Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 5/10
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.09.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.29/51(1409) 17.09.2015
Ընդունող մարմին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
05.09.2012
Ստորագրող մարմին
Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.09.2012

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


5 սեպտեմբերի, 2012 թվականի

թիվ 5/10

 

քաղ. Պետրոպավլովսկ-Կամչատսկի

 

Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելու դեպքում միասնական մոտեցումներ հաստատելու մասին

 

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայություններում՝ Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքների առնչությամբ ռիսկերի կառավարման համակարգի կիրառման արդյունավետությունը բարձրացնելու եւ միատեսակ մոտեցումներ սահմանելու նպատակով՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան

 

ՈՐՈՇԵՑ՝

 

1. Հաստատել Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելու դեպքում կիրառվող ռիսկի ցուցիչների ցանկը (հավելված թիվ 1 )։

2. Հաստատել ռիսկի հետեւյալ ցուցիչների արժեքները՝ «ֆիզիկական անձի՝ Մաքսային միության մաքսային սահմանը հատելու հաճախականությունը» եւ «ապրանքների անվանումների թիվը եւ նույն անվանմամբ ապրանքների քանակը» Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելու դեպքում (հավելված թիվ 2):

3. Սահմանել, որ կախված Մաքսային միության մաքսային սահմանի հատվածից, առանձին անցակետերով տեղափոխվողտիպիկ ապրանքների կատեգորիաներից, Մաքսային միության մաքսային սահմանով անցնող անձանց կատեգորիաներից եւ այլ օբյեկտիվ պայմաններից` ռիսկի պրոֆիլների ձեւավորման դեպքում Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների կողմից կարող են սահմանվել ռիսկի ցուցիչների ավելի խիստ արժեքներ, քան սույն Որոշման թիվ 2 հավելվածով հաստատված արժեքներն են:

4. Սահմանել, որ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների կողմից կարող են որոշվել այն պայմանները, որոնց դեպքում սույն Որոշման թիվ 2 հավելվածով հաստատված ռիսկի ցուցիչների արժեքներին չհամապատասխանելու դեպքում մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձի կողմից կարող է ընդունվել Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելու մասին որոշում:

5. Սահմանել, որ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների կողմից ռիսկի՝ սույն Որոշման թիվ 2 հավելվածով հաստատված ցուցիչների արժեքները կիրառելը չի բացառում Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման ապրանքներին դասելիս ռիսկի պրոֆիլների ձեւավորման դեպքում ռիսկի՝ սույն Որոշման թիվ 1 հավելվածով հաստատված այլ ցուցիչներ կիրառելը:

6. Սահմանել, որ՝

- մաքսային մարմնի պաշտոնատար անձի՝ սույն Որոշման 4-րդ կետում նշված լիազորություններն որոշվում են Մաքսային միության անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի կողմից.

- սույն Որոշման 3-րդ կետին համապատասխան՝ ռիսկի ցուցիչների արժեքները սահմանած կամ սույն Որոշման 4-րդ կետին համապատասխան՝ պայմանները որոշած մաքսային ծառայության կենտրոնական մաքսային մարմինը մեկշաբաթյա ժամկետում տեղեկացնում է դրա մասին Մաքսային միության մյուս անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմիններին:

Նախագահ՝

 

Ա. Յու. Բելյանինով

     

Նախագահի տեղակալ՝

 

Ա. Ֆ. Շպիլևսկի

     

Նախագահի տեղակալ՝

 

Կ. Տ. Յեսենբաև

 

Հավելված թիվ 1

Մաքսային միության անդամ

պետությունների մաքսային

ծառայությունների միավորված

կոլեգիայի թիվ 5/10 որոշման

 

Ռիսկի այն ցուցիչների ցանկը, որոնք կիրառվում են Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելիս

 

1) Ապրանքների տեղափոխումն այն ուղարկման կետերից (երկրներից), որոնք ավանդաբար ժողովրդական սպառման ապրանքների (Լեհաստան, Չինաստան, Թուրքիա, Հունաստան, Ուկրաինա և այլն), ինչպես նաև թանկարժեք հազվագյուտ (էքսկլյուզիվ) ապրանքների (Իտալիա, ՄԱԷ, Շվեյցարիա և այլն) արտադրության, մանրածախ և մեծածախ առևտրի կենտրոններ են:

2) Ֆիզիկական անձի՝ Մաքսային միության մաքսային սահմանը հատելու հաճախականությունը, այդ թվում՝ կախված սահմանակից պետությունից եւ տրանսպորտային միջոցի տեսակից:

3) Արտերկրում գտնվելու ժամանակահատվածը:

4) Ֆիզիկական անձի բնակության վայրի մոտ գտնվելը Մաքսային միության մաքսային սահմանին:

5) Ֆիզիկական անձի գործունեության բնույթը (գործազուրկ, անհատ ձեռնարկատեր կամ ռիսկին դասվող ապրանքների առեւտրի ոլորտում իր գործունեությունն իրականացնող կազմակերպության աշխատակից, տուրիստական գործակալության աշխատակից, օդանավերի անձնակազմեր, գնացքների բրիգադներ եւ այլն).

6) Ապրանքների տեղափոխումը` բեռ տեղափոխելու համար սովորաբար չնախատեսված տրանսպորտային միջոցով:

7) Այլ երկրների տարածքներից Մաքսային միության մաքսային տարածք այն ապրանքների ներմուծումը, որոնց ծագման երկիրը մտնում է սույն ցանկի 1-ին կետում նշված երկրների ցանկի մեջ:

8) Ապրանքի անվանումը:

9) Ապրանքների անվանումների թիվը միևնույն անվանմամբ ապրանքների քանակը, այդ թվում՝ կախված սահմանակից պետությունից և (կամ) տրանսպորտային միջոցի տեսակից:

10) Ապրանքների ընդհանուր քաշը, այդ թվում՝ կախված սահմանակից պետությունից և (կամ) տրանսպորտային միջոցի տեսակից:

11) Տեղափոխվող ապրանքներին առնչվող փաստաթղթերի մեջ պարունակվող տեղեկությունները:

12) Անձի մոտ իր կողմից տեղափոխվող ապրանքների անվանման ու թվի և դրանց օգտագործման նպատակների վերաբերյալ տեղեկությունների բացակայությունը:

 

 

Հավելված թիվ 2

Մաքսային միության անդամ

պետությունների մաքսային

ծառայությունների միավորված

կոլեգիայի թիվ 5/10 որոշման

 

Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելու դեպքում ռիսկի ցուցիչների արժեքները

Ցուցիչ. ֆիզիկական անձի՝ Մաքսային միության մաքսային սահմանը հատելու հաճախականությունը

Ցուցիչ. ապրանքների անվանումների թիվը և նույն անվանմամբ ապրանքների թիվը

ամիսը 1 անգամ և պակաս

առանց մաքսային վճարները կատարելու անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման՝ Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված նորմերի շրջանակներում

յուրաքանչյուր 15 օրը մեկ անգամ

մեկ անվանումում 7 նիշից ոչ ավելի, ընդ որում՝ ապրանքների 15 անվանումից ոչ ավելի

յուրաքանչյուր 7 օրը մեկ անգամ

մեկ անվանումում 5 նիշից ոչ ավելի, ընդ որում՝ ապրանքների 10 անվանումից ոչ ավելի

յուրաքանչյուր 7 օրը մեկ անգամից ավելի

մեկ անվանումում 2 նիշից ոչ ավելի, ընդ որում՝ ապրանքների 5 անվանումից ոչ ավելի

օրական 1 անգամից ավելի

1 անվանման 1 նիշ

 

Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական: