Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 13/9
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.29/51(1409) 17.09.2015
Ընդունող մարմին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
04.12.2014
Ստորագրող մարմին
Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2014

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2014 թվականի

թիվ 13/9

քաղ. Սոչի

 

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների կողմից մաքսային փորձաքննությունների անցկացման ժամանակ օգտագործվող նավթի ԵՎ նավթամթերքի հետազոտության մեթոդների՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 2014 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 12/6 որոշմամբ հաստատված միասնական ցանկում փոփոխություններ կատարելու մասին

 

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան

 

ՈՐՈՇԵՑ՝

 

1. Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների կողմից մաքսային փորձաքննությունների անցկացման ժամանակ օգտագործվող նավթի և նավթամթերքի հետազոտության մեթոդների միասնական ցանկի «Ընդհանուր դրույթներ» I բաժնի «Փորձանմուշներ վերցնելու մեթոդները» 1-ին ենթակետից հանել՝

1.1. ԳՕՍՏ Ռ 52659-2006 Նավթ և նավթամթերք: Ձեռքով փորձանմուշներ վերցնելու մեթոդները։

1.2. ԳՕՍՏ 2517-12 Նավթ և նավթամթերք: Փորձանմուշներ վերցնելու մեթոդները։

2. Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների կողմից մաքսային փորձաքննությունների անցկացման ժամանակ օգտագործվող նավթի և նավթամթերքի հետազոտության մեթոդների միասնական ցանկի «Ընդհանուր դրույթներ» I բաժնի «Փորձանմուշներ վերցնելու մեթոդները» 1-ին ենթակետում կատարել հետևյալ լրացումները՝

2.1. ԳՕՍՏ 31873-2012 Նավթ և նավթամթերք: Ձեռքով փորձանմուշներ վերցնելու մեթոդները։

3. Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների կողմից մաքսային փորձաքննությունների անցկացման ժամանակ օգտագործվող նավթի և նավթամթերքի հետազոտության մեթոդների միասնական ցանկի «Հետազոտության մեթոդները» II բաժնից հանել՝

3.1. 9-րդ ենթակետը «Ծծումբ» ՍՏԲ ԻՍՕ 8754-2004 Նավթամթերք։ Ծծմբի պարունակության որոշումը էներգադիսպերսիոն ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափական մեթոդով։

3.2. 11-րդ ենթակետը «Ծծմբաջրածին և մերկապտանային ծծումբ» ՍՏԲ ԻՍՕ 8754-2004 Նավթամթերք։ Ծծմբի պարունակությունը որոշելը էներգադիսպերսիոն ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափական մեթոդով։

4. Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների կողմից մաքսային փորձաքննությունների անցկացման ժամանակ օգտագործվող նավթի և նավթամթերքի հետազոտության մեթոդների միասնական ցանկի «Հետազոտությունների մեթոդներ» II բաժնում կատարել հետևյալ լրացումները՝

4.1 9-րդ ենթակետ «Ծծումբ» ԳՕՍՏ ԻՍՕ 8754-2004 Նավթամթերք։ Ծծմբի պարունակությունը որոշելը էներգադիսպերսիոն ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափական մեթոդով։

4.2. 7-րդ ենթակետ «Խտություն» ՂՀ ՍՏ 1571-2006 Նավթ։ Թվային խտաչափով խտությունը որոշելու մեթոդ։

4.3. 19-րդ ենթակետ «Ջուր» ՂՀ ՍՏ ԻՍՕ 10336 Հում նավթ։ Ջրի պարունակությունը որոշելը։ Կարլ Ֆիշերի պոտենցաչափական տիտրման մեթոդ.

- ՂՀ ՍՏ ԻՍՕ 10337-2004 Հում նավթ: Ջրի պարունակությունը որոշելը Կարլ Ֆիշերի մեթոդով,

- ՂՀ ՍՏ Հում նավթ։ Ջրի պարունակությունը որոշումը։ Թորման մեթոդ։

5. Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների կողմից մաքսային փորձաքննությունների անցկացման ժամանակ օգտագործվող նավթի և նավթամթերքի հետազոտության մեթոդների միասնական ցանկի «Տեխնիկական պայմանները» III բաժնից հանել՝

5.1. 69-րդ ենթակետ «Տեխնիկական պայմանները»՝ ՍՏԲ ԳՕՍՏ Ռ 51858-2003 Նավթամթերք։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ։

6. Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների կողմից մաքսային փորձաքննությունների անցկացման ժամանակ օգտագործվող նավթի և նավթամթերքի հետազոտության մեթոդների միասնական ցանկի III բաժնում կատարել հետևյալ լրացումները՝

6.1 69-րդ ենթակետ «Տեխնիկական պայմանները»՝ ՂՀ ՍՏ 1347-2005 Նավթ։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ.

- ՂՀ ՍՏ 1721-2007 Վառելիք շարժիչային: Բենզին չէթիլացված։ Տեխնիկական պայմաններ.

- ՂՀ ՍՏ 1183-2003 Բենզիններ ավտոմոբիլային: Ընդհանուր տեխնիկական պահանջներ.

- ՂՀ ՍՏ ԳՕՍՏ Ռ 52368-2009 Վառելիք դիզելային ԵՎՐՈ։ Տեխնիկական պայմաններ.

- ՂՀ ՍՏ 1190-2003 Նավթամթերք՝ մշակված և մաքրված։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ.

- ՂՀ ՍՏ 1373-2013 Բիտումներ և բիտումային կապակցող նյութեր։ Բիտումներ՝ նավթային, ճանապարհային, մածուցիկ։ Տեխնիկական պայմաններ.

- ՂՀ ՍՏ 1551-2006 Բիտումներ և բիտումային կապակցող նյութեր։ Բիտումներ՝ նավթային, ճանապարհային, հեղուկ։ Տեխնիկական պայմաններ։

 

Նախագահ՝

 

Ա. Յու. Բելյանինով

     

Նախագահի տեղակալ՝

 

Դ. Ե. Երգոժին

     

Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ի

նախագահի տեղակալ, Միավորված

կոլեգիայի անդամ`

 

Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական:

 

Ս. Վ. Բորիսյուկ