Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 508
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.12.2010-24.10.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Մաքսային միության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
08.12.2010
Ստորագրող մարմին
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.10.2020

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 8 դեկտեմբերի 2010 թվականի

 թիվ 508

 քաղ. Մոսկվա

 

2011 թվականի Ասիական 7-րդ ձմեռային խաղերի մասնակից պետությունների քաղաքացիական (սպորտային) զենքի ԵՎ դրա փամփուշտների, բժշկական սարքավորումների, դեղորայքի, բժշկական պատրաստուկների ԵՎ նյութական այլ միջոցների՝ Մաքսային միության մաքսային տարածք ներմուծման (արտահանման) մասին

 

Մաքսային միության հանձնաժողովը որոշեց.

1. Թույլատրել 2011 թվականի Ասիական 7-րդ ձմեռային խաղերի (այսուհետ՝ Խաղեր) մասնակից պետությունների քաղաքացիական (սպորտային) զենքի, բժշկական սարքավորումների, դեղորայքի և նյութական այլ միջոցների ժամանակավոր ներմուծումը (արտահանումը) Մաքսային միության մաքսային տարածք, որոնք նախատեսված են Ղազախստանի Հանրապետության Աստանա և Ալմաթի քաղաքներում Խաղերի անցկացման համար՝ նշված խաղերի անցկացման ժամկետի ընթացքում մաքսատուրքերի, հարկերի վճարումից դրանց լրիվ պայմանական ազատմամբ, ինչպես նաև առանց արգելքների և սահմանափակումների կիրառման՝ 1-ին հավելվածի համաձայն։

2. Թույլատրել 2011 թվականի Խաղերի մասնակից պետությունների սպառման նյութերի ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք, որոնք նախատեսված են Ղազախստանի Հանրապետության Աստանա և Ալմաթի քաղաքներում Խաղերի անցկացման համար՝ նշված խաղերի անցկացման ժամկետի ընթացքում մաքսատուրքերի, հարկերի վճարումից դրանց լրիվ պայմանական ազատմամբ, ինչպես նաև առանց արգելքների և սահմանափակումների կիրառման՝ համաձայն 2-րդ հավելվածի։

3. Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 263 որոշմամբ հաստատված՝ «Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի՝ որպես ապրանքների մասին հայտարարագրի օգտագործման կարգի մասին» հրահանգի 12-րդ կետը լրացնել 7-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«7. Քաղաքացիական (սպորտային) զենքը և դրա փամփուշտները, բժշկական սարքավորումները, դեղորայքը, բժշկական պատրաստուկները և սպառման այլ նյութեր, ինչպես նաև 2011 թվականի Ասիական 7-րդ ձմեռային խաղերի անցկացման համար նախատեսված սպառման նյութերը»։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝

 

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից


Ա. Կոբյակով


Ու. Շուկեև


Ի. Շուվալով

 

Հավելված 1

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Մաքսային միության հանձնաժողովի

2010 թվականի դեկտեմբերի 8-ի

թիվ 508 որոշմամբ

ՑԱՆԿ

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՍԻԱԿԱՆ 7-ՐԴ ՁՄԵՌԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ (ՍՊՈՐՏԱՅԻՆ) ԶԵՆՔԻ, ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴԵՂՈՐԱՅՔԻ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

թիվ

Գույքի անվանում

Համար

Չափման միավոր

Քանակ

 

Մասնակից պետության անվանում

 
 

Քաղաքացիական (սպորտային) զենք

 

1

       

2

       

3

       

4

       
 

Դիտարկման սարքեր

 

1

       

2

       

3

       

4

       

5

       
 

Կապի գույք

 

1

       

2

       
 

Մշակութային և սպորտային ապահովման գույք

 

1

       

2

       

3

       

4

       
 

Բժշկական սարքավորումներ և դեղորայք

 

1

       

2

       

 

 

Հավելված 2

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Մաքսային միության հանձնաժողովի

2010 թվականի դեկտեմբերի 8-ի

թիվ 508 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՍԻԱԿԱՆ 7-ՐԴ ՁՄԵՌԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍՊԱՌՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ

 

թիվ

Գույքի անվանում

Համար

Չափման միավոր

Քանակ

 

Մասնակից պետության անվանում

 
 

Փամփուշտներ

 

1

   

հատ

 

2

   

հատ

 

3

   

հատ

 

4

   

հատ

 

5

   

հատ

 

6

   

հատ

 

7

   

հատ

 

8

   

հատ

 

9

   

հատ

 

10

   

հատ

 
 

Դեղորայք և բժշկական պատրաստուկներ

 

1

       

2

       

3

       

4

       

5

       

6

       

7

       

8

       

9

       

10

       
 

Բժշկական նշանակության արտադրատեսակներ

 

1

       

2

       

3

       

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.09.2020, թիվ 114 24.10.2020, թիվ 508
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան