Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2014 թվականի |
թիվ 12/5 |
քաղ. Մինսկ
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 6/9 որոշմամբ հաստատված` «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների առաքման վերաբերյալ տեղեկությունների բացակայության կամ դրանք չառաքելու վերաբերյալ տեղեկությունների ստացման դեպքում Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների գործողությունների կարգում փոփոխություններ կատարելու մասին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան
ՈՐՈՇԵՑ՝
1. Հաստատել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատախան փոխադրվող ապրանքների առաքման վերաբերյալ տեղեկությունների բացակայության կամ դրանք չառաքելու վերաբերյալ տեղեկությունների ստացման դեպքում Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների գործողությունների կարգում (այսուհետ`Կարգ) փոփոխությունները՝ համաձայն հավելվածի։
2. Ռուսաստանի ԴՄԾ-ին (ՄՁևՄՀԿԳՎ, Դ.Բ. Ժուկով), Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին (ՄՀԿՎ, Ա.Ն. Կովալչուկ) և Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին (ՀԴՎ, Կ.Ու. Մաուբաև)՝ ապահովել ենթակա մաքսային մարմինների կողմից Կարգի կիրառումը՝ կատարված փոփոխությունների հաշվառմամբ:
Նախագահ՝ |
Ա. Յու. Բելյանինով | |
Նախագահի տեղակալ՝ |
Ա. Ֆ. Շպիլևսկի | |
Նախագահի տեղակալ՝ |
Գ. Կ. Ամրին |
Հավելված Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի թիվ 12/5 որոշման |
Փոփոխություն «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների առաքման վերաբերյալ տեղեկությունների բացակայության կամ դրանք չառաքելու վերաբերյալ տեղեկությունների ստացման դեպքում Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների գործողությունների կարգում
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների առաքման վերաբերյալ տեղեկությունների բացակայության կամ դրանք չառաքելու վերաբերյալ տեղեկությունների ստացման դեպքում Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների գործողությունների կարգի 7-րդ կետի երկրորդ պարբերությունը լրացնել «Ընդ որում, ուղարկող մաքսային մարմին նշված տեղեկություններն ուղղելու առավելագույն ժամկետը չպետք է գերազանցի ապրանքների մաքսային տարանցման սահմանված ժամկետը լրանալուց հետո 30 (երեսուն) օրացուցային օրը» բառերով:
Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|