«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2005 թվականի N 739-Ն
6 ԿՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 26.05.06 N 682-Ն)
1. Հաստատել`
ա) 6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) 6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.
գ) էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության ձևը` համաձայն N 3 հավելվածի.
դ) էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության դիմումի և թերությունների վերացումից հետո էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության դիմումի ձևերը՝ համաձայն N 4 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 10.09.15 N 1047-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հունիսի 16 |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
6 ԿՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգը մշակված է «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջին համապատասխան և սահմանում է 6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու գործընթացը:
(1-ին կետը փոփ. 26.05.06 N 682-Ն)
11. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`
էլեկտրատեղակայանք` էլեկտրական էներգիայի արտադրության կամ կերպափոխման, հաղորդման, բաշխման կամ սպառման համար նախատեսված էներգատեղակայանք,
էլեկտրատնտեսություն` էլեկտրատեղակայանքների և օժանդակ կառույցների համալիր:
(11-ին կետը լրաց. 26.05.06 N 682-Ն)
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց ու տեխնոլոգիական և կենցաղային նպատակներով էլեկտրական էներգիա սպառողների (այսուհետ՝ սպառողներ) վրա:
3. Էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց և էլեկտրական էներգիա սպառողների 6 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների (այսուհետ` Էլեկտրատեղակայանքներ) գործարկման եզրակացությունը` գործարկման թույլտվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության կողմից (այսուհետ՝ լիազոր մարմին):
(3-րդ կետը փոփ. 26.05.06 N 682-Ն, 15.01.09 N 52-Ն)
4. Նոր կառուցվող և վերակառուցվող Էլեկտրատեղակայանքները պետք է կառուցվեն նախագծին համապատասխան:
5. Էլեկտրատեղակայանքները գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) գրավոր դիմում է լիազոր մարմին` միաժամանակ ներկայացնելով 6 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների կառուցման ու վերակառուցման համար տրված էլեկտրասնման տեխնիկական պայմանները: Դիմումը կարող է ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
(5-րդ կետը փոփ. 26.05.06 N 682-Ն, խմբ. 10.09.15 N 1047-Ն)
6. Էլեկտրատեղակայանքների սեփականատիրոջ դիմումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը կատարում է էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրություն և կազմում ակտ-կարգադրագիր, որում նշվում են ներկայացված փաստաթղթերի անվանումները, տեղադրված և հավաքակցված էլեկտրատեղակայանքների համապատասխանությունը նախագծին և տեխնիկական կանոնակարգերին, ինչպես նաև ներկայացվում է էլեկտրամատակարարման միագիծ սխեման: Ակտ-կարգադրագրի դրական եզրակացության հիման վրա տրվում է էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացությունը` համաձայն N 3 հավելվածի՝ թույլատրելով էլեկտրատեղակայանքի գործարկումը: Էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրության ժամանակ դրանց սեփականատերը (լիազորված անձը) մասնագետ-տեսուչին է տրամադրում գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկով` համաձայն N 2 հավելվածի, նախատեսված փաստաթղթերի պատճենները: Մասնագետ-տեսուչը փաստաթղթերի իսկությունը պարզելու նպատակով տեղում դրանք համեմատում է փաստաթղթերի բնօրինակների հետ:
(6-րդ կետը փոփ., լրաց. 31.10.13 N 1196-Ն, խմբ. 10.09.15 N 1047-Ն)
7. Լիազոր մարմնի կողմից Էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու նպատակով իրականացվող գործընթացը կատարվում է էլեկտրատնտեսության պատասխանատու անձի (սեփականատիրոջ և (կամ) լիազորված պաշտոնատար անձի) մասնակցությամբ:
(7-րդ կետը փոփ. 26.05.06 N 682-Ն)
8. Անհրաժեշտության դեպքում, երբ Էլեկտրատեղակայանքի (հանգույցի) ակնադիտական ուսումնասիրության արդյունքում ի հայտ են գալիս դրանց փաստացի բավարար տեխնիկական վիճակից շեղումներ, լիազոր մարմնի մասնագետ-տեսուչի պահանջով կարող է կատարվել Էլեկտրատեղակայանքի (հանգույցի) անհատական փորձարկում՝ շահագործող անձնակազմի կողմից` պահպանելով փորձարկումների անվտանգությունը: Լիազոր մարմնի մասնագետ-տեսուչն իրավունք չունի նշված փորձարկումների շրջանակներում ինքնուրույն կատարելու որևէ աշխատանք:
9. Էլեկտրատեղակայանքների` նախագծին, տեխնիկական կանոնակարգերին և տրված տեխնիկական պայմաններին անհամապատասխանության, նախատեսված հավաքակցման աշխատանքների թերի կատարման, էլեկտրական պաշտպանիչ միջոցների, էլեկտրատնտեսության պատասխանատու անձի կամ շահագործող անձնակազմի բացակայության դեպքում լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը կազմում է բացասական եզրակացությամբ ակտ-կարգադրագիր` նշելով թերությունները:
10. Ակտ-կարգադրագրում նշված թերությունների վերացման մասին էլեկտրատեղակայանքների սեփականատիրոջ (լիազորված անձի) գրավոր դիմումից հետո, լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը թերությունների վերացումը հաստատելու և գործարկման եզրակացություն տալու նպատակով երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրություն, և թերությունների վերացումը հաստատելու դեպքում տրվում է էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացություն:
(10-րդ կետը փոփ. 31.10.13 N 1196-Ն, խմբ. 10.09.15 N 1047-Ն)
11. 6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքները գործարկվում են լիազոր մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության առկայության դեպքում:
(հավելվածը փոփ., լրաց. 26.05.06 N 682-Ն, փոփ. 15.01.09 N 52-Ն, փոփ., լրաց. 31.10.13 N 1196-Ն, խմբ. 10.09.15 N 1047-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Ց Ա Ն Կ
6 ԿՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
1. Էլեկտրատեղակայանքները գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) լիազոր մարմին է ներկայացնում՝
1) դիմում՝ էլեկտրատեղակայանքները տեխնիկական ստուգման ենթարկելու մասին.
2) էլեկտրասնման տեխնիկական պայմանները:
2. Էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրության ժամանակ դրանց սեփականատերը (լիազորված անձը) մասնագետ-տեսուչին է տրամադրում՝
1) էլեկտրատնտեսության պատասխանատու անձի նշանակման մասին հրամանի պատճենը, իսկ ֆիզիկական անձանց համար` էլեկտրատնտեսության պատասխանատու անձի հետ կնքված պայմանագրի բնօրինակը.
2) տեխնիկական պայմաններին համապատասխան էլեկտրատեղակայանքների տեխնիկական նախագծի պատճենը` կազմված լիցենզավորված կազմակերպության (անձի) կողմից.
3) հաշվեկշռային պատկանելության և կողմերի շահագործման պատասխանատվության սահմանազատման մասին երկկողմ վավերացված ակտի պատճենը.
4) համապատասխան դեպքերում՝ N 2 հավելվածով սահմանված այլ փաստաթղթերի պատճենները:
(գլուխը խմբ. 10.09.15 N 1047-Ն)
II. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
8. Օդային գծերի մայրուղային կատարողական գծագիրը
9. Կառուցողի կողմից տրված`
ա) հենասյուների տեղադրման ծածկված աշխատանքների ակտը,
բ) գերլարումներից պաշտպանության համար հողանցումների ծածկված աշխատանքների ակտը:
10. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգաչափված և չափագիտական վկայագիր ստացած չափման միջոցներ, ինչպես նաև վկայագրված չափման մեթոդիկաներ ունեցող մասնագիտացված կազմակերպության (այսուհետ` մասնագիտացված կազմակերպություն) կողմից կազմված`
ա) գերլարումներից պաշտպանության համար հողանցման դիմադրության չափման արձանագրությունը,
բ) հենարանային և կախովի` մեկ տարր ունեցող, ճենապակյա մեկուսիչների մեկուսացման դիմադրության չափման (2500 Վ մեգօմաչափով) և արդյունաբերական հաճախականության բարձր լարմամբ փորձարկման արձանագրությունները:
(10-րդ կետը փոփ. 26.05.06 N 682-Ն)
III. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
11. Մալուխային գծերի մայրուղային կատարողական գծագիրը
12. Մալուխային գծերի փռման ծածկված աշխատանքների ակտը` հատումների (անցումների) փաստացի եզրաչափքերի նշումով, տրված կառուցողի կողմից
13. Մալուխային գծերի փռումից հետո փորձարկման արձանագրությունները` կազմված մասնագիտացված կազմակերպության կողմից`
ա) մեկուսիչի փորձարկման (բարձր լարմամբ ուղղված հոսանքով),
բ) փորձարկումից առաջ և հետո մեկուսացման դիմադրության չափման (մեգօմաչափով)
(13-րդ կետը փոփ. 26.05.06 N 682-Ն)
IV. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐԱՅԻՆ
ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
14. Մասնագիտացված կազմակերպության կողմից կազմված`
ա) տրանսֆորմատորի փորձարկման արձանագրությունը,
բ) ռելեական պաշտպանության, էլեկտրակառավարման, ազդանշանման համակարգի, էլեկտրաբլոկավորման, կարգաբերման և փորձարկման արձանագրությունները,
գ) առաջնային փոխարկումների մեկուսացման դիմադրության չափման արձանագրությունը (2500 Վ մեգօմաչափով),
դ) (ենթակետն ուժը կորցրել է 26.05.06 N 682-Ն)
ե) յուղային անջատիչների ստուգման, կարգաբերման արձանագրությունը,
զ) հողանցման սարքվածքների փաստաթղթերը`
հողանցման սարքվածքների դիմադրության չափման արձանագրությունները,
հողանցվող տարրերի և հողանցման սարքվածքների միջև մետաղական կապի առկայության արձանագրությունը
(14-րդ կետը փոփ. 26.05.06 N 682-Ն)
15. Հողանցման սարքվածքների ծածկված աշխատանքների ակտը` տրված կառուցողի կողմից
V. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ՓՈՓՈԽԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՈՒ ԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
(վերնագիրը լրաց. 31.10.13 N 1196-Ն)
16. Մասնագիտացված կազմակերպության կողմից կազմված`
ա) ստատորի և ռոտորի փաթույթների մեկուսիչի դիմադրության չափման արձանագրությունը,
բ) սինքրոն էլեկտրաշարժիչների առանցքակալների մեկուսացման դիմադրության չափման արձանագրությունը,
գ) հողանցման սարքվածքի դիմադրության չափման արձանագրությունը
(16-րդ կետը փոփ. 26.05.06 N 682-Ն)
VI. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ԳԵՐԼԱՐՈՒՄՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
17. Շանթապաշտպանիչ միջոցների տեղաբաշխման սխեման` կազմված լիցենզավորված կազմակերպության կողմից
18. Մասնագիտացված կազմակերպության կողմից կազմված`
ա) պարպիչների տարրերի դիմադրության չափման արձանագրությունը,
բ) պարպման լարումների չափման արձանագրությունը (արդյունաբերական հաճախականության),
գ) շանթապաշտպանիչ սարքավորումների և ճոպանի հողանցման դիմադրության չափման արձանագրությունները
(18-րդ կետը փոփ. 26.05.06 N 682-Ն)
VII. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿՈՆԴԵՆՍԱՏՈՐԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
19. Մասնագիտացված կազմակերպության կողմից կազմված`
ա) կոնդենսատորների փորձարկման արձանագրությունը (արդյունաբերական հաճախականության բարձր լարմամբ),
բ) կոնդենսատորների մեկուսացման դիմադրության չափման արձանագրությունը:
Բացի նշվածներից` ներկայացվում են նաև կոմուտացման սարքերի, ռելեական պաշտպանության, պաշտպանիչ սարքավորումների և հողանցման մասին փաստաթղթերը:
(19-րդ կետը փոփ. 26.05.06 N 682-Ն)
(հավելվածը փոփ. 26.05.06 N 682-Ն, փոփ., խմբ., լրաց. 31.10.13 N 1196-Ն, խմբ. 10.09.15 N 1047-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | |
|
քաղ. Երևան, Կառավարական տուն 2 |
______________________________________________________________
ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N ______
Էլեկտրատեղակայանքի
սեփականատեր _______________________________________________
(կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) ֆիզիկական անձի լրիվ անվանումը)
_________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
Տեղադրման վայրը _____________________________________________
Լրիվ անվանումը ______________________________________________
_________________________________________________________
Անվանական լարումը _________________________________________ (կՎ)
Լարման տեսակը ______________________________________________
(հաստատուն /փոփոխական/ իմպուլսային/ այլ)
Լարման ֆազերի քանակը _________________________________________
Հզորությունը _________________________________________ (կՎԱ, կՎտ)
Էլեկտրասնման աղբյուրը __________________________________________
__________________________________________________________
Ակտ-կարգադրագրի համարը և ամսաթիվը _______________________________
Տեխնիկական պայմանների համարը և ամսաթիվը ___________________________
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
__________________________________________________________
(կազմակերպության /անհատ ձեռնարկատիրոջ/ լրիվ անվանումը
(ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը)
__________________________________________________________
(էլեկտրատեղակայանքի լրիվ անվանումը)
տեխնիկական վիճակը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
Թույլատրվում է էլեկտրատեղակայանքը գործարկել:
Կ.Տ. |
|||
Ղեկավար |
_______________ |
__________________ | |
(ստորագրությունը) |
(անունը, հայրանունը, ազգանունը) |
(հավելվածը փոփ. 15.01.09 N 52-Ն)
Հավելված N 4 |
Ձև N 1
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետ _______________________________________________ին (անունը, ազգանունը) |
Դիմող
Ֆիզիկական անձ _______________________________________________________________
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
_____________________________________________________________________________
Իրավաբանական անձ __________________________________________________________
_____________________________________________________________________________
(սեփականատիրոջ (լիազորված անձի) անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
_____________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը,
հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
Դ Ի Մ ՈՒ Մ
ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Խնդրում եմ տրամադրել ____________________________________ էլեկտրատեղակայանքի
նոր կառուցված/վերակառուցված
գործարկման եզրակացություն:
Էլեկտրատեղակայանքի տեղադրման վայրը ________________________________________
Անվանական լարումը _______________________________________________________ (կՎ)
Լարման տեսակը ______________________________________________________________
Կից՝ ներկայացնում եմ էլեկտրասնման տեխնիկական պայմանները (________ էջ):
Դիմող |
_______________(ստորագրությունը) |
_______________________________________________
(սեփականատիրոջ/լիազորված անձի անունը, ազգանունը) |
____ ________________ 20 թ.
Ձև N 2
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետ _______________________________________________ին (անունը, ազգանունը) |
Դիմող
Ֆիզիկական անձ
_____________________________________________________________________________
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
Իրավաբանական անձ
_____________________________________________________________________________
(սեփականատիրոջ (լիազորված անձի) անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
_____________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը,
հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
Դ Ի Մ ՈՒ Մ
ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Հայտնում եմ, որ վերացվել են Ձեր կողմից տրամադրված __ _______20 թ. N__________ ակտ-կարգադրագրում նշված թերությունները:
Խնդրում եմ տրամադրել ____________________________________ էլեկտրատեղակայանքի
նոր կառուցված/վերակառուցված
գործարկման եզրակացություն:
Դիմող |
_______________(ստորագրությունը) |
_______________________________________________
(սեփականատիրոջ/լիազորված անձի անունը, ազգանունը) |
____ ________________ 20 թ.
(հավելվածը լրաց. 10.09.15 N 1047-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.12.2020, N 2010-Ն | 21.12.2020, N 739-Ն | |
12.10.2017, N 1294-Ն | 04.11.2017, N 739-Ն | |
10.09.2015, N 1047-Ն | 03.10.2015, N 739-Ն | |
31.10.2013, N 1196-Ն | 23.11.2013, N 739-Ն | |
15.01.2009, N 52-Ն | 30.01.2009, N 739-Ն | |
26.05.2006, N 682-Ն | 15.06.2006, N 739-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|