Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 199
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2015-24.01.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.08-2022.08.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.08.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
06.11.2014
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.06.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

  

ԿՈԼԵԳԻԱ

   

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

6 նոյեմբերի 2014 թվականի

Թիվ 199

քաղ. Մոսկվա

 

«Ապրանքների առանձին տեսակների արտահանման ԵՎ (կամ) ներմուծման լիցենզիա ստանալու հայտի ձԵՎակերպման ԵՎ այդպիսի լիցենզիայի ձԵՎակերպման մասին» հրահանգի ԵՎ «Ապրանքների առանձին տեսակների արտահանման ԵՎ (կամ) ներմուծման թույլտվության ձԵՎակերպման մասին» հրահանգի մասին

 

Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնների («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելվածի հավելված) 8-րդ և 25-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

«Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիա ստանալու հայտի ձևակերպման և այդպիսի լիցենզիայի ձևակերպման մասին» հրահանգը.

«Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման թույլտվության ձևակերպման մասին» հրահանգը։

2. Ուժը կորցրած ճանաչել Մաքսային միության հանձնաժողովի՝ ««Ապրանքների արտաքին առևտրի ոլորտում լիցենզավորման կանոնների մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրի 1-ին և 2-րդ հավելվածներում փոփոխություններ կատարելու մասին» 2011 թվականի հունիսի 22-ի թիվ 680 որոշումը։

3. Սահմանել, որ մինչև սույն Որոշումն ուժի մեջ մտնելը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից տրամադրված ապրանքների արտահանման կամ ներմուծման լիցենզիաները վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 199 որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ

 

ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիա ստանալու հայտի ձևակերպման և այդպիսի լիցենզիայի ձևակերպման մասին

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն Հրահանգը մշակվել է Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնների («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելվածի հավելված) 8-րդ կետի իրագործման նպատակով և սահմանում է ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիա ստանալու հայտի (այսուհետ՝ համապատասխանաբար՝ լիցենզիա, հայտ) ձևակերպման և այդպիսի լիցենզիայի ձևակերպման կարգը։

2. Սույն Հրահանգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված իմաստներով։

3. Սյունակներում ծածկագրված տեղեկություններ մուտքագրելիս կիրառվում են այն դասակարգիչները, որոնք օգտագործվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշմամբ հաստատվող մաքսային հայտարարագրերը լրացնելու համար։

4. Տեղեկությունների ծածկագրերը պետք է տեղակայվեն սյունակի վերին աջ անկյունում, որի սահմաններն առանձնացված են «|» (ուղղահայաց գիծ) նշանով:

 

II. Հայտի ձևակերպման կարգը

 

5. Հայտը ձևակերպվում է հայտատուի կողմից թղթային կրիչի վրա և լրացվում է էլեկտրոնային տպագրական սարքերի օգտագործմամբ՝ ըստ 1-ին և 2-րդ ձևերի՝ հավելվածի համաձայն։

Հայտատուի կողմից ձևակերպվում է նաև հայտի էլեկտրոնային պատճենը՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող ձևաչափով, իսկ մինչև դրա հաստատումը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) օրենսդրությանը համապատասխան սահմանվող ձևաչափով։

Հայտը կարող է ներկայացվել լիազորված մարմին էլեկտրոնային փաստաթղթի ձևով՝ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով։ Այդ դեպքում թղթային կրիչով հայտը և հայտի էլեկտրոնային պատճենը հայտատուի կողմից չեն ձևակերպվում։

6. Հայտի սյունակները լրացվում են հետևյալ կերպ՝

1) սյունակ 1՝ «Հայտ».

սյունակում նշվում է հայտի՝ 13 նիշից բաղկացած համարը, որը ձևավորվում է հետևյալ կերպ՝

1-ին և 2-րդ նիշերը՝ երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան (լիազորված մարմնի անդամ պետության դեպքում՝ Բելառուսի Հանրապետություն՝ BY, Ղազախստանի Հանրապետություն՝ КZ, Ռուսաստանի Դաշնություն՝ RU).

3-րդ և 4-րդ նիշերը՝ այն տարեթվի վերջին երկու թվերը, որում գրանցվել է հայտը.

5–7-րդ նիշերը՝ լիազորված մարմնի կնիքի համարը (ծածկագիրը).

8–13-րդ նիշերը՝ հայտի հերթական համարը, որը հատկացվում է լիազորված մարմնի կողմից գրավոր և (կամ) էլեկտրոնային ձևով հայտերի գրանցման հատուկ

մատյանում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ հայտին աճման կարգով գրանցման վեցանիշ համար հատկացնելու միջոցով։

Սյունակը լրացվում է լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից.

2) սյունակ 2՝ «Գործողության ժամկետը».

սյունակում նշվում է լիցենզիայի՝ հայտատուի կողմից հայցվող գործողության ժամկետը՝ ՕՕ.ԱԱ.ՏՏՏՏ ձևաչափով, որտեղ ՕՕ-ն օրն է, ԱԱ-ն՝ ամիսը, ՏՏՏՏ-ն՝ տարին (օրինակ՝ 01.01.2015-ից մինչև 31.12.2015)։

Լիցենզիայի գործողության ժամկետի մեկնարկային ամսաթիվը պետք է ընկնի հայտատուի կողմից հայտի ստորագրման ամսաթվից հաշված 3 ամսվա ժամանակահատվածում։

Սյունակը չի լրացվում բացառիկ լիցենզիայի տրամադրման հայտ ձևակերպելիս, եթե այդպիսի լիցենզիայի գործողության ժամկետը սահմանված չէ Հանձնաժողովի համապատասխան որոշմամբ.

3) սյունակ 3՝ «Լիցենզիայի տեսակը».

սյունակի ձախ հատվածում նշվում է լիցենզիայի տեսակը. «հիմնական» (հիմնական լիցենզիայի ձևակերպման համար), «մեկանգամյա» (մեկանգամյա լիցենզիայի ձևակերպման համար), «բացառիկ» (բացառիկ լիցենզիայի ձևակերպման համար)։

Սյունակի աջ հատվածում «|» (ուղղահայաց գիծ) նշանից հետո նշվում է ապրանքի տեղափոխման ուղղությունը (մեծատառերով). «արտահանում» (արտահանման լիցենզիայի ձևակերպման համար), «ներմուծում» (ներմուծման լիցենզիայի ձևակերպման համար).

4) սյունակ 4՝ «Պայմանագիր».

սյունակում նշվում են արտաքին առևտրային գործարքի իրականացման պայմանագրի համարը և ստորագրման ամսաթիվը՝ ՕՕ.ԱԱ.ՏՏՏՏ ձևաչափով։

Պայմանագրի համարի բացակայության դեպքում կատարվում է գրառում՝

«տվյալներ չկան»։

Հիմնական կամ բացառիկ լիցենզիա ստանալու համար հայտ ձևակերպելու դեպքում սյունակը չի լրացվում.

5) սյունակ 5՝ «Հայտատու».

սյունակում հայտատուի մասին նշվում են հետևյալ տվյալները. իրավաբանական անձանց դեպքում՝ լրիվ պաշտոնական անվանումը, իրավաբանական հասցեն, իսկ որպես ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտներ գրանցված ֆիզիկական անձանց դեպքում՝ ազգանունը, անունը, հայրանունը և անձնագրային տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված, բնակության վայրը)։

Սյունակի վերին աջ անկյունում «|» (ուղղահայաց գիծ) նշանից հետո նշվում է՝ Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ).

Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ).

Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ).

6) սյունակ 6՝ «Գնորդ» (ձև 1) կամ «Վաճառող» (ձև 2).

սյունակում նշվում է «Գնորդ» (արտահանման լիցենզիա ստանալու հայտի դեպքում) կամ «Վաճառող» (ներմուծման լիցենզիա ստանալու հայտի դեպքում)։

Սյունակում նշվում են այն օտարերկրացի գործընկերոջ (գործընկերոջ) լրիվ պաշտոնական անվանումը և լրիվ հասցեն, որը պայմանագրում նշված ապրանքի նկատմամբ իրավունքների փոխանցում նախատեսող պայմանագրով հանդես է գալիս որպես հայտատուի կապալառու (պայմանագրի լեզվով)։ Ընդ որում, որպես գնորդ նշվում է հայտատուի կողմից ապրանքների նկատմամբ իրավունքներ ստացող օտարերկրացի գործընկերը (գործընկերը), իսկ որպես վաճառող՝ հայտատուին նման իրավունքներ փոխանցող օտարերկրացի գործընկերը (գործընկերը)։

Հիմնական կամ բացառիկ լիցենզիա ստանալու համար հայտ ձևակերպելու դեպքում սյունակում կատարվում է գրառում՝ «Պայմանագրերի պայմաններին համապատասխան».

7) սյունակ 7՝ «Նշանակման երկիրը» (ձև 1) կամ «Ուղարկող երկիրը» (ձև 2).

սյունակում նշվում է «Նշանակման երկիրը» (արտահանման լիցենզիա ստանալու հայտի դեպքում) կամ «Ուղարկող երկիրը» (ներմուծման լիցենզիա ստանալու հայտի դեպքում)։

Սյունակում, աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան, նշվում են նշանակման երկրի (արտահանման դեպքում) կամ ուղարկող երկրի (ներմուծման դեպքում) կրճատ անվանումները և երկրի ծածկագիրը։

Եթե պայմանագրով նախատեսվում է նշանակման (ուղարկող) մի քանի երկիր, ապա սյունակում կատարվում է գրառում՝ «Պայմանագրի պայմաններին համապատասխան», ընդ որում, երկրի ծածկագիրը չի նշվում։ Եթե նշված երկրները դասվում են Եվրոպական միության երկրներին, ապա սյունակում կատարվում է գրառում՝ «ԵՄ երկրներ», ընդ որում, երկրի ծածկագիրը չի նշվում։

Հիմնական կամ բացառիկ լիցենզիայի ձևակերպման դեպքում կամ այն դեպքում, երբ հայտատուն տվյալներ չունի ապրանքներն ուղարկող երկրի (երկրների) մասին, սյունակը չի լրացվում.

8) սյունակ 8՝ «Գնորդի երկիրը» (ձև 1) կամ «Վաճառողի երկիրը» (ձև 2).

սյունակում նշվում է «Գնորդի երկիրը» (արտահանման լիցենզիա ստանալու հայտի դեպքում) կամ «Վաճառողի երկիրը» (ներմուծման լիցենզիա ստանալու հայտի դեպքում)։

Սյունակում, աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան, նշվում են գնորդի (վաճառողի) երկրի կրճատ անվանումը և երկրի ծածկագիրը։

Հիմնական կամ բացառիկ լիցենզիա ստանալու համար հայտ ձևակերպելու դեպքում սյունակում կատարվում է գրառում՝ «Պայմանագրերի պայմաններին համապատասխան», ընդ որում, երկրի ծածկագիրը չի նշվում.

9) սյունակ 9՝ «Պայմանագրի արժույթը».

սյունակում, արժույթների դասակարգչին համապատասխան, նշվում են պայմանագրի արժույթի լրիվ անվանումը և թվային ծածկագիրը։

Հիմնական կամ բացառիկ լիցենզիա ստանալու համար հայտ ձևակերպելու դեպքում սյունակում կատարվում է գրառում՝ «Պայմանագրերի պայմաններին համապատասխան», ընդ որում, արժույթի ծածկագիրը չի նշվում.

10) սյունակ 10՝ «Արժեքը».

սյունակում նշվում է ապրանքի արժեքը՝ պայմանագրի արժույթով։

Եթե արժեքը ներառում է կոտորակային միավորներ, ապա այդպիսի արժեքը, մաթեմատիկական կլորացման կանոններին համապատասխան, կլորացվում է մինչ և ամբողջ մեծություն։

Հիմնական կամ բացառիկ լիցենզիա ստանալու համար հայտ ձևակերպելու դեպքում սյունակը չի լրացվում։

Այն դեպքում, երբ պայմանագրում և դրա հավելվածներում (լրացումներում) չկան այնպիսի տվյալներ, որոնք թույլ կտան հայտում նշել ապրանքի ճշգրիտ արժեքը, արժեքը նշվում է մոտավորապես.

11) սյունակ 11՝ «Վիճակագրական արժեքը».

սյունակում նշվում է ապրանքի արժեքը՝ ԱՄՆ դոլարով՝ պայմանագրին համապատասխան։

Եթե ապրանքի արժեքն արտահայտված է ԱՄՆ դոլարից տարբերվող արժույթով, ապա այդպիսի արժեքի վերահաշվարկն ԱՄՆ դոլարով կատարվում է արժույթի պարիտետին (պայմանագրում նշված արժույթի արժեքային հարաբերակցությունն ԱՄՆ դոլարի հետ՝ ըստ անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից պայմանագրի ստորագրման օրվա դրությամբ սահմանված փոխարժեքների) համապատասխան։

Եթե արժեքը ներառում է կոտորակային միավորներ, ապա այդպիսի արժեքը,

մաթեմատիկական կլորացման կանոններին համապատասխան, կլորացվում է մինչ և ամբողջ մեծություն։

Հիմնական կամ բացառիկ լիցենզիա ստանալու համար հայտ ձևակերպելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ պայմանագրում և դրա հավելվածներում (լրացումներում) չկան այնպիսի տվյալներ, որոնք թույլ կտան հայտում նշել ապրանքի ճշգրիտ արժեքը, արժեքը նշվում է մոտավորապես։ Ընդ որում, 16-րդ սյունակում կատարվում է գրառում. «Արժեքը և վիճակագրական արժեքը նշված են մոտավորապես».

12) սյունակ 12՝ «Ծագման երկիրը».

սյունակում, աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան, նշվում են ապրանքի ծագման երկրի կրճատ անվանումը և երկրի ծածկագիրը։

Եթե պայմանագրով նախատեսված է ապրանքի ծագման մի քանի երկիր, սյունակում կատարվում է գրառում՝ «Պայմանագրերի պայմաններին համապատասխան», ընդ որում, երկրի ծածկագիրը չի նշվում: Եթե նշված երկրները դասվում են Եվրոպական միության երկրներին, սյունակում կատարվում է գրառում՝

«ԵՄ երկրներ», ընդ որում, երկրի ծածկագիրը չի նշվում։

Հիմնական կամ բացառիկ լիցենզիաներ ստանալու համար հայտ ձևակերպելու դեպքում կամ այն դեպքում, երբ հայտատուն ապրանքների ծագման երկրի մասին տվյալներ չունի, սյունակում կատարվում է գրառում՝ «Պայմանագրերի պայմաններին համապատասխան», ընդ որում, երկրի ծածկագիրը չի նշվում:

Ապրանքի ծագման երկիրը որոշվում է ապրանքների ծագման երկրի որոշման՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կանոններին համապատասխան.

13) սյունակ 13՝ «Քանակը».

սյունակում նշվում է ապրանքի քանակը՝ 14-րդ սյունակում նշված չափման միավորներով (կշռի միավորների դեպքում՝ զտաքաշը)։

«Զտաքաշ» ասելով պետք է հասկանալ ապրանքի քաշն առանց փաթեթավորման, որը սահմանվում է ստանդարտացման տեխնիկական

կանոնակարգերին և (կամ) նորմատիվ փաստաթղթերին, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրական այլ ակտերին համապատասխան.

14) սյունակ 14՝ «Չափման միավորը».

սյունակում կարող է տող առ տող նշվել չափման մինչև 2 միավոր։ Սյունակի առաջին տողում նշվում է ապրանքի չափման հիմնական միավորի կրճատ անվանումը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին (այսուհետ՝ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան։ Ապրանքի չափման լրացուցիչ միավորի առկայության դեպքում չափման այդպիսի միավորը նշվում է սյունակի երկրորդ տողում՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան, ընդ որում, 13-րդ սյունակում ապրանքի քանակը նույնպես նշվում է տող առ տող.

15) սյունակ 15՝ «Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԱՏԳ ՄԱԱ–ի, և նկարագրությունը».

սյունակում նշվում են ապրանքի նկարագրությունը և դասակարգման ծածկագիրը՝ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ–ի համաձայն։ Ապրանքի նկարագրության միջոցով պետք է հնարավոր լինի ապրանքը միանշանակ դասել ԵՏՄ ԱՏԳ ԱԱ–ի 10–անիշ դասակարգման ծածկագրերից որևէ մեկին։ Ապրանքի նկարագրության մեջ պետք է նշվի դրա անվանումը (առևտրային, կոմերցիոն կամ որևէ այլ ավանդական անվանում):

Եթե բոլոր տեղեկությունները չեն տեղավորվում 15-րդ սյունակում, ապա այդ տեղեկությունների մի մասը նշվում է 16-րդ սյունակում։

Սույն Հրահանգի հավելվածով նախատեսված 3-րդ ձևով հայտի հավելվածի առկայության դեպքում սյունակում նշվում է ապրանքի նկարագրությունը, որով պետք է հնարավոր լինի ապրանքը միանշանակ դասել ԵՏՄ ԱՏԳ ԱԱ–ի 10–անիշ դասակարգման ծածկագրերից որևէ մեկին, և կատարվում է գրառում՝ «(տե՛ս թերթից բաղկացած հավելվածը)»․

16) սյունակ 16՝ «Լրացուցիչ տեղեկություններ».

անհրաժեշտության դեպքում սյունակում նշվում են 7-րդ, 8-րդ, 10–15-րդ և 17- րդ սյունակների տվյալները հստակեցնող տվյալներ, ինչպես նաև հայտի ձևակերպման օրը պայմանագրում կատարված փոփոխությունների մասին տվյալներ.

17) սյունակ 17՝ «Լիցենզիայի տրամադրման հիմքը». սյունակում նշվում են հետևյալ տվյալները՝

լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող՝ Հանձնաժողովի ընդունած որոշումների, անդամ պետությունների կամ լիազորված միջազգային մարմինների նորմատիվ իրավական ակտերի համարները և ամսաթվերը.

հայտատուի և ապրանքն արտադրողի կամ սպառողի միջև կնքված պայմանագրերի համարները և ամսաթվերը, եթե որպես հայտատու հանդես է գալիս միջնորդը.

քվոտայի հատկացումը հաստատող փաստաթղթի համարը և ամսաթիվը (քվոտավորման ենթակա ապրանքների համար լիցենզիայի ձևակերպման դեպքում).

Անհրաժեշտ այլ տվյալներ, որոնց հիման վրա տրամադրվում է լիցենզիան.

18) սյունակ 18՝ «Հայտատուի լիազորված անձ».

սյունակում նշվում են այն անձի անվան սկզբնատառերը, ազգանունը, պաշտոնը և հեռախոսահամարը, որը հայտատուի կողմից լիազորվել է ստորագրելու հայտը, և դրվում են նշված անձի անձնական ստորագրությունն ու հայտի ստորագրման ամսաթիվը։ Հայտատուի լիազորված անձի ստորագրությունը հաստատվում է կնիքով (առկայության դեպքում)։

 

III. Լիցենզիայի ձևակերպման կարգը

 

7. Լիցենզիան ձևակերպվում է լիազորված մարմնի կողմից՝ սույն Հրահանգի հավելվածով նախատեսված 4-րդ և 5-րդ ձևերով՝ կեղծումներից պաշտպանված

հատուկ թղթի վրա՝ համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ։

Լիցենզիան կարող է ձևակերպվել էլեկտրոնային փաստաթղթի ձևով՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգով, իսկ մինչև դրա հաստատումը՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված կարգով։

8. Լիցենզիայի սյունակները լրացվում են հետևյալ կերպ՝

1) Սյունակ՝ «Լիազորված մարմին».

սյունակում նշվում է լիազորված մարմնի լրիվ անվանումը.

2) սյունակ 1՝ «Լիցենզիա».

սյունակում նշվում է լիցենզիայի՝ 16 նիշից բաղկացած համարը, որը ձևավորվում է հետևյալ կերպ՝

1–3-րդ նիշեր՝ այն ապրանքի ցուցակի (կատեգորիայի) համարը, որը ներառվել է այն ապրանքների միասնական ցանկում, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ։

4-րդ և 5-րդ նիշերը՝ երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան (լիազորված մարմնի անդամ պետության դեպքում՝ Բելառուսի Հանրապետություն՝ BY, Ղազախստանի Հանրապետություն՝ КZ, Ռուսաստանի Դաշնություն՝ RU).

6-րդ և 7-րդ նիշերը՝ այն տարեթվի վերջին երկու թվերը, որում գրանցվել է հայտը.

8–10-րդ նիշերը՝ լիազորված մարմնի կնիքի համարը (ծածկագիրը).

11–16-րդ նիշերը՝ հայտի հերթական համարը, որը հատկացվում է լիազորված մարմնի կողմից գրավոր և (կամ) էլեկտրոնային ձևով լիցենզիաների հաշվառման հատուկ մատյանում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ հայտին աճման կարգով գրանցման վեցանիշ համար հատկացնելու միջոցով.

3) 2–14-րդ, 16-րդ և 17-րդ սյունակները լրացվում են հայտի համապատասխան

սյունակների լրացման կարգին համապատասխան.

4) սյունակ 15. «Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԱՏԳ ՄԱԱ–ի, և նկարագրությունը».

սյունակում նշվում են ապրանքի նկարագրությունը և դասակարգման ծածկագիրը՝ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ–ի համաձայն՝ սույն Հրահանգի 5-րդ կետի 15-րդ ենթակետով սահմանված կարգով։

Սույն Հրահանգի հավելվածով նախատեսված 6-րդ ձևով լիցենզիայի հավելվածի առկայության դեպքում սյունակում կատարվում է գրառում՝ «(տե՛ս թերթից բաղկացած հավելվածը)».

5) սյունակ 18. «Լիազորված անձ».

սյունակում նշվում են այն լիազորված մարմնի պաշտոնատար անձի անվան սկզբնատառերը, ազգանունը և պաշտոնը, որի իրավասության մեջ մտնում է նշված անձի ստորագրությամբ և ամսաթվի նշմամբ լիցենզիաների ստորագրումը։ Նշված անձի ստորագրությունը հաստատվում է լիազորված մարմնի կնիքով։

9. Լիցենզիայի ձևաթղթի ստորին մասում՝ լրացված սյունակների սահմաններից դուրս, կարող է դրվել լիցենզիայի սյունակներում նշված տեղեկությունները պարունակող նրբագծային ծածկագիր (շտրիխ կոդ) կամ այլ ծածկագիր։

 

ՀԱՎԵԼՎԱԾ «Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիա ստանալու հայտի ձևակերպման և այդպիսի լիցենզիայի ձևակերպման մասին» հրահանգի

 

Ձևեր

 

ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիա ստանալու հայտի

 

(ձև 1)

 

Հայտ

 

ապրանքների առանձին տեսակների արտահանման լիցենզիա ստանալու

 

1. Հայտ

Թիվ

2. Գործողության ժամկետը

-ից մինչև

3. Լիցենզիայի տեսակը

| ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

4. Պայմանագիր

Թիվ (ամսաթիվը)

5. Հայտատու |

6. Գնորդ

7. Նշանակման երկիրը |

8. Գնորդի երկիրը |

9. Պայմանագրի արժույթը |

10. Արժեքը

11. Վիճակագրական արժեքը

12. Ծագման երկիրը |

13. Քանակը

14. Չափման միավորը

15. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԱՏԳ ՄԱԱ–ի, և նկարագրությունը

16. Լրացուցիչ տեղեկություններ

17. Լիցենզիայի տրամադրման հիմքը

18. Հայտատուի լիազորված անձ

Ա.Ա.Հ.

Պաշտոն

Հեռախոսահամար

 

Ստորագրություն և կնիք Ամսաթիվ

 

(ձև 2)

 

ՀԱՅՏ

 

ապրանքների առանձին տեսակների ներմուծման լիցենզիա ստանալու

 

1. Հայտ

Թիվ

2. Գործողության ժամկետը

-ից մինչև

3. Լիցենզիայի տեսակը| ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

4. Պայմանագիր

Թիվ (ամսաթիվը)

5. Հայտատու |

6. Վաճառող

7. Ուղարկող երկիրը |

8. Վաճառողի երկիրը |

9. Պայմանագրի արժույթը |

10. Արժեքը

11. Վիճակագրական արժեքը

12. Ծագման երկիրը |

13. Քանակը

14. Չափման միավորը

15. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԱՏԳ ՄԱԱ–ի, և նկարագրությունը

16. Լրացուցիչ տեղեկություններ

17. Լիցենզիայի տրամադրման հիմքը

18. Հայտատուի լիազորված անձ

Ա.Ա.Հ.

Պաշտոն

Հեռախոսահամար

 

Ստորագրություն և կնիք Ամսաթիվ

 

(ձև 3)

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

ապրանքների առանձին տեսակների արտահանման կամ ներմուծման լիցենզիա ստանալու հայտի

 

Հայտի հավելված թիվ (ամսաթիվ)

հ/հ

Ապրանքի նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

հ/հ

Ապրանքի նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

հ/հ

Ապրանքի նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

հ/հ

Ապրանքի նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

հ/հ

Ապրանքի նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

հ/հ

Ապրանքի նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

հ/հ

Ապրանքի նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

Թերթերի ընդհանուր թիվը՝ Թերթ թիվ՝

18. Հայտատուի լիազորված անձ Ա.Ա.Հ.

Պաշտոն Հեռախոսահամար

Ստորագրություն և կնիք Ամսաթիվ

 

(ձև 4)

 

ԼԻՑԵՆԶԻԱ

 

ապրանքների առանձին տեսակների արտահանման

 

Լիազորված մարմին

1. Լիցենզիա

Թիվ

Գործողության ժամկետը

-ից մինչև

Լիցենզիայի տեսակը

| ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

4. Պայմանագիր

Թիվ (ամսաթիվը)

5. Հայտատու |

6. Գնորդ

7. Նշանակման երկիրը |

8. Գնորդի երկիրը |

9. Պայմանագրի արժույթը |

10. Արժեքը

11. Վիճակագրական արժեքը

12. Ծագման երկիրը |

13. Քանակը

14. Չափման միավորը

15. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԱՏԳ ՄԱԱ–ի, և նկարագրությունը

16. Լրացուցիչ տեղեկություններ

17. Լիցենզիայի տրամադրման հիմքը

18. Լիազորված անձ

Ա.Ա.Հ.

Պաշտոն

 

Ստորագրություն և կնիք Ամսաթիվ

 

(ձև 5)

 

ԼԻՑԵՆԶԻԱ

 

ապրանքների առանձին տեսակների ներմուծման

 

Լիազորված մարմին

1. Լիցենզիա

Թիվ

2. Գործողության ժամկետը

-ից մինչև

3. Լիցենզիայի տեսակը

| ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

4. Պայմանագիր

Թիվ (ամսաթիվը)

5. Հայտատու |

6. Վաճառող

7. Ուղարկող երկիրը |

8. Վաճառողի երկիրը |

9. Պայմանագրի արժույթը |

10. Արժեքը

11. Վիճակագրական արժեքը

12. Ծագման երկիրը |

13. Քանակը

14. Չափման միավորը

15. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԱՏԳ ՄԱԱ–ի, և նկարագրությունը

16. Լրացուցիչ տեղեկություններ

17. Լիցենզիայի տրամադրման հիմքը

18. Լիազորված անձ

Ա.Ա.Հ.

Պաշտոն

 

Ստորագրություն և կնիք Ամսաթիվ

 

(ձև 6)

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայի

 

Լիազորված մարմին

Լիցենզիայի հավելված թիվ (ամսաթիվ)

հ/հ

Ապրանքի նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

հ/հ

Ապրանքի նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

հ/հ

Ապրանքի նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

հ/հ

Ապրանքի նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

հ/հ

Ապրանքի նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

հ/հ

Ապրանքի նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

հ/հ

Ապրանքի նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

Թերթերի ընդհանուր թիվը՝ Թերթ թիվ՝

18. Լիազորված անձ

Ա.Ա.Հ.

Պաշտոն

 

Ստորագրություն և կնիք Ամսաթիվ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 199 որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ

 

ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման թույլտվության ձևակերպման մասին

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն Հրահանգը մշակվել է ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնների («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելվածի հավելված) 25-րդ կետի իրագործման նպատակով և սահմանում է ապրանքների առանձին տեսակների արտահանման կամ ներմուծման թույլտվության (այսուհետ՝ թույլտվություն) ձևակերպման կարգը։

2. Սույն Հրահանգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված իմաստներով։

3. Սյունակներում ծածկագրված տեղեկություններ մուտքագրելիս կիրառվում են այն դասակարգիչները, որոնք օգտագործվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշմամբ հաստատվող մաքսային հայտարարագրերի լրացման համար։

4. Տեղեկությունների ծածկագրերը պետք է տեղակայվեն սյունակի վերին աջ անկյունում, որի սահմաններն առանձնացված են «|» (ուղղահայաց գիծ) նշանով:

 

II. Թույլտվության ձևակերպման կարգը

 

5. Թույլտվությունը ձևակերպվում է լիազորված մարմնի կողմից՝ հավելվածի համաձայն, ըստ 1-ին և 2-րդ ձևերի, կեղծումներից պաշտպանված հատուկ թղթի վրա՝ համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ։

Թույլտվությունը կարող է ձևակերպվել էլեկտրոնային փաստաթղթի ձևով՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգով, իսկ մինչև դրա հաստատումը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) օրենսդրությանը համապատասխան սահմանված կարգով։

6. Թույլտվության սյունակները լրացվում են հետևյալ կերպ՝

1) Սյունակ՝ «Լիազորված մարմին».

սյունակում նշվում է լիազորված մարմնի լրիվ անվանումը.

2) սյունակ 1՝ «Թույլտվություն».

սյունակում նշվում է թույլտվության՝ 12 նիշից բաղկացած համարը, որը ձևավորվում է հետևյալ կերպ՝

1-ին և 2-րդ նիշերը՝ երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան (լիազորված մարմնի անդամ պետության դեպքում՝ Բելառուսի Հանրապետություն՝ BY, Ղազախստանի Հանրապետություն՝ КZ, Ռուսաստանի Դաշնություն՝ RU).

3-րդ և 4-րդ նիշերը՝ այն տարեթվի վերջին երկու թվերը, որում ձևակերպվել է հայտը.

5–7-րդ նիշերը՝ լիազորված մարմնի կնիքի համարը (ծածկագիրը).

8–12-րդ նիշերը՝ թույլտվության հերթական համարը, որը հատկացվում է լիազորված մարմնի կողմից գրավոր և (կամ) էլեկտրոնային ձևով թույլտվությունների գրանցման հատուկ մատյանում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ թույլտվությանը օրացուցային տարվա սկզբից աճման կարգով գրանցման հնգանիշ համար հատկացնելու միջոցով․

3) սյունակ 2` «Գործողության ժամկետը».

սյունակում նշվում է թույլտվության՝ հայտատուի կողմից հայցվող գործողության ժամկետը՝ ՕՕ.ԱԱ.ՏՏՏՏ ձևաչափով, որտեղ ՕՕ-ն օրն է, ԱԱ-ն՝ ամիսը, ՏՏՏՏ-ն՝ տարին (օրինակ՝ 01.01.2015-ից մինչ և 31.12.2015)։

Թույլտվության գործողության ժամկետի մեկնարկային ամսաթիվը պետք է ընկնի հայտատուի կողմից թույլտվության նախագծի ստորագրման ամսաթվից հաշված 3 ամսվա ժամանակահատվածում․

4) սյունակ 3՝ «Թույլտվության տեսակը».

սյունակում նշվում է ապրանքի տեղափոխման ուղղությունը (մեծատառերով)`

«արտահանում» (ապրանքի արտահանման թույլտվության ձևակերպման համար) կամ «ներմուծում» (ապրանքի ներմուծման թույլտվության ձևակերպման համար).

5) սյունակ 4՝ «Պայմանագիր».

սյունակում նշվում են արտաքին առևտրային գործարքի իրականացման պայմանագրի համարը և ստորագրման ամսաթիվը՝ ՕՕ.ԱԱ.ՏՏՏՏ ձևաչափով։ Պայմանագրի համարի բացակայության դեպքում կատարվում է գրառում՝

«տվյալներ չկան».

6) սյունակ 5՝ «Հայտատու».

սյունակում հայտատուի մասին նշվում են հետևյալ տվյալները. իրավաբանական անձանց դեպքում՝ լրիվ պաշտոնական անվանումը, իրավաբանական հասցեն, իսկ որպես ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտներ գրանցված ֆիզիկական անձանց դեպքում՝ ազգանունը, անունը, հայրանունը և անձնագրային տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված, բնակության վայրը)։

Սյունակի վերին աջ անկյունում «|»(ուղղահայաց գիծ) նշանից հետո նշվում է՝ Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ). Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ).

Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ).

7) սյունակ 6՝ «Գնորդ» (ձև 1) կամ «Վաճառող» (ձև 2).

սյունակում նշվում է «Գնորդ» (արտահանման թույլտվության ձևակերպման դեպքում) կամ «Վաճառող» (ներմուծման թույլտվության ձևակերպման դեպքում):

Սյունակում նշվում են այն օտարերկրացի գործընկերոջ (գործընկերոջ) լրիվ պաշտոնական անվանումը և լրիվ հասցեն, որը պայմանագրում նշված ապրանքի նկատմամբ իրավունքների փոխանցում նախատեսող պայմանագրով հանդես է գալիս որպես հայտատուի կապալառու (պայմանագրի լեզվով)։ Ընդ որում, որպես գնորդ նշվում է հայտատուի կողմից ապրանքների նկատմամբ իրավունքներ ստացող օտարերկրացի գործընկերը (գործընկերը), իսկ որպես վաճառող՝ հայտատուին նման իրավունքներ փոխանցող օտարերկրացի գործընկերը (գործընկերը)․

8) սյունակ 7՝ «Նշանակման երկիրը» (ձև 1) կամ «Ուղարկող երկիրը» (ձև2 ).

սյունակում նշվում է «Նշանակման երկիրը» (արտահանման թույլտվության ձևակերպման դեպքում) կամ «Ուղարկող երկիրը» (ներմուծման թույլտվության ձևակերպման դեպքում)։

Սյունակում, աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան, նշվում են նշանակման երկրի (արտահանման դեպքում) կամ ուղարկող երկրի (ներմուծման դեպքում) կրճատ անվանումը և երկրի ծածկագիրը։

Եթե պայմանագրով նախատեսվում է նշանակման (ուղարկող) մի քանի երկիր, ապա սյունակում կատարվում է գրառում՝ «Պայմանագրերի պայմաններին համապատասխան», ընդ որում, երկրի ծածկագիրը չի նշվում։ Եթե նշված երկրները դասվում են Եվրոպական միության երկրներին, ապա սյունակում կատարվում է գրառում՝ «ԵՄ երկրներ», ընդ որում, երկրի ծածկագիրը չի նշվում։

Ապրանքներն ուղարկող երկրի (երկրների) մասին տվյալների բացակայության

դեպքում սյունակը չի լրացվում.

9) սյունակ 8՝ «Գնորդի երկիրը» (ձև 1) կամ «Վաճառողի երկիրը» (ձև 2). սյունակում նշվում է «Գնորդի երկիրը» (արտահանման թույլտվության

ձևակերպման դեպքում) կամ «Վաճառողի երկիրը» (ներմուծման թույլտվության ձևակերպման դեպքում)։

Սյունակում, աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան, նշվում են գնորդի (վաճառողի) երկրի կրճատ անվանումը և երկրի ծածկագիրը.

10) սյունակ 9՝ «Պայմանագրի արժույթը».

սյունակում, արժույթների դասակարգչին համապատասխան, նշվում են պայմանագրի արժույթի լրիվ անվանումը և թվային ծածկագիրը.

11) սյունակ 10՝ «Արժեքը».

սյունակում նշվում է ապրանքի արժեքը՝ պայմանագրի արժույթով։

Եթե արժեքը ներառում է կոտորակային միավորներ, ապա այդպիսի արժեքը, մաթեմատիկական կլորացման կանոններին համապատասխան, կլորացվում է մինչև ամբողջ մեծություն։

Այն դեպքում, երբ պայմանագրում և դրա հավելվածներում (լրացումներում) չկան այնպիսի տվյալներ, որոնք թույլ կտան հայտում նշել ապրանքի ճշգրիտ արժեքը, արժեքը նշվում է մոտավորապես.

12) սյունակ 11՝ «Վիճակագրական արժեքը».

սյունակում նշվում է ապրանքի արժեքը՝ ԱՄՆ դոլարով՝ պայմանագրին համապատասխան։

Եթե ապրանքի արժեքն արտահայտված է ԱՄՆ դոլարից տարբերվող արժույթով, ապա այդպիսի արժեքի վերահաշվարկը ԱՄՆ դոլարով կատարվում է արժույթի պարիտետին (պայմանագրում նշված արժույթի արժեքային հարաբերակցությունը ԱՄՆ դոլարի հետ՝ անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից պայմանագրի ստորագրման օրվա դրությամբ

սահմանված փոխարժեքների) համապատասխան։

Եթե արժեքը ներառում է կոտորակային միավորներ, ապա այդպիսի արժեքը, մաթեմատիկական կլորացման կանոններին համապատասխան, կլորացվում է մինչև ամբողջ մեծություն։

Այն դեպքում, երբ պայմանագրում և դրա հավելվածներում (լրացումներում) չկան այնպիսի տվյալներ, որոնք թույլ կտան հայտում նշել ապրանքի ճշգրիտ արժեքը, արժեքը նշվում է մոտավորապես։ Ընդ որում, 16-րդ սյունակում կատարվում է գրառում՝ «Արժեքը և վիճակագրական արժեքը նշված են մոտավորապես».

13) սյունակ 12՝ «Ծագման երկիրը».

սյունակում, աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան, նշվում են ապրանքի ծագման երկրի կրճատ անվանումը և երկրի ծածկագիրը։

Եթե պայմանագրով նախատեսվում է ապրանքի ծագման մի քանի երկիր, սյունակում կատարվում է գրառում՝ «Պայմանագրերի պայմաններին համապատասխան», ընդ որում, երկրի ծածկագիրը չի նշվում։ Եթե նշված երկրները դասվում են Եվրոպական միության երկրներին, սյունակում կատարվում է գրառում՝

«ԵՄ երկրներ», ընդ որում, երկրի ծածկագիրը չի նշվում։

Ապրանքի ծագման երկիրը որոշվում է ապրանքների ծագման երկրի որոշման՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կանոններին համապատասխան.

14) սյունակ 13՝ «Քանակը».

սյունակում նշվում է ապրանքի քանակը՝ 14-րդ սյունակում նշված չափման միավորներով (կշռի միավորների դեպքում՝ զտաքաշը)։

«Զտաքաշ» ասելով պետք է հասկանալ ապրանքի քաշն առանց փաթեթավորման, որը սահմանվում է ստանդարտացման տեխնիկական կանոնակարգերին և (կամ) նորմատիվ փաստաթղթերին, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրական այլ ակտերին համապատասխան.

15) սյունակ 14՝ «Չափման միավորը».

սյունակում կարող է տող առ տող նշվել չափման մինչև 2 միավոր։ Սյունակի առաջին տողում նշվում է չափման հիմնական միավորի կրճատ անվանումը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին (այսուհետ՝ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան։ Ապրանքի չափման լրացուցիչ միավորի առկայության դեպքում չափման այդպիսի միավորը նշվում է սյունակի երկրորդ տողում՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան, ընդ որում, 13-րդ սյունակում ապրանքի քանակը նույնպես նշվում է տող առ տող.

16) սյունակ 15՝ «Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԱՏԳ ՄԱԱ–ի, և նկարագրությունը».

սյունակում նշվում են ապրանքի նկարագրությունը և դասակարգման ծածկագիրը՝ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ–ի համաձայն։ Ապրանքի նկարագրության միջոցով պետք է հնարավոր լինի ապրանքը միանշանակ դասել ԵՏՄ ԱՏԳ ԱԱ–ի 10–անիշ դասակարգման ծածկագրերից որևէ մեկին։ Ապրանքի նկարագրության մեջ պետք է նշվի դրա անվանումը (առևտրային, կոմերցիոն կամ որևէ այլ ավանդական անվանում):

Եթե բոլոր տեղեկությունները չեն տեղավորվում 15–րդ սյունակում, ապա այդ տեղեկությունների մի մասը նշվում է 16–րդ սյունակում.

17) սյունակ 16՝ «Լրացուցիչ տեղեկություններ».

անհրաժեշտության դեպքում սյունակում նշվում են 7-րդ, 8-րդ, 10–15-րդ սյունակների տվյալները հստակեցնող տվյալներ, ինչպես նաև թույլտվության նախագծի ձևակերպման օրը պայմանագրում կատարված փոփոխությունների մասին տվյալներ.

18) սյունակ 17՝ «Հայտատուի լիազորված անձ».

սյունակում նշվում են այն անձի անվան սկզբնատառերը, ազգանունը, պաշտոնը և հեռախոսահամարը, որը հայտատուի կողմից լիազորվել է ստորագրելու թույլտվության նախագիծը, և թույլտվության նախագծի ամսաթիվը.

19) սյունակ 18՝ «Լիազորված անձ».

սյունակում նշվում են լիազորված մարմնի պաշտոնատար անձի անվան սկզբնատառերը, ազգանունը և պաշտոնը, և դրվում են նշված անձի ստորագրությունը և ամսաթիվը։ Նշված անձի ստորագրությունը հաստատվում է լիազորված մարմնի կնիքով։

7. Թույլտվության ձևաթղթի ստորին մասում՝ լրացված սյունակների սահմաններից դուրս, կարող է դրվել թույլտվության սյունակներում նշված տեղեկությունները պարունակող նրբագծային ծածկագիր (շտրիխ կոդ) կամ այլ ծածկագիր։

8. Եթե Հանձնաժողովի որոշմամբ կամ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված է, որ հայտատուն լիազորված մարմին պետք է ներկայացնի թույլտվության նախագիծ, ապա այդպիսի նախագիծը ձևակերպվում է հայտատուի կողմից թղթային կրիչի վրա՝ ըստ սույն Հրահանգի հավելվածով նախատեսված 1-ին և 2-րդ ձևերի։ Ընդ որում, ձևաթղթի վերին աջ անկյունում՝ լրացված սյունակների սահմաններից դուրս, նշվում է «Նախագիծ» բառը։

Հայտատուի կողմից ձևակերպվում է նաև թույլտվության նախագծի էլեկտրոնային պատճենը՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող ձևաչափով, իսկ մինչ և դրա հաստատումը՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող ձևաչափով։

Թույլտվության նախագիծը կարող է ներկայացվել լիազորված մարմին էլեկտրոնային փաստաթղթի ձևով՝ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով։

9. Թույլտվության նախագծի սյունակները լրացվում են հետևյալ կերպ՝

1) 1-ին և 18-րդ սյունակները չեն լրացվում.

2) 2–16-րդ սյունակները լրացվում են թույլտվության համապատասխան սյունակների լրացման կարգին համապատասխան.

3) սյունակ 17՝ «Հայտատուի լիազորված անձ».

սյունակում նշվում են այն անձի անվան սկզբնատառերը, պաշտոնը և հեռախոսահամարը, որը հայտատուի կողմից լիազորվել է ստորագրելու թույլտվության նախագիծը, և դրվում են նշված անձի անձնական ստորագրությունն ու թույլտվության նախագծի ստորագրման ամսաթիվը։ Հայտատուի լիազորված անձի ստորագրությունը հաստատվում է կնիքով (առկայության դեպքում)։

 

  ՀԱՎԵԼՎԱԾ

«Ապրանքների առանձին տեսակների

արտահանման և (կամ) ներմուծման թույլտվության ձևակերպման մասին» հրահանգի

 

Ձևեր

 

ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման թույլտվության

 

(ձև 1)

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ապրանքների առանձին տեսակների արտահանման

 

Լիազորված մարմին

1. Թույլտվություն

Թիվ

2. Գործողության ժամկետը

-ից մինչև

3. Թույլտվության տեսակը

| ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

4. Պայմանագիր

Թիվ (ամսաթիվը)

5. Հայտատու |

6. Գնորդ

7. Նշանակման երկիրը |

8. Գնորդի երկիրը |

9. Պայմանագրի արժույթը |

10. Արժեքը

11. Վիճակագրական արժեքը

12. Ծագման երկիրը |

13. Քանակը

14. Չափման միավորը

15. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԱՏԳ ՄԱԱ–ի, և նկարագրությունը

16. Լրացուցիչ տեղեկություններ

17. Հայտատուի լիազորված անձ

Ա.Ա.Հ.

Պաշտոն

Հեռախոսահամար

 

Ստորագրություն և կնիք Ամսաթիվ

18. Լիազորված անձ

Ա.Ա.Հ.

Պաշտոն

 

 

Ստորագրություն և կնիք Ամսաթիվ

 

(ձև 2)

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ապրանքների առանձին տեսակների ներմուծման

 

Լիազորված մարմին

1. Թույլտվություն

Թիվ

2. Գործողության ժամկետը

-ից մինչև

3. Թույլտվության տեսակը

| ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

4. Պայմանագիրը

Թիվ (ամսաթիվը)

5. Հայտատու |

6. Վաճառող

7. Ուղարկող երկիրը |

8. Վաճառողի երկիրը |

9. Պայմանագրի արժույթը |

10. Արժեքը

11. Վիճակագրական արժեքը

12. Ծագման երկիրը |

13. Քանակը

14. Չափման միավորը

15. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԱՏԳ ՄԱԱ–ի, և նկարագրությունը

16. Լրացուցիչ տեղեկություններ

17. Հայտատուի լիազորված անձ

Ա.Ա.Հ.

Պաշտոն

Հեռախոսահամար

 

Ստորագրություն և կնիք Ամսաթիվ

18. Լիազորված անձ

Ա.Ա.Հ.

Պաշտոն

 

 

Ստորագրություն և կնիք Ամսաթիվ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 օգոստոսի 2022 թվական: