Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 սեպտեմբերի, 2012 թվականի |
թիվ 5/11 |
քաղ. Պետրոպավլովսկ-Կամչատսկի
Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքների նկատմամբ ռիսկի պրոֆիլների կիրառման վերաբերյալ հաշվետվության ձեՎը ԵՎ ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքների նկատմամբ կիրառվող ռիսկի պրոֆիլների արդյունավետության չափանիշները հաստատելու մասին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայություններում Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքների նկատմամբ կիրառվող ռիսկերի կառավարման համակարգի կիրառման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով
ՈՐՈՇԵՑ՝
1. Հաստատել Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքների նկատմամբ ռիսկի պրոֆիլների կիրառման վերաբերյալ հաշվետվության ձեւը (հավելված թիվ 1)
2. Հաստատել Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքների նկատմամբ կիրառվող ռիսկի պրոֆիլների արդյունավետության չափանիշները (հավելված թիվ 2)։
3. Համարել ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքների նկատմամբ կիրառվող ռիսկի պրոֆիլների արդյունավետության չափանիշները և հաշվետվության ձևը ուժի մեջ մտած 2012 թվականի հոկտեմբերի 1-ից։
4. Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին (ՄՀԿՎ, Վ.Ն. Օրլովսկի), Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին (ՌՎՎՎ, Ա.Մ. Կոլբայ), Ռուսաստանի ԴՄԾ-ին (ՄՁևՄՀԿԳՎ, Վ. Վ. Իվին)` տեխնիկական հնարավորություններին համապատասխան՝ սկսել աշխատել սույն Որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքների նկատմամբ, ֆիզիկական անձանց կողմից ապրանքների տեղափոխման ժամանակ կիրառվող ռիսկի առանձին պրոֆիլների (Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ընտրությամբ) նկատմամբ ռիսկի պրոֆիլների կիրառման վերաբերյալ հաշվետվություն կազմելու ուղղությամբ։
5. Եռամսյա պարբերականությամբ իրականացնել սույն Որոշման 4-րդ կետում նշված ռիսկի պրոֆիլների կիրառման արդյունավետության վերաբերյալ տեղեկությունների փոխանակում Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայություններում ռիսկերի կառավարման համակարգի զարգացման գծով Աշխատանքային խմբի նիստերին։
Նախագահ՝ |
Ա. Յու. Բելյանինով | |
Նախագահի տեղակալ՝ |
Ա. Ֆ. Շպիլևսկի | |
Նախագահի տեղակալ՝ |
Մ. Տ. Յեսենբաև |
Հավելված թիվ 1 Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի թիվ 5/11 որոշման |
Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքների նկատմամբ ռիսկի պրոֆիլների կիրառման վերաբերյալ հաշվետվության ձԵՎը
Համարը՝ ը/կ |
Մաքսային մարմնի անվանումը |
Մաքսային միության տարածք ժամանող ֆիզիկական անձանց թիվը |
Ռիսկի պրոֆիլների գործարկման դեպքերի թիվը |
Ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին չդասելու փաստերի թիվը |
Մաքսային հսկողության ընթացքում հայտնաբերված այն ապրանքների վերաբերյալ հիմնական տեղեկություններ, որոնք մաքսային մարմնի կողմից չեն դասվել անձնական օգտագործման ապրանքների շարքին |
Ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների կիրառման ընթացքում հայտնաբերված իրավախախտումների (վարչական, քրեական) փաստերով հարուցված գործերի թիվը |
Բռնագանձված մաքսային վճարների (տուգանքների) գումարը՝ դոլարի համարժեքով | ||
Ապրանքների խմբերի անվանումը1 |
Ապրանքների քաշը (կգ.) |
Ապրանքների արժեքը դոլարի համարժեքով |
__________________________________
1 Ապրանքները պայմանականորեն բաժանվում են հետեվյալ խմբերի՝
– հագուստ, առարկաներ եվ հագուստի պարագաներ (ցանկացած նյութից՝ բացի մորթուց).
– մորթե արտադրատեսակներ.
– կոշկեղեն.
– ոսկերչական իրեր, ժամացույցներ, թանկարժեք մետաղներից եվ քարերից հուշանվերներ, այլ,
– ապարատուրա (ֆոտո–, տեսա–), էլեկտրոնային սարքավորումներ (նոթբուքներ, բջջային հեռախոսներ, պլանշետներ եվ այլն),
– այլ։
Հավելված թիվ 2 Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի թիվ 5/11 որոշման |
Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքների նկատմամբ կիրառվող ռիսկի պրոֆիլների արդյունավետության չափանիշները
1. Ռիսկի պրոֆիլների գործարկման դեպքերի թվի տոկոսային հարաբերությունը Մաքսային միության մաքսային տարածք ժամանած ֆիզիկական անձանց թվին՝ հաշվետու ժամանակահատվածում։
2. Ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին չդասելու մասին որոշում ընդունելու փաստերի թվի տոկոսային հարաբերությունը (այդ ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին չդասելու առնչությամբ) ռիսկի պրոֆիլների գործարկման դեպքերի թվին՝ հաշվետու ժամանակահատվածում։
3. Իրավախախտումների (վարչական, քրեական) փաստերով հարուցված՝ ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների կիրառման ընթացքում հայտնաբերված գործերի թվի տոկոսային հարաբերությունը ռիսկի պրոֆիլների գործարկման դեպքերի թվին՝ հաշվետու ժամանակահատվածում։
4. Բռնագանձված մաքսային վճարների (տուգանքների) գումարը՝ դոլարի համարժեքով։
Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|