Գլխավոր տեղեկություն
Համար
N 965-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2015-01.04.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.09.02/57(1146) Հոդ.813
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.08.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2015 թվականի N 965-Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի և 49-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել օտարերկրյա օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 19
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
օգոստոսի 6-ի N 965-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Կարգի նպատակն է օտարերկրյա օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս ուղևորային, բեռնային, փոստային կամ համակցված մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների (տեխնիկական, ոչ առևտրային, առևտրային, մասնավոր չվերթ և այլն) իրականացման թույլտվություններ տալու գործընթացի ապահովումը, դրանց իրականացման համար պահանջների և պայմանների սահմանումը:

2. Մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցություններ են համարվում առևտրային կամ ոչ առևտրային նպատակով դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս իրականացվող մեկանգամյա օդային փոխադրումները և նշված մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունն ապահովելու նպատակով օդանավի մեկից ավելի թռիչքները:

3. Օտարերկրյա օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունները կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ օդային հաղորդակցություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ՝ գլխավոր վարչություն) կողմից տրված թույլտվության հիման վրա:

 

II. Օտարերկրյա օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնելու նպատակով ներկայացվող հայտն ընդունելու, թույլտվություն տալու կամ մերժելու ընթացակարգերը

 

4. Օտարերկրյա օդանավ շահագործողը՝ մեկանգամյա ոչ կանոնավոր կամ օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձը (այսուհետ՝ հայտատու)՝ մեկանգամյա ոչ առևտրային ոչ կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար թռիչքի իրականացման ժամից առնվազն 72 ժամ առաջ Գլխավոր վարչություն է ներկայացնում կամ ուղարկում հայտ (հեռագրի, էլեկտրոնային փոստի, հատուկ ավիացիոն կապի կամ հեռապատճենի միջոցով)՝ սույն կարգի N 1 ձևով սահմանված տեղեկատվությամբ:

5. Մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու թույլտվության համար հայտատուն հայտին կից գլխավոր վարչություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերի պատճենները՝

1) օդանավ շահագործողի վկայականի՝ կից հավելվածներով կամ հատուկ մասի դրույթներով.

2) հայտում նշված օդային փոխադրման համար նախատեսված օդանավի (օդանավերի) թռիչքային պիտանիության, պետական գրանցման վկայականների.

3) ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ ապահովագրության վկայականների.

4) օդանավի հրամանատարի վկայականի (օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձի դեպքում):

6. Եթե մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունը հրատապ է, և հայտատուն չի կարող պահպանել սույն կարգի 4-րդ կետում նշված ժամկետը, ապա հայտատուն պետք է էլեկտրոնային փոստի կամ հայտի միջոցով նշի հայտը սահմանված ժամկետներում չներկայացնելու հիմնավոր պատճառաբանություն:

7. Հայտն անհրաժեշտության դեպքում անհապաղ համաձայնեցվում է գլխավոր վարչության պատասխանատու ստորաբաժանումների հետ՝ իրենց իրավասության շրջանակում ուսումնասիրելու և 1-օրյա ժամկետում եզրակացություն ներկայացնելու նպատակով:

 8. Հայտի՝ կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում դրա մասին տեղեկացվում է գլխավոր վարչության թույլտվության տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Այդ դեպքում հայտատուին տրամադրվում է դիտողությունների ցանկ՝ հայտը գլխավոր վարչություն մուտքագրվելուց հետո 24 ժամվա ընթացքում: Հայտատուն իր թռիչքն իրականացնելու ժամկետից առնվազն 24 ժամ առաջ պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները՝ դրա մասին գրավոր տեղեկացնելով գլխավոր վարչությանը: Համապատասխանության դեպքում օդանավ շահագործողին տրվում է մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցության թույլտվություն (հեռագրի, էլեկտրոնային փոստի, հատուկ ավիացիոն կապի կամ հեռապատճենի միջոցով)՝ սույն կարգի N 2 ձևին համապատասխան:

9. Հայտը մերժվում է, եթե՝

1) չեն պահպանվել սույն կարգի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի դրույթները.

2) ներկայացված փաստաթղթերն ակնհայտ կեղծ են կամ ներկայացված տեղեկությունները թերի են, եթե հայտի և կից տեղեկությունների թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվել կամ չեն շտկվել.

3) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին:

10. Հայտի մերժման դեպքում դրա մասին հայտատուն նույն օրը տեղեկացվում է համապատասխան գրավոր ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները:

11. Հայտը չի կարող թողնվել անհետևանք և չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

12. Անհրաժեշտության դեպքում գլխավոր վարչությունը կարող է դիմել հայտատուի գրանցման պետության ավիացիոն իշխանություններին՝ ներկայացված փաստաթղթերի վավերականությունը պարզելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:

13. Սույն բաժնում նշված հայտերի քննարկման և համաձայնեցման ընթացքում հաշվի են առնվում դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային օդային հաղորդակցությունները կարգավորող նորմատիվ ակտերի դրույթներին:

 

III. Այլ դրույթներ

 

14. Մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների թույլտվությունների տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող գլխավոր վարչության պաշտոնատար անձանց ցուցակը հաստատվում է գլխավոր վաչության պետի հրամանով:

15. Գլխավոր վարչության կողմից տրված չվերթերի իրականացման թույլտվությունները գործում են տալու պահից 48 ժամ:

16. Մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման ընթացակարգերի վերաբերյալ հակիրճ տեղեկությունները գլխավոր վարչության կողմից պարբերաբար հրապարակվում են գլխավոր վարչության www.aviation.am պաշտոնական ինտերնետային կայքում և Հայաստանի Հանրապետության «Աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածու» (ԱՏԺ) փաստաթղթում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

Form 1

 

ՀԱՅՏ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

 

ЗАЯВКА

НА ПОЛУЧЕНИЕ РАЗРЕШЕНИЯ ЭКСПЛУАТАНТАМИ ИНОСТРАННЫХ ВОЗДУШНЫХ СУДОВ ДЛЯ ВЫПОЛНЕНИЯ РАЗОВЫХ НЕРЕГУЛЯРНЫХ ВОЗДУШНЫХ ПЕРЕВОЗОК

 

APPLICATIՕN

ON OBTAINING PERMISSION FOR OPERATION OF SINGLE NON-SCHEDULED AIR TRANSPORTATION BY FOREIGN AIR OPERATORS

 

1. Օդանավ շահագործողի անվանումը, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցների համարները

Наименование эксплуатанта воздушного судна, местонахождение, номера всех средств связи

Name of the air operator, place of business, all numbers of communication

____________________________________________________________________

2. Չվերթի համարը

Номер рейса

Flight number

____________________________________________________________________

3. Օդանավի գրանցման երկիրը

Страна регистрации воздушного судна

State of registry of the aircraft

____________________________________________________________________

4. Օդանավի տիպը, ազգային և գրանցման նիշերը, առավելագույն թռիչքային քաշը

Тип, национальный и регистрационный знаки воздушного судна, максимальный взлетный вес

Aircraft type, nationality and registration marks, maximum take of weight (MTOW)

____________________________________________________________________

5. Չվերթի նպատակը

Цель полета

Purpose of flight

____________________________________________________________________

6. Փոխադրումների տեսակը (ուղևորային, բեռնային, համակցված և այլն)

Тип перевозок (пассажирский, грузовой, комбинированный и т.д.)

Type of traffic (Passengers, cargo, combined, etc.)

____________________________________________________________________

7. Չվերթի երթուղին, թռիչքի կատարման ամսաթիվը և ժամերը, թռիչք/վայրէջքի աերոդրոմները

Маршрут полета, дата и время выполнения, аэродромы вылета/прилета,

Flight route, date and time of flight operation, departure/arrival aеrodrome

____________________________________________________________________

8. Օդանավի բեռնվածություն (ուղևորների թիվը, անունը, ազգանունը, բեռի քաշը և բնույթը)

Загрузка воздушного судна (число пассажиров, имя, фамилия, вес и характер груза)

Load of the aircraft (number of passengers, their names, surnames; weight and nature of cargo)

____________________________________________________________________

9. Դիմավորող կողմ (անունը, կապի միջոցների համարները)

Встречающая сторона (имя, контактные номера)

Receiving party (name, numbers of communication)

____________________________________________________________________

 

Ձև N 2

Form 2

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ 000/00

PERMISSION 000/00

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

FOR OPERATION OF SINGLE NON-SCHEDULED AIR TRANSPORTATION BY FOREIGN AIR OPERATORS

 

Օդանավ շահագործողը

___________________


Air operator

___________________


Երթուղի

___________________


Route

___________________


Չվերթի համարը

___________________


Flight number
Փոխադրման կատարման ամսաթիվը և ժամերը
Date and time of flight operation

___________________


Օդանավերի տիպերը

___________________


Aircraft types

___________________


Օդանավերի ազգային և գրանցման նիշերը

___________________


Aircraft national and registration marks

___________________

 


___________________

 


___________________

 


___________________

 


___________________

   
   

 

_____________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

 (position title, name, surname)


 __________________
(ստորագրությունը)
(Signature)

 

___ ___________20 ___ թ.
___ ___________20 ___  թ.

(տալու ամսաթիվը)

(date of issue)