Գլխավոր տեղեկություն
Համար
N 1444-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.09.2015-18.09.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.27/74(1087).1 Հոդ.1248.5
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2014 թվականի N 1444-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՎԱԼՆԵՐԻ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՑՈՂ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 271-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ընտանիքների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Առաջարկել՝

1) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված սահմանամերձ համայնքների բնական գազ սպառող բնակիչ-բաժանորդներից հաշվարկային տարում գումարային մինչև 360 խոր. մետր բնական գազի քանակությունների համար վճարումները գանձել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գնով` 50 տոկոսի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ընդ որում, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնի և «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից գանձվող գնի տարբերության գումարը յուրաքանչյուր բնակիչ-բաժանորդի հաշվարկով գումարային մինչև 360 խոր. մետր բնական գազի քանակությունների համար կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշման N 2 հավելվածի համաձայն.

2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված սահմանամերձ համայնքների էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդներից հաշվարկային տարում գումարային մինչև 1440 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի քանակությունների համար վճարումները գանձել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գնով` 50 տոկոսի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ընդ որում, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից գանձվող գնի տարբերության գումարը յուրաքանչյուր բնակիչ-բաժանորդի հաշվարկով գումարային մինչև 1440 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի քանակությունների համար կփոխհատուցվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշման N 2 հավելվածի համաձայն:

3. Սահմանել, որ՝

1) 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված սահմանամերձ համայնքներում ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50 տոկոսը կփոխհատուցվի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` սույն որոշման N 2 հավելվածի համաձայն.

2) Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից համապատասխան համայնքի բյուջե կվճարվի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` սույն որոշման N 2 հավելվածի համաձայն: Սույն ենթակետի դրույթը չի տարածվում Հայաստանի Հանրապետության օրենքներով հողի հարկից ազատված հողատարածքների վրա, որոնց համար հաշվարկված հողի հարկի գումարն օրենքի համաձայն ենթակա է փոխհատուցման համայնքների բյուջեներին` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի «Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների հողի հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց և ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված այդ համայնքներում ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելու ծրագիրը հաստատելու, Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու մասին» N 271-Ն որոշման 1-ին կետը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 26

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

Մարզը

Համայնքը

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ

Երասխ

Պարույր Սևակ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ

Վահան

քաղ. Ճամբարակ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ

Խաչիկ

Խնձորուտ

Սերս

Նոր Ազնաբերդ

Բարձրունի

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ

Ն.Կ. աղբյուր

Ոսկեվան

Չորաթան

Կողբ

Վազաշեն

Բերքաբեր

Ոսկեպար

Չինարի

Արծվաբերդ

Ծաղկավան (Իջ. շրջ.)

Մոսեսգեղ

Դովեղ

Պառավաքար

Բերդավան

Բարեկամավան

Կոթի

Բաղանիս

Սարիգյուղ

Այգեձոր

Կիրանց

Այգեպար

Սևքար

Այգեհովիտ

Վ.Կ. աղբյուր

(հավելվածը լրաց. 18.08.15 N 958-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ, ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ, ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՈՒ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում (այսուհետ՝ N 1 հավելված) ընդգրկված սահմանամերձ համայնքների բնակչությանը տրամադրվելիք բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման պայմանների հետ կապված հարաբերությունները:

2. «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզպետներին է տրամադրում N 1 հավելվածով սահմանված համապատասխան մարզի համայնքների բնական գազ սպառող («Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության բնակիչ-բաժանորդներ հանդիսացող) բնակիչ-բաժանորդների ցուցակները` ըստ բնակության վայրերի (համայնքների)` նշելով նրանց անունը, ազգանունը, հայրանունը (անձնագրում նշված լինելու դեպքում), հասցեն, ինչպես նաև բաժանորդային քարտի համարը և պարբերաբար` յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզպետներին տեղեկացնում է այդ ցուցակներում կատարվող փոփոխությունների մասին:

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված բնակիչ-բաժանորդներին «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարվող` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցումը տրամադրվում է 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածներում գումարային մինչև 360 խոր. մետր մատակարարված բնական գազի սպառման մասով, ընդ որում, օրացուցային տարվա ընթացքում գումարային մինչև 360 խոր. մետր բնական գազի գումարային քանակությունները լրանալը յուրաքանչյուր հաշվետու ամսում մատակարարված բնական գազի քանակության համար «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից վճարումները գանձվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գնով` 50 տոկոսի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

4. «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը (այսուհետ` տարածքային ստորաբաժանում) սույն կարգի 2-րդ կետում նշված ցուցակների հիման վրա բնակիչ-բաժանորդներին է հանձնում ստորագրված և կնքված` սույն կարգի N 1 ձևին համապատասխան կազմված կտրոնները` երկու օրինակից: Կտրոն ստացած բնակիչ-բաժանորդը սույն կարգի 3-րդ կետում նշված ժամանակահատվածներում գումարային մինչև 360 խոր. մետր մատակարարված բնական գազի սպառման չափաքանակները լրանալուց հետո ստորագրում է կտրոնի մեկ օրինակը և մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը հանձնում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային ստորաբաժանում: Կտրոնի օրինակը բնակիչ-բաժանորդի կողմից «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային ստորաբաժանում չհանձնվելու դեպքում սույն կարգի 3-րդ կետում նշված բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցումը չի տրամադրվում (համարվում է չտրամադրված), և բնակիչ-բաժանորդը պարտավոր է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը վճարել սույն կարգի 3-րդ կետում նշված ժամանակահատվածներում հաշվարկային տարում գումարային մինչև 360 խոր. մետր բնական գազի քանակության մասով չգանձված գումարը:

5. «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին է ներկայացնում տեղեկատվություն «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից N 1 հավելվածում ընդգրկված սահմանամերձ համայնքների բնակիչ-բաժանորդների կողմից այդ հաշվետու ամսվա ընթացքում սպառված բնական գազի քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի չափի մասին: Ընդ որում, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից N 1 հավելվածում ընդգրկված սահմանամերձ համայնքների բնակիչ-բաժանորդների կողմից այդ հաշվետու ամսվա ընթացքում սպառված բնական գազի քանակության համար մասնակի փոխհատուցման գումարը «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը վճարվում է սույն կարգի 12-րդ և 13-րդ կետերի համաձայն:

6. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզպետներին է տրամադրում էլեկտրաէներգիա սպառող («Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բնակիչ-բաժանորդներ հանդիսացող) բնակիչ-բաժանորդների ցուցակները` ըստ բնակության վայրերի (համայնքների)` նշելով նրանց անունը, ազգանունը, հայրանունը (անձնագրում նշված լինելու դեպքում), բնակության վայրի հասցեն, ինչպես նաև բաժանորդային քարտի համարը և պարբերաբար` յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզպետներին տեղեկացնում է այդ ցուցակներում կատարվող փոփոխությունների մասին:

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված բնակիչ-բաժանորդներին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարվող` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցումը տրամադրվում է 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածներում գումարային մինչև 1440 կՎտ/ժ մատակարարված էլեկտրաէներգիայի սպառման մասով, ընդ որում, օրացուցային տարվա ընթացքում գումարային մինչև 1440 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի գումարային քանակությունները լրանալը յուրաքանչյուր հաշվետու ամսում մատակարարված էլեկտրաէներգիայի քանակության համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից վճարումները գանձվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գնով` 50 տոկոսի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

8. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային մասնաճյուղը (այսուհետ` տարածքային ստորաբաժանում) սույն կարգի 6-րդ կետում նշված ցուցակների հիման վրա բնակիչ-բաժանորդներին է հանձնում ստորագրված և կնքված` սույն կարգի N 2 ձևին համապատասխան կազմված կտրոններ` երկու օրինակից: Կտրոն ստացած բնակիչ-բաժանորդը սույն կարգի 7-րդ կետում նշված ժամանակահատվածներում գումարային մինչև 1440 կՎտ/ժ մատակարարված էլեկտրաէներգիայի սպառման չափաքանակները լրանալուց հետո ստորագրում է կտրոնի մեկ օրինակը և մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 10-ը հանձնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային ստորաբաժանում: Կտրոնի օրինակը բնակիչ-բաժանորդի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային ստորաբաժանում չհանձնվելու դեպքում սույն կարգի 7-րդ կետում նշված էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցումը չի տրամադրվում (համարվում է չտրամադրված), և բնակիչ-բաժանորդը պարտավոր է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը վճարել սույն կարգի 7-րդ կետում նշված ժամանակահատվածներում հաշվարկային տարում գումարային մինչև 1440 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի քանակության մասով չգանձված գումարը:

9. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզպետարաններին է ներկայացնում տեղեկատվություն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից N 1 հավելվածում ընդգրկված սահմանամերձ համայնքների բնակիչ-բաժանորդների կողմից այդ հաշվետու ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի չափի մասին: Ընդ որում, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից N 1 հավելվածում ընդգրկված սահմանամերձ համայնքների բնակիչ-բաժանորդների կողմից այդ հաշվետու ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի քանակության համար մասնակի փոխհատուցման գումարը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը վճարվում է սույն կարգի 12-րդ և 13-րդ կետերի համաձայն:

10. Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզպետները համագործակցելով համապատասխան համայնքների ղեկավարների հետ սույն կարգի 9-րդ կետով սահմանված ընթացակարգով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից տեղեկատվություն ստանալուց հետո այն համադրում են սույն կարգի 2-րդ կետով սահմանված ընթացակարգով «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունից ստացած բաժանորդների ցուցակների հետ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը առաջարկություն են ներկայացնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը վճարելու էլեկտրաէներգիայի բաժանորդ հանդիսացող, սակայն գազի բաժանորդ չհանդիսացող բաժանորդների սույն որոշմամբ սահմանված գազի փոխհատուցման ծավալներին համապատասխան գումար:

11. N 1 հավելվածում նշված համայնքներում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության բաժանորդ չհանդիսացող, սակայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժանորդ հանդիսացող բաժանորդների համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար էլեկտրաէներգիայի ծախս ունեցող ամիսներին տրամադրվում է 15 խոր. մետր, տարվա ընթացքում աճողական մինչև 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան գումար: Սույն կետով սահմանված գործընթացն իրականացվում է սույն կարգի 8-րդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան, սույն կարգի N 3 ձևով սահմանված կտրոնների հիման վրա:

12. Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզպետները յուրաքանչյուր ամսվա մինչև 25-ը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնում են առաջարկություն տվյալ ամսվան նախորդող ամսում գազի և էլեկտրաէներգիայի բաժանորդների կողմից սպառած ծավալների համար «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններին փոխհատուցման գումարի վճարման վերաբերյալ:

13. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մինչև հաշվետու ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 15-ը ապահովում է գազի և էլեկտրաէներգիայի բաժանորդների կողմից սպառված ծավալների համար «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններին փոխհատուցման գումարի վճարումը:

14. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ոռոգման ջրի փոխհատուցումը տրամադրվում է համապատասխան ջուր օգտագործողների ընկերություններին՝ N 1 հավելվածում ընդգրկված սահմանամերձ համայնքներում ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50 տոկոսի չափով:

15. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն համապատասխան առաջարկությամբ դիմում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ մինչև հաշվետու ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 15-ը վճարելու ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց սույն որոշմամբ սահմանված փոխհատուցման ծավալներին համապատասխան գումար:

16. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարում է, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված գումարներից:

17. Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզպետները յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսի մինչև 15-ը առաջարկում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը փոխհատուցել N 1 հավելվածով հաստատված տվյալ մարզի համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի եռամսյակային գումարը հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից՝ հողի հարկի և գույքահարկի բազաների եռամսյակային բաշխման համաձայն:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

 Կ Տ Ր Ո Ն  N_________ (օրինակ N___)

 

201___ թվականի --------------- 1-ից մինչև 201____ թվականի ------------ ----ը ներառյալ ընկած ժամանակահատվածում սպառված 360 խոր. մետր բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցման տրամադրման

 

Բնակիչ-բաժանորդի՝

անունը

հայրանունը

ազգանունը

բնակության վայրի հասցեն՝

մարզը

քաղաքը (համայնքը)

փողոցը

շենքը, բնակարանը

Բաժանորդային քարտի համարը

ԳԳՄ (տարածքային ստորաբաժանում)

Հաշվառքի սարքի ցուցմունքը՝

201___ թվականի ------------- 1-ի դրությամբ

 

Սույն կտրոնն ստացած բնակիչ-բաժանորդին «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարվող` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցումը տրամադրվում է 201___ թվականի --------------- 1-ից մինչև 201___ թվականի ------------ ---ը ներառյալ ընկած ժամանակահատվածում մատակարարված գումարային մինչև 360 խոր. մետր բնական գազի սպառման մասով, ընդ որում, բնական գազի այդ քանակության համար «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից վճարումները գանձվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գնով` 50 տոկոսի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

 Սույն կտրոնն ստացած բնակիչ-բաժանորդը 201___ թվականի --------------- 1-ից մինչև 201___ թվականի ------------ ---ը ներառյալ ընկած ժամանակահատվածում գումարային մինչև 360 խոր. մետր բնական գազի սպառման չափաքանակը լրանալուց հետո ստորագրում է կտրոնի մեկ օրինակը և մինչև այդ հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը հանձնում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային ստորաբաժանում: Կտրոնի օրինակը բնակիչ-բաժանորդի կողմից «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային ստորաբաժանում չհանձնվելու դեպքում բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցում չի տրամադրվում (համարվում է չտրամադրված), և բնակիչ-բաժանորդը պարտավոր է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը վճարել 201___ թվականի ---------------- ---ը ներառյալ ընկած ժամանակահատվածում սպառված գումարային մինչև 360 խոր. մետր բնական գազի դիմաց բնակիչ-բաժանորդից չգանձված գումարը:

 

-------ԳԳՄ-Ի ՏՆՕՐԵՆ ------------------------- -------------------------------------------------------------------------- 
  (ստորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)
 

 Բնակիչ-բաժանորդին 360 խոր. մետր բնական գազի մատակարարումը հաստատում եմ՝

 

------ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՊԵՏ ---------------------------- --------------------------------------------

  (ստորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

 

Իմ կողմից 360 խոր. մետր բնական գազի սպառումը և սակագնի սահմանված չափի մասնակի փոխհատուցման տրամադրումը հաստատում եմ՝

 

ԲՆԱԿԻՉ-ԲԱԺԱՆՈՐԴ ---------------------------- --------------------------------------------------------------------  

  (ստորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

 

 _____ __________________________________ 201  թ.

 (նշվում է կտրոնը ԳԳՄ հանձնելու օրը)

 

Ձև N 2

 

Կ Տ Ր Ո Ն  N_________ (օրինակ N___)

 

201___ թվականի --------------- 1-ից մինչև 201___ թվականի ------------ -- -ը ներառյալ ընկած ժամանակահատվածում սպառված 1440 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցման տրամադրման

 

Բնակիչ-բաժանորդի՝

անունը

հայրանունը

ազգանունը

բնակության վայրի հասցեն՝

մարզը

քաղաքը (համայնքը)

փողոցը

շենքը, բնակարանը

Բաժանորդային քարտի համարը

«ՀԷՑ» ՓԲԸ մասնաճյուղ (տարածքային ստորաբաժանում)

Հաշվառքի սարքի ցուցմունքը՝

201___ թվականի ------------- 1-ի դրությամբ

 

Սույն կտրոնն ստացած բնակիչ-բաժանորդին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարվող` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցումը տրամադրվում է 201___ թվականի --------------- 1-ից մինչև 201___ թվականի ------------ --- ը ներառյալ ընկած ժամանակահատվածում մատակարարված գումարային մինչև 1440 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի սպառման մասով, ընդ որում, էլեկտրաէներգիայի այդ քանակության համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից վճարումները գանձվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գնով` 50 տոկոսի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

Սույն կտրոնն ստացած բնակիչ-բաժանորդը 201___ թվականի --------------- 1-ից մինչև 201___ թվականի ------------ -- -ը ներառյալ ընկած ժամանակահատվածում գումարային մինչև 1440 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի սպառման չափաքանակը լրանալուց հետո ստորագրում է կտրոնի մեկ օրինակը և մինչև այդ հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը հանձնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային ստորաբաժանում: Կտրոնի օրինակը բնակիչ-բաժանորդի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային ստորաբաժանում չհանձնվելու դեպքում էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցում չի տրամադրվում (համարվում է չտրամադրված), և բնակիչ-բաժանորդը պարտավոր է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը վճարել 201___ թվականի --------------- --- -ը ներառյալ ընկած ժամանակահատվածում սպառված գումարային մինչև 1440 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց բնակիչ-բաժանորդից չգանձված գումարը:

 

-----------«ՀԷՑ» ՓԲԸ-Ի ՏՆՕՐԵՆ -------------------------- ------------------------------------------------------

  (ստորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

 

 Բնակիչ-բաժանորդին 1440 կՎտ/ժ էլեկտրաէներգիա մատակարարումը հաստատում եմ՝

 

---------ԷԼ. ՑԱՆՑԻ ՊԵՏ ----------------------------------- -------------------------------------------------------

  (ստորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

 

Իմ կողմից 1440 կՎտ/ժ էլեկտրաէներգիա սպառումը և սակագնի սահմանված չափի մասնակի փոխհատուցման տրամադրումը հաստատում եմ՝

 

ԲՆԱԿԻՉ-ԲԱԺԱՆՈՐԴ ----------------------------- ----------------------------------------------------------------

  (ստորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

 

 _____ __________________________________ 201  թ.

 (նշվում է կտրոնը «ՀԷՑ» ՓԲԸ մ/ճ հանձնելու օրը)

 

Ձև N 3

 

Կ Տ Ր Ո Ն  N_________ (օրինակ N___)

 

201___ թվականի --------------- 1-ից մինչև 201___ թվականի ------------ --- -ը ներառյալ ընկած ժամանակահատվածում սոցիալական աջակցություն ստացող բաժանորդների, որոնք չեն հանդիսանում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդ, սակայն հանդիսանում են «ՀԷՑ» ՓԲԸ-ի բաժանորդ

 

Բնակիչ-բաժանորդի՝

անունը

հայրանունը

ազգանունը

բնակության վայրի հասցեն՝

մարզը

քաղաքը (համայնքը)

փողոցը

շենքը, բնակարանը

Բաժանորդային քարտի համարը

«ՀԷՑ» ՓԲԸ մասնաճյուղ (տարածքային ստորաբաժանում)

Հաշվառքի սարքի ցուցմունքը՝

201___ թվականի ------------- 1-ի դրությամբ

 

Սույն կտրոնն ստացած բնակիչ-բաժանորդին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից 201___ թվականի --------------- 1-ից մինչև 201___ թվականի ------------ --- -ը ներառյալ ընկած ժամանակահատվածում մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց ամսական տրամադրվում է 15 խոր. մետր, իսկ տարվա ընթացքում աճողական մինչև 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան կՎտ/ժ:

 Սույն կտրոնն ստացած բնակիչ-բաժանորդը 201___ թվականի --------------- 1-ից մինչև 201___ թվականի ------------ -- -ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ամեն ամիս ստորագրում է կտրոնի մեկ օրինակը և մինչև այդ հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը հանձնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային ստորաբաժանում: Կտրոնի օրինակը բնակիչ-բաժանորդի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային ստորաբաժանում չհանձնվելու դեպքում էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցում չի տրամադրվում (համարվում է չտրամադրված), և բնակիչ-բաժանորդը պարտավոր է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը վճարել 201___ թվականի ------------- -- -ը ներառյալ ընկած ժամանակահատվածում սպառված մինչև 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան էլեկտրաէներգիայի դիմաց բնակիչ-բաժանորդից չգանձված գումարը:

 

--------------«ՀԷՑ» ՓԲԸ-Ի ՏՆՕՐԵՆ --------------------------- ------------------------------------------------------

  (ստորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

 

 Բնակիչ-բաժանորդին մինչև 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան կՎտ/ժ էլեկտրաէներգիա մատակարարումը հաստատում եմ՝

 

--------------ԷԼ. ՑԱՆՑԻ ՊԵՏ----------------------------- --------------------------------------------------------

  (ստորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

 

Իմ կողմից մինչև 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան կՎտ/ժ էլեկտրաէներգիա սպառումը և սակագնի սահմանված չափի մասնակի փոխհատուցման տրամադրումը հաստատում եմ՝

 

ԲՆԱԿԻՉ-ԲԱԺԱՆՈՐԴ ________________ ________________________________________

  (ստորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

 

_____ __________________________________ 201  թ.

(նշվում է կտրոնը «ՀԷՑ» ՓԲԸ մ/ճ հանձնելու օրը)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան