Գլխավոր տեղեկություն
Համար
N 850-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.09.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 սեպտեմբերի 2015 թվականի N 850-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հոկտեմբերի 26-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհուրդ ստեղծելու և նրա կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 892-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետում «,որոնք համապատասխան պետական մարմինների կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը հանել,

բ. 4-րդ ենթակետում «տարեկան ժամանակացույցի» բառերը փոխարինել «գնումների պլանի» բառերով, իսկ «Ծրագրերի իրականացման պլանով» բառերը հանել,

գ. 5-րդ ենթակետում «ժամանակացույցին» բառը փոխարինել «գնումների պլանին» բառերով,

դ. 6-րդ, 9-րդ ենթակետերում «տարեկան աշխատանքների ժամանակացույցի» բառերը փոխարինել «գնումների պլանի» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,

ե. 6-րդ ենթակետը «բացառությամբ» բառից հետո «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 14-րդ կետի «դ» ենթակետում նշվածի.» բառերը փոխարինել «Ծրագրի շրջանակներում մինչև 100 հազ. ԱՄՆ-ի դոլարին կամ դրան համարժեք այլ արժույթի չափով կնքվող պայմանագրերի» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետում «աշխատանքային ժամանակացույցի» բառերը փոխարինել «գնումների պլանի» բառերով, իսկ «արտահերթ» բառից հետո լրացնել «այդ թվում հեռակա՝ գրավոր հարցման կարգով անցկացված».

3) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 11.1-րդ կետով՝

«11.1 Ծրագրի ընթացքի մասին զեկույցներն ու հաշվետվությունները և Խորհրդի հաստատում չպահանջող ընթացիկ այլ հարցերը կարող են Խորհրդի քննարկմանը ներկայացվել հեռակա՝ գրավոր հարցման կարգով, ԾԻԿ-ի կամ ԾԻԳ-ի ղեկավարի առաջարկությամբ».

4) որոշման N 1 հավելվածի 34-րդ կետի 1-ին ենթակետը «նիստի» բառից հետո լրացնել «այդ թվում հեռակա՝ գրավոր հարցման միջոցով իրականացվող նիստերի,» բառերով.

5) որոշման N 1 հավելվածի 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-ին ենթակետով՝

«2.1 նախապատրաստում է հեռակա՝ գրավոր հարցման միջոցով իրականացվող նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը, կազմակերպում է նյութերի տրամադրումը Խորհրդի անդամներին, Խորհրդի անդամներից դիրքորոշումների ստացումը».

6) որոշման N 2 հավելվածի՝

ա. 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Ա. Երիցյան- ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար»,

բ. 10-րդ պարբերությունում «Կ. Մինասյան-ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Ս. Ավետիսյան-ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերով.

գ. 13-րդ պարբերությունում «նախարարի» բառից հետո լրացնել «առաջին» բառը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 19

Երևան