ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2013 թվականի N 590-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց., փոփ. 31.08.15 N 989-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական կոչում ունեցող, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության զինվորական կոչում ունեցող և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոչում ունեցող անձնակազմին կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի կողմից սպառողական վարկերի տրամադրման հատուկ վարկային ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը լրաց., փոփ. 31.08.15 N 989-Ն)
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել փոխըմբռնման հուշագիր.
2) «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտերի համաձայն սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրով նախատեսված գումարը տրամադրել ծրագրի շրջանակներում համագործակցող բանկերին` կենտրոնական գանձապետարանի կողմից ուղղակի վճարման եղանակով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 17 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 23-ի N 590-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՎԱՐԿԱՅԻՆ
(վերնագիրը լրաց., փոփ. 31.08.15 N 989-Ն)
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական կոչում ունեցող, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության զինվորական կոչում ունեցող և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոչում ունեցող անձնակազմին տրամադրվող սպառողական վարկերի (վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման) ծրագիրը
(վերնագիրը լրաց., փոփ. 31.08.15 N 989-Ն)
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվող զինվորական և ոստիկանությունում ծառայություններն իրենց ուրույն հատուկ նշանակությունն ունեն պետական ծառայության համակարգում: Այս մարմինների բնականոն ու անխափան գործունեությունը հույժ կարևոր է պետականության, պետության, ինչպես նաև հասարակության ու անհատների անվտանգության պահպանման տեսանկյունից: Նշված մարմիններում ընդգրկված ծառայողների բարեկեցության բարձրացմանն ուղղված ցանկացած միջոցառում ունի իր ուրույն դերը` ընդհանուր պետական համակարգի կայունության ապահովման առումով:
2. Պետական ծառայությունների համակարգում ընդգրկված աշխատողների ֆինանսական խնդիրներից է սպառողական վարկերի ոչ բավարար մատչելիությունը: Հարկավոր է վերանայել պետության դերը պետական նշանակության զինվորական և ոստիկանությունում ծառայողների կենցաղային պայմանների բարելավման հարցում` ֆինանսական աջակցության շրջանակներում:
3. Սույն ծրագրի շրջանակներում «սպառողական վարկ» հասկացությունն ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական կոչում ունեցող, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության զինվորական կոչում ունեցող անձնակազմի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոչում ունեցող անձնակազմի` կենցաղային տեխնիկա ձեռք բերելու նպատակով ստանձնած պարտավորության մարման (ամբողջությամբ կամ մասնակի) համար տրամադրված սպառողական վարկի իմաստը:
(3-րդ կետը լրաց., փոփ. 31.08.15 N 989-Ն)
1.1. Ծրագրի իրականացման անհրաժեշտությունը
4. Ծրագրով նախատեսված` զինվորական և ոստիկանությունում ծառայողներին սպառողական մատչելի վարկերի տրամադրման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված ոլորտի աշխատողների բարեկեցության բարձրացման կարիքով: Հայաստանում սպառողական վարկերի, հատկապես կենցաղային տեխնիկա գնելու համար սպառողական վարկերի նկատմամբ պահանջարկը շարունակական աճի միտում է ցուցաբերում: Մինչդեռ, սպառողական վարկի ոչ մատչելի լինելը այն դարձնում է պակաս հասանելի բնակչության լայն հատվածի համար:
(4-րդ կետը փոփ. 31.08.15 N 989-Ն)
5. Զինվորական, ոստիկանության և ազգային անվտանգության համակարգերի հետագա կայուն զարգացումը պահանջում է որակական բարեփոխումներ և այդ ոլորտների ծառայողների բարեկեցության բարձրացմանն ուղղված քայլերի իրականացում:
6. Նշված ոլորտների ծառայողների համար հատուկ սպառողական վարկերի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ներկայիս ռազմավարական զարգացման և պետական արտաքին, ինչպես նաև ներքին անվտանգության ապահովման խթանմամբ:
7. Տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման և վարկային միջոցների նպատակային օգտագործման արդյունքում զինվորական և ոստիկանության ծառայողների համար կբարձրանա ֆինանսական հասանելիությունը, որը կտանի նրանց կենցաղային պայմանների բարելավմանը:
1.2. Ծրագրի հիմնական նպատակը
8. Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության զինվորական և պետական հատուկ ծառայության տարատեսակի` ոստիկանությունում ծառայության, ծառայողների համար ֆինանսական միջոցների հասանելիության բարձրացմանը և կենցաղային պայմանների բարելավմանն աջակցելն է:
9. Ծրագիրը նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական կոչում ունեցող, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության զինվորական կոչում ունեցող և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոչում ունեցող անձնակազմի (այսուհետ` վարկառուներ) համար:
(9-րդ կետը լրաց., փոփ. 31.08.15 N 989-Ն)
10. Ծրագիրը կրում է պիլոտային բնույթ. դրա հետագա շարունակականությունը կախված կլինի ծրագրով նախատեսված սպառողական վարկի նկատմամբ պահանջարկից և ծրագրի ընթացքից:
1.3. Ծրագրի բովանդակությունը
11. Վարկառուներին սպառողական վարկերի տրամադրումը բովանդակային առումով ներառում է հետևյալ դրույթները`
1) ծրագրի իրականացման ծավալը՝ ծրագիրն իրականացվելու է՝
ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կրտսեր և ավագ սպայական կազմի ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջին, ավագ և գլխավոր կոչումներ ունեցող ծառայողների համար` յուրաքանչյուր վարկառուի հաշվով առավելագույնը՝ 1.000.000 դրամ,
բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության շարքային և ենթասպայական կազմի (բացառությամբ պարտադիր ժամկետային զինծառայողների), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ենթասպայական կազմի ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների համար` յուրաքանչյուր վարկառուի հաշվով առավելագույնը՝ 500.000 դրամ.
2) ծրագրի իրականացման ժամկետները՝
ա. ծրագրի իրականացումն սկսվում է 2013 թվականից,
բ. վարկերը կտրամադրվեն առավելագույնը 7 տարի մարման ժամկետով. վարկառուի համաձայնությամբ վարկերը կարող են տրամադրվել ավելի կարճ ժամկետով.
3) ծրագրի շահառուները՝
ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի (ներառյալ բոլոր զորամասերը), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կրտսեր և ավագ սպայական կազմը (լեյտենանտի զինվորական կոչումից մինչև գնդապետի զինվորական կոչում ունեցողները ներառյալ),
բ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջին, ավագ և գլխավոր ոստիկանության կոչում ունեցող անձնակազմը (ոստիկանության լեյտենանտի կոչումից մինչև ոստիկանության գնդապետի կոչում ունեցողները ներառյալ),
գ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության շարքային, ենթասպայական կազմը (բացառությամբ պարտադիր ժամկետային զինծառայողների), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ենթասպայական կազմը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրտսեր կոչում ունեցող ծառայողները.
4) ծրագրի մասնակիցները՝
ա. Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող` կենցաղային տեխնիկայի վաճառք իրականացնող տնտեսվարող սուբյեկտներ (այսուհետ` վաճառող),
բ. Հայաստանի Հանրապետության առևտրային բանկեր (այսուհետ` կազմակերպություն),
գ. «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ` ընկերություն),
դ. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն.
5) ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի մասին այլ տեղեկություններ`
ա. ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի տոկոսադրույքները չեն կարող գերազանցել «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 14-րդ հոդվածներով սահմանված տարեկան փաստացի տոկոսադրույքի 12 տոկոսի շեմը,
բ. վարկառուներին 12 տոկոս տարեկան դրույքաչափով տրամադրված սպառողական վարկերից պետության կողմից սուբսիդավորվելու է տոկոսադրույքի 2 տոկոսային կետին համարժեք մասը,
գ. ընտանիքում 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող վարկառուների համար 12 տոկոս տարեկան դրույքաչափով տրամադրված սպառողական վարկերից պետության կողմից սուբսիդավորվելու է տոկոսադրույքի 3 տոկոսային կետին համարժեք մասը,
դ. վարկառուներից սպառողական վարկի միջնորդավճար չի նախատեսվում,
ե. վարկառուներին սպառողական վարկերը տրամադրվում են անկանխիկ. վարկի գումարը փոխանցվում է անմիջապես վաճառողի բանկային հաշվին,
զ. վարկառուներին տրամադրվող սպառողական վարկերի ապահովությունը վարկառուների եկամուտների չափի հավաստումն է. ներկայացվում է տեղեկանք աշխատավայրից` աշխատավարձի չափի և կոչման մասին,
է. վարկառուն չպետք է ունենա չաշխատող վարկային պարտավորություններ ծրագրի շրջանակներում վարկի տրամադրման պահին,
ը. վարկառուներին տրամադրվող սպառողական վարկերի մարման եղանակն ամսական անուիտետային վճարներն են,
թ. տույժերը և տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն,
ժ. սուբսիդավորման ենթակա տոկոսավճարի չափը հաշվարկվում է վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ.
6) վարկ տրամադրելիս հաշվի է առնվում վարկի պայմանագրային գումարը: Ծրագրի շրջանակներում վարկառուները նոր վարկեր կարող են ստանալ սույն ծրագրի շրջանակներում նախկինում ստացված գործող վարկերից առնվազն մեկը մարելուց հետո, որի պայմանագրային գումարը պետք է լինի մեծ կամ հավասար ստացման ենթակա վարկի պայմանագրային գումարից:
(11-րդ կետը խմբ., լրաց. 31.08.15 N 989-Ն)
(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 31.08.15 N 989-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.03.2019, N 245-Ն | 28.03.2019, N 590-Ն | |
31.08.2015, N 989-Ն | 16.09.2015, N 590-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|