Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 11/17
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.29/51(1409) 17.09.2015
Ընդունող մարմին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
11.06.2014
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2014

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի 2014 թվականի

թիվ 11/17

քաղ. Երևան

 

Ընդհանուր մաքսային գործընթացների հսկողության շրջանակներում՝ ներառյալ Փաստաթղթերի էլեկտրոնային ձԵՎերի ձԵՎաչափերի ալբոմը, Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ի, Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ի ԵՎ Ռուսաստանի ԴՄԾ-ի միջԵՎ տեղեկատվական փոխգործակցության Տեխնիկական պայմանները հաստատելու մասին

 

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան

 

ՈՐՈՇԵՑ՝

 

1. Հաստատել ընդհանուր մաքսային գործընթացների հսկողության շրջանակներում՝ ներառյալ Փաստաթղթերի էլեկտրոնային ձևերի ձևաչափերի ալբոմը, Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ի, Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ի և Ռուսաստանի ԴՄԾ-ի միջև տեղեկատվական փոխգործակցության Տեխնիկական պայմանները, որոնք լրամշակվել են 2013 թվականի դեկտեմբերի 31-ին հաստատված՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև Տեղեկությունների փոխանակման տեխնոլոգիայի հաշվառմամբ, որն ապահովում է Մաքսային միության անդամ պետությունների տարածք (տարածքից) տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման և արտահանման հաշվառումն ու հսկողությունը:

2. Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին (ՏՏՄՎևՎՎ, Դ.Ա. Ռադիվոնիկ), Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին (ԱևՏՏՎ, Դ. Ա. Ժուկենով), Ռուսաստանի ԴՄԾ-ին (ՏՏԳՎ, Ա.Ե. Շաշաև, ՏՏՄԿՎ: Ա. Ա. Տիմոֆեև)՝ մինչև 2014 թվականի սեպտեմբերի 15-ը ապահովել Տեխնիկական պայմաններին և Ձևաչափերի ալբոմին համապատասխան ամբողջ ծավալով տեղեկատվական փոխգործակցություն իրականացնող ծրագրային միջոցների պատրաստությունը

3. Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին (ՏՏՄՎևՎՎ, Դ.Ա. Ռադիվոնիկ), Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին (ԱևՏՏՎ, Դ. Ա. Ժուկենով), Ռուսաստանի ԴՄԾ-ին (ՏՏԳՎ, Ա.Ե. Շաշաև)՝ զեկուցել սույն Որոշման կատարման մասին Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հերթական նիստում:

 

Նախագահ տեղակալ՝

 

Ա.Ֆ. Շպիլևսկի

     

Նախագահի տեղակալ՝

 

Գ. Կ. Ամրին

     

Ռուսաստանի Դաշնության ԴՄԾ-ի

ղեկավարի առաջին տեղակալ,

Միավորված կոլեգիայի անդամ՝

 

Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական:

 

Վ. Մ. Մալինին