Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 13/17
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.29/51(1409) 17.09.2015
Ընդունող մարմին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
04.12.2014
Ստորագրող մարմին
Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2014

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2014 թվականի

թիվ 13/17

քաղ. Սոչի

 

Մաքսային արժեքի ռիսկերի նվազեցման եվ ապրանքների դասակարգման մասին

 

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան

 

ՈՐՈՇԵՑ՝

 

1. Նշել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների՝ Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող այն ապրանքների մաքսային արժեքի վարչարարության արդյունքների միօրինակության անբավարար աստիճանը, որոնց նկատմամբ սահմանվել են ռիսկի արժեքային ցուցիչներ։

2. Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմիններում ռիսկերի կառավարման համակարգի զարգացման գծով աշխատանքային խմբին (Վ.Ի.Գոլոսկոկով)՝ հանձնարարել յուրաքանչյուր եռամսյակ անցկացնել նիստեր, այդ թվում՝ տեսաժողովի ձևով՝ ռիսկի արժեքային ցուցիչները միասնականացնելու նպատակով և դրանք ներկայացնել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարներին՝ հաստատման համար։

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմիններում ռիսկերի կառավարման համակարգի զարգացման գծով աշխատանքային խմբին (Վ.Ի.Գոլոսկոկով)՝ տեղեկացնել եռամսյակն առնվազն մեկ անգամ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային ռիսկի արժեքային ցուցիչների մակարդակների արդիականացման աշխատանքների արդյունքների, ինչպես նաև Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների կողմից մաքսային արժեքի վարչարարության արդյունքների միօրինակության մասին։

3. Նշել, որ նման ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքերի տարբեր դրույքաչափերի առկայությունն ստեղծում է վճարման ենթակա մաքսային վճարների նվազեցման ռիսկ և բարդացնում է մաքսային վարչարարությունը։

4. Հանձնարարել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմիններում ռիսկերի կառավարման համակարգի զարգացման գծով աշխատանքային խմբին (Վ.Ի.Գոլոսկոկով), ապրանքների դասակարգման հարցերով Աշխատանքային խմբին (Վ.Կ.Կատուշյոնոկ)՝ կազմել և 2015 թվականի երկրորդ եռամսյակում Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի ուսումնասիրությանը ներկայացնել առաջարկներ նշված ռիսկերը նվազեցնելու վերաբերյալ։

 

Նախագահ՝

 

Ա. Յու. Բելյանինով

     

Նախագահի տեղակալ՝

 

Դ. Ե. Երգոժին

     

Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ի

նախագահի տեղակալ, Միավորված

կոլեգիայի անդամ`

 

Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական:

 

Ս. Վ. Բորիսյուկ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան