Գլխավոր տեղեկություն
Համար
N 950-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.08.26/55(1144) Հոդ.798
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 2015 թվականի N 950-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքի աշխատակազմում աշխատավարձի ու սոցիալական ապահովագրության վճարների ձևավորված պարտքերի մարման նպատակով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքին սուբվենցիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2015 թվականի ինն ամսում հատկացնել 9,300.0 հազ. դրամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 19

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
օգոստոսի 18-ի N 950-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.52 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական
ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Աջակցություն ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքին

Նկարագրությունը
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին գումար հատկացնել՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքի աշխատակազմում աշխատավարձի ու սոցիալական ապահովագրության վճարների ձևավորված պարտքերի մարման նպատակով

Ը009

ԾՏ01

Շահառուների քանակը

1. Տրանսֆերտ ստացող
ՏԻՄ-երի թիվը

       

Գումարը (հազ. դրամ)

 

X

X

9,300.0

9,300.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

       

Շահառուների ընտրության չափանիշները
Համայնքի սոցիալական խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Աշխատավարձի ու սոցիալական ապահովագրության վճարների ձևավորված պարտքերի մարում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Սևանի համայնքի աշխատակազմի բնականոն գործունեություն

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարան

 

Բաժին 2.

 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության
միջոցառումը

ՀՀ 2015 թվականի
պետական բյուջե

ծրագիրը

միջոցառումը

գումարը
(հազ. դրամ)

Ը009

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Աշխատավարձի ու սոցիալական ապահովագրության վճարների ձևավորված պարտքերի մարում

9,300.0

Ծրագրի նկարագրությունը
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին գումար հատկացնել՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքի աշխատակազմում աշխատավարձի ու սոցիալական ապահովագրության վճարների ձևավորված պարտքերի մարման նպատակով

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Սևանի համայնքի աշխատակազմի բնականոն գործունեություն

     

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 

ԾՏ01

 

Աջակցություն ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքին
(ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան)

9,300.0

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքի աշխատակազմում աշխատավարձի ու սոցիալական ապահովագրության վճարների ձևավորված պարտքերի մարում
Ը009 Աշխատավարձի ու սոցիալական ապահովագրության վճարների ձևավորված պարտքերի մարում ծրագրի շրջանակներում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան