Basic information
Number
թիվ 6
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (15.08.2016-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Enactment organisation
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Enactment date
12.08.2016
Signing organisation
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Signing date
12.08.2016
Effective date
15.08.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 օգոստոսի 2016 թվականի

թիվ 6

քաղ. Սոչի

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ ՀՍԿԻՉ (ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ) ՆՇԱՆՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

««Ապրանքներն ըստ «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ եւ այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքի հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ներմուծմանն ուղղված պիլոտային ծրագիրը 2015-2016 թվականներին իրագործելու վերաբերյալ» 2015 թվականի սեպտեմբերի 8–ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) կիրառման նպատակներով՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 1–ը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ մշակել առաջարկներ 2017 թվականի եւ հաջորդող տարիների համար Համաձայնագրի այն իրավաբանական նորմերի ամրագրման վերաբերյալ, որոնք կապված են այն ապրանքների շրջանառության հետ, որոնց նկատմամբ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորելու մասին որոշում է ընդունվել։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ ստացված առաջարկների արդյունքներով անցկացնել համատեղ խորհրդակցություններ եւ զեկուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի առաջիկա նիստին։

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ղրղզստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: