Գլխավոր տեղեկություն
Համար
N 1015-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2015 թվականի N 1015-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեփան Բաբայանին (ծնվ.՝ 1997 թվականի դեկտեմբերի 6-ին, բնակության վայրը՝ քաղ. Երևան, Պուշկինի փող. 21/3, բն. 16, ընդունվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիայի Բերքլի համալսարանի բակալավրիատ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2019 թվականի ամառային զորակոչը:

2. Ալեքսանդր Պետրոսյանին (ծնվ.՝ 1995 թվականի նոյեմբերի 11-ին, բնակության վայրը՝ քաղ. Երևան, Դրոյի 4 շ., բն. 52), ընդունվել է Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի բակալավրիատ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2018 թվականի ամառային զորակոչը:

3. Արսեն Վասիլյանին (ծնվ.՝ 1997 թվականի մայիսի 5-ին, բնակության վայրը՝ քաղ. Երևան, Հալաբյան փող., 34 շ., բն. 10) ընդունվել է ԱՄՆ-ի Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի բակալավրիատ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2019 թվականի ամառային զորակոչը:

4. Վահագն Կիրակոսյանին (ծնվ.՝ 1993 թվականի ապրիլի 13-ին, բնակության վայրը՝ քաղ. Երևան, Դավթաշեն 2-րդ թ/մ, 27 շ., բն. 26, ընդունվել է ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանի մագիստրատուրա) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2016 թվականի ձմեռային զորակոչը:

5. Մհեր Մնացականյանին (ծնվ.՝ 1994 թվականի հոկտեմբերի 16-ին, բնակության վայրը՝ քաղ. Երևան, Իսրայել Օրու 25, ընդունվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիայում Բերքլի համալսարանի բակալավրիատ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2019 թվականի ամառային զորակոչը:

6. Վահե Ղարախանյանին (ծնվ.՝ 1996 թվականի հունիսի 16-ին, բնակության վայրը՝ քաղ. Երևան, Արաբկիր 39 փող., շ. 2, բն. 33, ընդունվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիայում Բերքլի համալսարանի բակալավրիատ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2019 թվականի ամառային զորակոչը:

 7. Միքայել Սուքիասյանին (ծնվ.` 1992 թվականի օգոստոսի 30-ին, քաղ. Երևան 0070, Քաջազնունի փող. 6, բն. 102, ընդունվել է Չիկագոյի համալսարանի ասպիրանտուրա) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2021 թվականի ամառային զորակոչը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 10

Երևան