Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 118
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2015-21.01.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 19.08.2015
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.12.2012
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՈՒՐԴ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2012 թվականի

թիվ 118

քաղ. Մոսկվա

 

«Մրցակցության միասնական սկզբունքների ԵՎ կանոնների մասին» համաձայնագրով նախատեսված տուգանքների հաշվարկման մեթոդիկայի ԵՎ նշանակման կարգի մասին

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել «Մրցակցության միասնական սկզբունքների և կանոնների մասին» համաձայնագրով նախատեսված տուգանքների հաշվարկման մեթոդիկան և նշանակման կարգը (կցվում է)։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ «Մրցակցության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 9-ի համաձայնագրի 29-րդ և 30-րդ հոդվածներով նախատեսված պահանջների կատարման փաստն արձանագրող որոշումն ընդունելուց և կոնֆիդենցիալ տեղեկատվության պաշտպանության կարգը սահմանող ու դրա հրապարակման համար պատասխանատվություն նախատեսող համաձայնագիրը գործողության մեջ դնելուց հետո, երբ լրանում է նշված ակտերն ուժի մեջ մտնելու ավելի ուշ ամսաթվից հաշված 10 օրացուցային օրը։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Բելառուսի Հանրապետությունից
Ս. Ռումաս

Ղազախստանի Հանրապետությունից
Կ. Կելիմբետով

Ռուսաստանի Դաշնությունից
Ի. Շուվալով

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ

 

«Մրցակցության միասնական սկզբունքների և կանոնների մասին» համաձայնագրով նախատեսված տուգանքների հաշվարկման մեթոդիկան և նշանակման կարգը

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն Մեթոդիկան և կարգը մշակվել են «Մրցակցության միասնական սկզբունքների և կանոնների մասին» համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան և սահմանում են իրավաբանական անձանց նկատմամբ Համաձայնագրի 14-րդ հոդվածով նախատեսված տուգանքների չափը հաշվարկելու կարգը՝ Համաձայնագրի III բաժնով նախատեսված մրցակցության միասնական կանոնները խախտելու համար (այսուհետ՝ մրցակցության կանոնների խախտում) և Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) Համաձայնագրի 14-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված տվյալները (տեղեկատվությունը) չներկայացնելու կամ ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացնելու համար (այսուհետ՝ տեղեկատվություն չներկայացնելը)։

2. Սույն Մեթոդիկայի և կարգի կիրառման նպատակների համար օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝

«հասույթ»՝ համարժեք դրամական արտահայտմամբ և իրացված այն ապրանքի հաշվարկման հետ կապված բոլոր մուտքերը, որի շուկայում դրամային և (կամ) բնաիրային ձևով կատարվել է մրցակցության կանոնների խախտում՝ մրցակցության կանոնների խախտման մասին գործ հարուցելու և դրա քննություն մասին որոշում կայացնելու տարվան նախորդող օրացուցային տարվա ընթացքում, կամ մրցակցության կանոնների խախտման մասին գործ հարուցելու և դրա քննության մասին որոշում կայացնելու ամսաթվին նախորդող օրացուցային տարվա մի մասի ընթացքում, որի ընթացքում կայացվել է մրցակցության կանոնների խախտման մասին գործ հարուցելու և դրա քննություն մասին որոշում, եթե խախտում կատարած անձն ապրանքի իրացման հետ կապված գործունեություն չի ծավալել նախորդ օրացուցային տարվա ընթացքում,

«խախտումներ»՝ իրավաբանական անձի կողմից մրցակցության կանոնների խախտում, նրա կողմից տեղեկատվություն չներկայացնելը, եթե այլ բան վերապահված չէ,

«խախտում կատարած անձ»՝ Հանձնաժողովի կողմից մրցակցության կանոնների խախտման գործի քննության կարգին համապատասխան` Համաձայնագրի III բաժնով սահմանված մրցակցության կանոնները խախտած ճանաչված իրավաբանական անձ, ինչպես նաև Հանձնաժողով տեղեկատվություն չներկայացրած իրավաբանական անձ,

«հասույթի հանրագումար»՝ համարժեք դրամական արտահայտմամբ և իրացված այն բոլոր ապրանքների հաշվարկման հետ կապված բոլոր մուտքերը, որոնց շուկաներում դրամային և (կամ) բնաիրային ձևով գործունեություն է իրականացնում խախտում կատարած անձը՝ մրցակցության կանոնների խախտման մասին գործ հարուցելու և դրա քննություն մասին որոշում կայացնելու տարվան նախորդող օրացուցային տարվա ընթացքում, կամ մրցակցության կանոնների խախտման մասին գործ հարուցելու և դրա քննության մասին որոշում կայացնելու ամսաթվին նախորդող օրացուցային տարվա մի մասի ընթացքում, որի ընթացքում մրցակցության կանոնների խախտման մասին գործ հարուցելու և դրա քննության մասին որոշում է կայացվել, եթե խախտում կատարած անձն ապրանքի իրացման հետ կապված գործունեություն չի ծավալել նախորդ օրացուցային տարվա ընթացքում։

3. Սույն Մեթոդիկայում և կարգում օգտագործվում են Համաձայնագրի 2-րդ հոդվածում սահմանված հասկացությունները։

 

II. Տուգանքների չափի հաշվարկը

 

4. Մրցակցության կանոնների խախտման համար տուգանքի չափը որոշվում է բազային տուգանքի չափով՝ հաշվի առնելով պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները՝ թիվ 1 հավելվածի համաձայն։

Տեղեկատվություն չտրամադրելու համար տուգանքի չափը որոշվում է բազային տուգանքի չափով՝ հաշվի առնելով պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները՝ թիվ 2 հավելվածի համաձայն։

5. Տուգանքի չափը (Տ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

Տ = ԲՏ + (ΣԾՀ - ΣՄՀ),

 

որտեղ՝

ԲՏ-ն տուգանքի բազային չափն է,

ΣԾՀ-ն այն թվային ցուցիչների գումարն է, որոնք բնութագրում են պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները,

ΣՄՀ-ն այն թվային ցուցիչների գումարն է, որոնք բնութագրում են պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները։

6. Տուգանքի բազային չափը (ԲՏ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

ԲՏ = (ԱռավՏ + ՆվազՏ) / 2,

 

որտեղ՝

ԱռավՏ–ն տուգանքի առավելագույն չափն է,

ՆվազՏ–ն տուգանքի նվազագույն չափն է։

7. Տուգանքի առավելագույն չափը կազմում է՝

ա) Համաձայնագրի 14-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված խախտումների համար՝ 500 000 ռուսական ռուբլի,

բ) Համաձայնագրի 14-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված խախտումների համար՝ ապրանքի իրացումից ստացված հասույթի 15 տոկոսը, եթե ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարը կազմում է հասույթի հանրագումարի 75 և ավելի պակաս տոկոսը։

Եթե ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարը կազմում է հասույթի հանրագումարի 75 տոկոսից ավելին, ապա առավելագույն տուգանքը կազմում է ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարի չափի երեք հարյուրերորդը,

գ) Համաձայնագրի 14-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված խախտումների համար՝ ապրանքի իրացումից ստացված հասույթի 15 տոկոսը, եթե ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարը կազմում է հասույթի հանրագումարի 7 և ավելի պակաս տոկոսը։

Եթե ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարը կազմում է հասույթի հանրագումարի 7 տոկոսից ավելին, ապա առավելագույն տուգանքը կազմում է ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարի չափի երեք հարյուրերորդը,

դ) Համաձայնագրի 14-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված խախտումների համար՝ ապրանքի իրացումից ստացված հասույթի 15 տոկոսը, եթե ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարը կազմում է հասույթի հանրագումարի 75 և ավելի պակաս տոկոսը, բայց հասույթի հանրագումարի մեկ հիսուներորդից ոչ ավելի։

Եթե ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարը կազմում է հասույթի հանրագումարի 75 տոկոսից ավելին, ապա առավելագույն տուգանքը կազմում է ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարի չափի երեք հարյուրերորդը, բայց հասույթի հանրագումարի մեկ հիսուներորդից ոչ ավելի։

ե) Համաձայնագրի 14-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված խախտումների համար՝ 500 000 ռուսական ռուբլի։

8. Տուգանքի նվազագույն չափը կազմում է՝

ա) Համաձայնագրի 14-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված խախտումների համար՝ 100 000 ռուսական ռուբլի,

բ) Համաձայնագրի 14-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված խախտումների համար՝ ապրանքի իրացումից ստացված հասույթի 1 տոկոսը, եթե ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարը կազմում է հասույթի հանրագումարի 75 և պակաս տոկոսը, բայց 100 000 ռուսական ռուբլուց ոչ պակաս։

Եթե ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարը կազմում է հասույթի հանրագումարի 75 տոկոսից ավելին, ապա նվազագույն տուգանքը կազմում է ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարի չափի երեք հազարերորդը, բայց 100 000 ռուսական ռուբլուց ոչ պակաս,

գ) Համաձայնագրի 14-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված խախտումների համար՝ ապրանքի իրացումից ստացված հասույթի 1 տոկոսը, եթե ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարը կազմում է հասույթի ընդհանուր գումարի 7 և ավելի պակաս տոկոսը, բայց 100 000 ռուսական ռուբլուց ոչ պակաս։

Եթե ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարը կազմում է հասույթի հանրագումարի 7 տոկոսից ավելին, ապա նվազագույն տուգանքը կազմում է ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարի չափի երեք հազարերորդը, բայց 100 000 ռուսական ռուբլուց ոչ պակաս,

դ) Համաձայնագրի 14-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված խախտումների համար՝ ապրանքի իրացումից ստացված հասույթի 1 տոկոսը, եթե ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարը կազմում է հասույթի հանրագումարի 75 և ավելի պակաս տոկոսը, բայց 100 000 ռուսական ռուբլուց ոչ պակաս։

Եթե ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարը կազմում է հասույթի հանրագումարի 75 տոկոսից ավելին, ապա նվազագույն տուգանքը կազմում է ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարի չափի երեք հազարերորդը, բայց 100 000 ռուսական ռուբլուց ոչ պակաս,

ե) Համաձայնագրի 14-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված խախտումների համար՝ 300 000 ռուսական ռուբլի։

9. Տուգանքը հաշվարկելիս հաշվի են առնվում պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները (ՄՀ) և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները (ԾՀ), որոնք բնութագրվում են թվային ցուցիչներով։

Թվային ցուցիչը հաշվարկվում է մեղմացնող կամ ծանրացնող յուրաքանչյուր հանգամանքի համար՝ հետևյալ բանաձևով՝

 

ԾՀ (ՄՀ) = ((ԱռավՏ - ՆվազՏ) / 12) х k,

 

որտեղ k–ն պատասխանատվությունը ծանրացնող կամ մեղմացնող հանգամանքի կշռային գործակիցն է։

10. Այն դեպքում, երբ հաշվարկման արդյունքում ստացված տուգանքի չափը նվազագույն տուգանքից պակաս է, կիրառվում է նվազագույն տուգանքը։

Այն դեպքում, երբ հաշվարկման արդյունքում ստացված տուգանքի չափը առավելագույն տուգանքից ավելի է, կիրառվում է առավելագույն տուգանքը։

 

III. Տուգանային պատասխանատվության միջոցների կիրառման կարգը

 

11. Խախտումների համար տուգանային պատասխանատվության միջոցներ կիրառելիս պահպանվում են հետևյալ ընդհանուր կանոնները՝

ա) տուգանային պատասխանատվության միջոցները կիրառվում են Համաձայնագրի 14-րդ հոդվածով սահմանված սահմաններում,

բ) տուգանային պատասխանատվության միջոցների կիրառումը խախտում կատարած անձին չի ազատում այն պարտավորության կատարումից, որը չկատարելու համար կիրառվել են տուգանային պատասխանատվության միջոցները

գ) խախտում կատարած անձը չի կարող կրկին պատասխանատվություն կրել միևնույն խախտման համար,

դ) խախտում կատարած անձի կողմից երկու և ավելի խախտում կատարելու դեպքում տուգանք կիրառվում է յուրաքանչյուր կատարված խախտման համար,

ե) խախտում կատարած անձի կողմից այնպիսի մեկ գործողություն (անգործության) կատարելու դեպքում, որը պարունակում է խախտումների տարրեր, որոնց համար պատասխանատվությունը նախատեսված է Համաձայնագրի 14-րդ հոդվածի երկու և ավելի կետերով, տուգանքը կիրառվում է առավել բարձր տուգանային պատասխանատվության միջոցների սահմաններում, որոնք նախատեսված են նման գործողությունների (անգործության) համար։

12. Մրցակցության կանոնների խախտման գործով որոշում չի կարող կայացվել խախտումը կատարելու օրվանից 3 տարին լրանալուց հետո:

Տեղեկատվություն չներկայացնելու գործով որոշում չի կարող կայացվել խախտումը կատարելու օրվանից 1 տարին լրանալուց հետո:

13. Տևող խախտման դեպքում սույն Մեթոդիկայի և կարգի 12-րդ կետով նախատեսված ժամկետը սկսվում է հաշվարկվել խախտումը հայտնաբերելու օրվանից։

Տևող խախտում համարվում է այն խախտումը (գործողությունը կամ անգործությունը), որն արտահայտվում է մրցակցության կանոնները տևական անդադար չպահպանելով կամ տեղեկատվությունը չներկայացնելով։

14. Իրավաբանական անձը համարվում է խախտման համար պատասխանատվության ենթարկված՝ գործով որոշումը կատարելու ավարտի օրվանից մեկ տարվա ընթացքում։

15. Խախտում կատարած անձ ճանաչված իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում խախտման համար պահպանվում են տուգանք նշանակելու հետևյալ կանոնները՝

ա) մի քանի իրավաբանական անձանց միաձուլման դեպքում պատասխանատվության ենթարկվում է նոր առաջացած իրավաբանական անձը,

բ) մեկ իրավաբանական անձի՝ մեկ այլ իրավաբանական անձի միանալու դեպքում պատասխանատվության ենթարկվում է միացրած իրավաբանական անձը,

գ) իրավաբանական անձի բաժանման դեպքում կամ իրավաբանական անձի կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց առանձնացման դեպքում պատասխանատվության ենթարկվում է այն իրավաբանական անձը, որին ըստ բաժանիչ հաշվեկշռի փոխանցվել են այն կնքված գործարքներով կամ գույքի նկատմամբ իրավունքները և պարտականությունները, որոնց հետ կապված, կատարվել էր խախտումը,

դ) մեկ տեսակի իրավաբանական անձը մեկ այլ տեսակի իրավաբանական անձի վերակազմավորվելու դեպքում պատասխանատվության ենթարկվում է նոր առաջացած իրավաբանական անձը,

ե) Համաձայնագրի 14-րդ հոդվածին համապատասխան մինչև իրավաբանական անձի վերակազմակերպման ավարտը կատարած խախտումների համար խախտում կատարած անձի վրա դրված տուգանային պատասխանատվության միջոցները կիրառվում են՝ հաշվի առնելով սույն կետի «ա»-«դ» ենթակետերի դրույթները։

զ) սույն կետի «ա»-«ե» ենթակետերում նշված դեպքերում առաջանում է պատասխանատվություն ՝ անկախ այն բանից, արդյոք պատասխանատվության կանչվող իրավաբանական անձին հայտնի էր խախտման փաստի մասին՝ մինչև վերակազմակերպման ավարտը։

16. Մրցակցության կանոնների խախտման գործով քննության համար հանձնաժողովի կողմից հարցման հետ կապված տեղեկատվություն չներկայացնելու համար տուգանքի նշանակման մասին որոշումն ընդունվում է սույն Մեթոդիկայի և կարգի 17–րդ կետով սահմանված կարգով։

17. Տեղեկատվություն չներկայացնելու համար տուգանքի նշանակման մասին որոշումն ընդունվում է հետևյալ կարգով՝

ա) եթե Հանձնաժողովի այն դեպարտամենտը, որի գործունեության ոլորտին են վերապահված մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերը, հայտնաբերում է տեղեկատվության չներկայացման փաստ, ապա այդ դեպարտամենտը ծառայողական գրություն է նախապատրաստում կոլեգիայի այն անդամի անունով, որը պատասխանատու է այդ դեպարտամենտի համար,

բ) տեղեկատվության չներկայացման համար տուգանքի նշանակման մասին կոլեգիայի որոշման նախագծի նախապատրաստումն իրականացվում է տեղեկատվության չներկայացման գործի քննության հարցերով հանձնաժողովի կողմից, որը ստեղծվում և գործում է մրցակցության կանոնների խախտման գործի քննության հանձնաժողովի համար սահմանված կանոններով՝ մրցակցության կանոնների խախտման գործով քննության կարգին համապատասխան,

գ) տեղեկատվության չներկայացման գործի քննության հարցերով հանձնաժողովը հաշվարկում է տուգանքի չափը։

18. Կատարողական վարույթ իրականացնելու նպատակով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի Կանոնակարգին համապատասխան, Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի այն անդամ պետության արտաքին գործերի նախարարություն է ուղարկվում Հանձնաժողովի կոլեգիայի կողմից ընդունված գործով որոշման վավերացված պատճենը, որի տարածքում գրանցված է խախտում կատարած անձը։

19. Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի այն անդամ պետության դատական ակտերի, այլ մարմինների և պաշտոնատար անձանց ակտերի հարկադիր կատարման համապատասխան ազգային մարմինը, որի տարածքում գրանցված է խախտում կատարած անձը, Հանձնաժողով, ինչպես նաև խախտում կատարած անձին է ուղարկում կատարողական վարույթ հարուցելու մասին որոշման պատճենները՝ նշված որոշումը կայացնելու հաջորդող օրվանից ոչ ուշ։

Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի այն անդամ պետության դատական ակտերի, այլ մարմինների և պաշտոնատար անձանց ակտերի հարկադիր կատարման համապատասխան ազգային մարմինը, որի տարածքում գրանցված է խախտում կատարած անձը, կատարողական վարույթն ավարտելու մասին որոշման կայացման օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ Հանձնաժողով է ուղարկում որոշման պատճենը։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

«Մրցակցության միասնական սկզբունքների

և կանոնների մասին» համաձայնագրով

նախատեսված տուգանքների հաշվարկման

մեթոդիկայի և նշանակման կարգի

 

ՑԱՆԿ

 

պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների, որոնք հաշվի են առնվում «Մրցակցության միասնական սկզբունքների և կանոնների մասին» համաձայնագրի 14-րդ հոդվածով նախատեսված մրցակցության կանոնների խախտման համար տուգանքի չափը հաշվարկելիս

 

 

Կշռային
գործակից

Ծանոթագրություն

Պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ

1. Հակաիրավական վարքագծի
կամավոր դադարեցում՝ մրցակցության
կանոնները խախտած իրավաբանական անձի կողմից

1,25

 

2. Պատճառված վնասի կամավոր
փոխհատուցում կամ պատճառված վնասի կամավոր վերացում՝ մրցակցության կանոնները խախտած իրավաբանական անձի կողմից

1

 

3. Մրցակցության կանոնները խախտած իրավաբանական անձի կողմից «Մրցակցության միասնական սկզբունքների և կանոնների մասին» համաձայնագրին (այսուհետ` Համաձայնագիր) համապատասխան Եվրասիական տնտեսական հանձնաժողով և (կամ) Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) լիազորված մարմին նման խախտման մասին կամավոր հայտնում (այսուհետ՝ Համաձայնագիր)

1

Համաձայնագրի III
բաժնին համապատասխան անթույլատրելի համաձայնագիր կնքելու մասին կամավոր հայտնած իրավաբանական անձն ազատվում է պատասխանատվությունից այն իրավախախտումների համար, որոնք նախատեսված են Համաձայնագրի 14-րդ հոդվածի 2-րդ կետով, Համաձայնագրի
14-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված կարգով

4. Մրցակցության կանոնները խախտած իրավաբանական անձի կողմից աջակցության տրամադրում Հանձնաժողովին մրցակցության կանոնների խախտման գործով քննության ժամանակ

0,5

 

5. Մրցակցության կանոնները խախտած իրավաբանական անձի կողմից այդ խախտման վնասակար հետևանքների կանխարգելում

0,5

 

6. Մրցակցության կանոնները խախտած իրավաբանական անձը մրցակցությունը սահմանափակող համաձայնագրի կամ համաձայնեցված գործողությունների կազմակերպիչ չէ և (կամ) դրանց մասնակցելու համար ստացել է կատարման համար պարտադիր ցուցումներ

0,5

կիրառվում է միայն Համաձայնագրի 14-րդ
հոդվածի 2-րդ մասի համար

7. Մրցակցության կանոնները խախտած իրավաբանական անձը չի անցել մրցակցությունը սահմանափակող՝ իր կողմից կնքված համաձայնագրի կատարմանը՝ հակաիրավական վարքագծից կամավոր հրաժարվելու միջոցով

1,25

կիրառվում է միայն Համաձայնագրի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համար

8. Մրցակցության կանոնները խախտած իրավաբանական անձը չի անցել մրցակցությունը
սահմանափակող՝ իր կողմից կնքված համաձայնագրի կատարմանը՝ իրենից անկախ պատճառներով

0,5

կիրառվում է միայն Համաձայնագրի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համար

Պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ

1. Իրավաբանական անձի կողմից մրցակցության կանոնների խախտում, եթե առաջին խախտումը կատարելու համար նշված իրավաբանական անձն արդեն պատժի է ենթարկվել տուգանքի ձևով՝ պատիժը նշանակելու մասին որոշման կատարումը ավարտելու օրվանից մեկ տարվա ընթացքում

2,5

 

2. Իրավաբանական անձի կողմից մրցակցության կանոնների՝ տևող (1 տարի և ավելի) խախտում

1,5

 

3. Իրավաբանական անձի կողմից մրցակցությունը սահմանափակող համաձայնագրերի կամ մրցակցության կանոնները խախտող համաձայնեցված գործողությունների կազմակերպում

2

կիրառվում է միայն Համաձայնագրի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համար

 

«Մրցակցության միասնական սկզբունքների

և կանոնների մասին» համաձայնագրով

նախատեսված տուգանքների հաշվարկման

մեթոդիկայի և նշանակման կարգի

 

ՑԱՆԿ

 

պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների, որոնք հաշվի են առնվում Եվրասիական տնտեսական հանձնաժողով «Մրցակցության միասնական սկզբունքների և կանոնների մասին» Համաձայնագրի 14-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված տվյալներ (տեղեկատվություն) չներկայացնելու կամ ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացնելու համար տուգանքի չափը հաշվարկելիս

 

 

Կշռային գործակից

Պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ

1.Իրավաբանական անձի կողմից առաջին անգամ տվյալներ (տեղեկատվություն) չներկայացնելը կամ ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացնելը

2

2.Հակաիրավական վարքագծի կամավոր դադարեցումն այն իրավաբանական անձի կողմից, որը չի ներկայացրել տվյալներ (տեղեկատվություն) կամ ներկայացրել է ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն)

3

Պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ

Իրավաբանական անձի կողմից տվյալներ (տեղեկատվություն) կրկին չներկայացնելը կամ ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացնելը, եթե առաջին խախտումը կատարելու համար անձին արդեն ենթարկել են պատժի՝ տուգանքի ձևով,
գործով որոշում ընդունելու օրվանից մեկ տարվա ընթացքում

5

 

Հրապարակվել է կայքում 19 օգոստոսի 2015 թվական:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան