Basic information
Number
թիվ 151
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (17.11.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
17.11.2015
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
17.11.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

17 նոյեմբերի 2015 թվականի

թիվ 151

քաղ. Մոսկվա

 

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ, ՆՇՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՑ ՎԵՐՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 15-րդ ենթակետին համապատասխան, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի XII բաժնի 3.1 կետի իրագործման նպատակներով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացված՝ Արտաքին տնտեսական գործունեության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների վերլուծության, նշված փաստաթղթերից վերցված տեղեկությունների միասնականացման և ներդաշնակեցման աստիճանի ու հնարավորության գնահատման, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթղթերի ձևակերպման հնարավորության գնահատման մեթոդական մոտեցումները:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի
թիվ 151 որոշմամբ

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation