միասնականացում, այլև արտահանման-ներմուծման նյութական հոսքերը կառավարելիս մաքսային ֆորմալ պահանջների կատարման մասով լոգիստիկ խնդիրների լուծում։
Մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների փոխադրման պայմանների կատարումը կարգավորելու գլխավոր տարրերից մեկը մաքսային մարմիններին մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումն է։
Մաքսային վարչարարության տեսանկյունից մաքսատուրքերի, հարկերի վճարումն ապահովելիս հիմնական պահանջներն են՝
անվտանգությունը.
հուսալիությունը.
թափանցիկությունը.
իրացվելիությունը.
վարչարարության պարզությունը.
ապահովումն ընդունելու և դրա օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու ժամանակ նվազագույն ծախսումները։
Լոգիստիկայի տեսանկյունից ապահովման կիրառումը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին՝
անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման նվազագույն ժամանակ.
Մաքսային միության անդամ պետությունների տարածքով փոխադրումներ իրականացնելիս ապահովման ներդրումը հավաստող միասնական փաստաթղթի կիրառում.
«մեկ կանգառ» (Մաքսային միության արտաքին սահմաններում) և «տարանցման անընդհատություն» սկզբունքների իրագործում.
Օպտիմալ ֆինանսական ծախսումներ փոխադրողի համար.
Ռուսաստանի Դաշնության ՄՃՓ կոնվենցիայի կիրառման փորձը, որի շրջանակներում նաև իրականացվում են ապրանքների փոխադրումներ, վկայում է միջազգային երաշխիքային միավորման կողմից պետության համար հուսալի ֆինանսական երաշխիքի բացակայության մասին, որի արդյունքը մաքսային վճարների վճարման գծով պարտքի զգալի գումարն է։
Այս առումով պետք է ստեղծվի Մաքսային միության տարածքով ապրանքների տարանցիկ փոխադրման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման միասնական համակարգ (այսուհետ՝ երաշխիքային համակարգ), որը բացառում է մաքսային վճարների՝ Մաքսային միության անդամ պետությունների բյուջեներ չվճարման ռիսկերը։
Նման համակարգ ստեղծելու համար որպես հիմք կարող է ընդունվել Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում ակտիվորեն կիրառվող երաշխավորությունը՝ որպես մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման եղանակ։
Չնայած երաշխավորության օգտագործման տեխնոլոգիաներում առկա որոշակի տարբերություններին, դրա կիրառման հիմնական սկզբունքը երաշխավորողների պարտավորությունների կատարման ֆինանսական ապահովման տրամադրումն է մաքսային մարմնին։
Նման մոտեցումը իրագործելու համար պետք է կազմակերպվի տարանցիկ փոխադրման մաքսային ընթացակարգը կիրառելիս մաքսային մարմինների և երաշխավորողների փոխգործակցությունը, ինչպես նաև միմյանց միջև երաշխավորողների փոխգործակցությունը։
Ներկայումս կազմակերպվել է Մաքսային միության անդամ պետությունների միջև փոխգործակցություն, այդ թվում՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը կիրառելու մասով։ Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում նույնպես առկա է տվյալ պետության մաքսային մարմինների և երաշխավորողների միջև փոխգործակցության փորձ, սակայն երաշխավորողների միջև փոխգործակցության փորձը բացակայում է։
Այդ պատճառով կանոնավոր կերպով Մաքսային միության տարածքով ապրանքներ փոխադրող միևնույն փոխադրողների նկատմամբ տարբեր երաշխավորողներ կարող են կիրառել երաշխավորություն տրամադրելու գծով մատուցվող ծառայությունների արժեքի վրա ազդող ռիսկերի գնահատման տարբեր չափանիշներ։
Երաշխիքային համակարգերի կառուցումը պետք է իրականացվի մի քանի փուլով (սկզբնական փուլ, միջանկյալ փուլ, ավարտական փուլ) և հիմնվի հետևյալ սկզբունքների վրա՝
1) համակարգի՝ որպես մեկ ամբողջության և դրա յուրաքանչյուր անդամի համար առանձին կայունության ապահովումը.
2) վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարների անվերապահ մարման հնարավորությունը՝ տարանցիկ փոխադրման մաքսային ընթացակարգի խախտման դեպքում.
3) երաշխիքային համակարգի համալիր մրցունակությունն՝ ապահովման այլընտրանքային եղանակների և երաշխիքային համակարգերի նկատմամբ.
4) փոխադրողների գործունեության վերլուծության հիման վրա մաքսային օրենսդրության խախտման առաջացման ռիսկը նվազագույնի հասցնելը նախատեսող համակարգի կիրառում.
5) տարանցման միասնական փաստաթղթի, ինչպես նաև Մաքսային միության տարբեր անդամ պետությունների մաքսային մարմինների միջև փոխադրումներ իրականացնելիս մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման տրամադրումը հավաստող փաստաթղթի կիրառումը։
Երաշխիքային համակարգերի կառուցումը ենթադրում է ապրանքների տարանցիկ փոխադրման ժամանակ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների առջև որպես երաշխավորող հանդես եկող անձանց կողմից վերազգային կազմակերպության ստեղծում։
Վերազգային կազմակերպությունը կարող է ստեղծվել որպես երաշխավորողների կամավոր միավորում (երաշխավորողների միություն)՝ համապատասխան համաձայնագրի հիման վրա։
Վերազգային կազմակերպության ստեղծման և գործունեության նպատակն է երաշխիքի ձևով մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը տրամադրելուն ուղղված երաշխավորողների համատեղ գործունեությունը՝ ըստ միասնականացված կանոնների և սակագների։ Դա հնարավորություն կտա ապահովել ֆինանսական ռիսկի հետ կապված ծառայությունների մատուցման ֆինանսական կայունությունը՝ տվյալ կազմակերպության և (կամ) դրա կողմից ստեղծված կամ լիազորված կազմակերպության անունից կնքված երաշխավորության պայմանագրով պարտավորությունների կատարման նկատմամբ համապարտ պատասխանատվության պայմաններով։
Երաշխիքային համակարգեր ստեղծելիս անհրաժեշտ է սահմանել երաշխիքային համակարգերի բոլոր մասնակիցների փոխգործակցության հստակ կարգը, որը կթույլատրի նվազագույնի հասցնել Մաքսային միության անդամ պետությունների համար ռիսկերը և ընդլայնել ապրանքների տարանցիկ փոխադրման ժամանակ երաշխավորության օգտագործման հնարավորությունները։
Փոխգործակցության համապատասխան կարգը պետք է հիմնվի հետևյալ սկզբունքների վրա՝
1. Երաշխավորությունը Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմին (հաշվի առնելով երաշխավորողի ռեզիդենտությունը) է տրամադրվում փոխադրողների փոխարեն՝ հաշվի առնելով օրենսդրության չկատարման համար անցկացվող ռիսկերի գնահատումը։ Ընդ որում, երաշխավորողները կարող են փոխադրողների ազգային և օտարերկրյա ասոցիացիաներից, բեռնառաքողներից և ապրանքներն արտադրողներից նրանց հետ կնքված համաձայնագրերի հիման վրա փոխադրողների փոխարեն ստանալ երաշխիքներ, ինչպես նաև տեղեկություններ նրանց ֆինանսական դրության մասին։
2. Վերազգային երաշխիքային կազմակերպության շրջանակներում գործող երաշխավորողները՝ իրենց ծառայությունների արժեքի ձևավորման նպատակով, օգտագործում են այն անձանց տվյալները, որոնք ապրանքների տարանցիկ փոխադրման ժամանակ ունեցել են խախտում կամ որոնց ֆինանսական դրությունը մտահոգության տեղիք է տալիս։
3. Ոչ թղթային (էլեկտրոնային) տեխնոլոգիաների գերակայությունը։
4. Մաքսային մարմինների հետ երաշխավորողների փոխգործակցությունն ապահովող ծրագրային ապահովման առկայությունը։
Առաջարկված մեխանիզմը թույլ կտա բարձրացնել երաշխավորողների կողմից մատուցվող ծառայությունների հուսալիությունը, կայունությունը, հասանելիությունն ու մրցունակությունը այլ երաշխիքային մեխանիզմների համեմատ, այդ թվում՝ այն միջազգային համաձայնագրերի շրջանակներում կիրառվող երաշխիքային մեխանիզմների, որոնց մասնակիցներն են Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը։
Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական: