Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2014 թվականի |
թիվ 13/18 |
քաղ. Սոչի
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2014 թվականի օգոստոսի 6-ի թիվ 560 հրամանագրով հաստատված հատուկ տնտեսական միջոցների պահպանման նկատմամբ հսկողության ուղղությամբ Ռուսաստանի ԴՄԾ-ի աշխատանքների արդյունքների մասին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան
ՈՐՈՇԵՑ՝
1. Ի գիտություն ընդունել այն ապրանքների ծավալների վերաբաշխման բացահայտված միտումների վերաբերյալ Ռուսաստանի ԴՄԾ-ի տեղեկատվությունը, որոնց նկատմամբ Մաքսային միության անդամ պետություններում կիրառվում են Ռուսաստանի Դաշնության նախագահի 2014 թվականի օգոստոսի 6-ի թիվ 560 հրամանագրով սահմանված հատուկ տնտեսական միջոցները (այսուհետ՝ առանձին կատեգորիայի ապրանքներ) և Ռուսաստանի Դաշնություն առանձին կատեգորիայի ապրանքների ներմուծումը չթույլատրելու հետ կապված ռիսկերի կառավարման համակարգի շրջանակներում Ռուսաստանի ԴՄԾ–ի կողմից ձեռնարկվող միջոցների մասին։
2. Ռուսաստանի ԴՄԾ-ին (ՌԿևՕՀ, Վ. Ի.Գոլոսկոկով)՝ ապահովել ամսական առնվազն երկու անգամ հաճախականությամբ (հատուկ տնտեսական միջոցների գործողության ժամկետի ընթացքում) Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին և Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին Ռուսաստանի Դաշնություն առանձին կատեգորիայի ապրանքների ներմուծումը չթույլատրելու հետ կապված ռիսկերի կառավարման համակարգի շրջանակներում ձեռնարկվող միջոցների վերաբերյալ տեղեկատվության ուղարկումը։
3. Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին, Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին՝ շարունակել Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության տարածքով Ռուսաստանի Դաշնություն առանձին կատեգորիայի ապրանքների տարանցումը չթույլատրելուն ուղղված աշխատանքները։
4. Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին, Ռուսաստանի ԴՄԾ-ին՝ ռիսկերի կառավարման համակարգի շրջանակներում նվազեցնել մաքսային հսկողությունը առանձին կատեգորիայի այն ապրանքների նկատմամբ, որոնք տեղափոխվում են Ռուսաստանի Դաշնության տարածքով և նախատեսված են Ղազախստանի Հանրապետությունում ներքին սպառման համար այն դեպքում, երբ նման փոխադրումն իրականացվում է այն փոխադրողների կողմից, որոնց ցանկը սահմանվում է Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ի կողմից, ղազախստանյան այն ստացողների հասցեին, որոնց ցանկը նույնպես սահմանվում է Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ի կողմից։
5. Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին՝ ապահովել՝
– ապրանքների բարեխիղճ փոխադրողների և ստացողների ցանկերի ուղարկումը Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին և Ռուսաստանի ԴՄԾ-ին՝ սույն Որոշման 4–րդ կետի իրականացման նպատակով, ինչպես նաև տվյալ ցանկերում կատարվող փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին և Ռուսաստանի ԴՄԾ-ին.
– Ղազախստանի Հանրապետության ներքին սպառման առանձին կատեգորիայի ապրանքների նպատակային օգտագործման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև անցկացվող հսկողական միջոցառումների արդյունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը Ռուսաստանի ԴՄԾ-ին։
Նախագահ՝ |
Ա. Յու. Բելյանինով | |
Նախագահի տեղակալ՝ |
Դ. Ե. Երգոժին | |
Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ի նախագահի տեղակալ, Միավորված կոլեգիայի անդամ`
Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական:
|
Ս. Վ. Բորիսյուկ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|