Basic information
Number
թիվ 26
Type
Կարգադրություն
Act type
Հիմնական ակտ (21.12.2016-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Enactment date
21.12.2016
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Signing date
21.12.2016
Effective date
21.12.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

21 դեկտեմբերի 2016 թվականի

թիվ 26

քաղ. Մոսկվա

ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Նպատակահարմար համարել Սինգապուրի Հանրապետության հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր կնքելու մասին բանակցությունների սկիզբը՝ Սինգապուրի Հանրապետության հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր կնքելու նպատակահարմարության մասին հարցի ուսումնասիրության գծով համատեղ հետազոտական խմբի (այսուհետ՝ համատեղ հետազոտական խումբ) աշխատանքներն ավարտելուց հետո։

2. Անհրաժեշտության դեպքում, համատեղ աշխատանքային խմբի աշխատանքի ընթացքում Սինգապուրի Հանրապետության հետ անցկացնել խորհրդակցություններ այնպիսի առանձին հարցերի մասով, որոնք կապված են ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր կնքելու հետ։

3. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից Սինգապուրի Հանրապետության հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր կնքելու մասին բանակցություններ սկսելու վերաբերյալ որոշումը կայացնելուց հետո բանակցային գործընթացի ընդհանուր համակարգման ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից բանակցությունների վարումն ընդհանուր առմամբ իրականացվում է՝

ապրանքների առևտրի մասով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բանակցային պատվիրակության միջոցով.

Ռուսաստանի Դաշնության բանակցություններին առնչվող կազմակերպչական հարցերի համակարգման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ծառայությունների առևտրի և ներդրումների մասով հորիզոնական համաձայնությամբ։

Ծառայությունների առևտրի և ներդրումների մասով հատուկ պարտավորությունների վերաբերյալ բանակցությունները վարվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից։

4. Սահմանել, որ բանակցային գործընթացը համարվում է ավարտված՝ ապրանքների, ծառայությունների և ներդրումների մասով հավասարակշռված համաձայնություն ձեռք բերելուց հետո։

5. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ անցկացնել ապագա համաձայնագրի ձևաչափը սահմանելու վերաբերյալ խորհրդակցություններ՝ անհրաժեշտության դեպքում տվյալ հարցը քննարկելով սինգապուրյան կողմի հետ։

6. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation