Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 8
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.05.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 09.03.2020
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.05.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
20.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

20 մայիսի 2016 թվականի

թիվ 8

քաղ. Երևան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ապրանքների հետագծելիության մեխանիզմի ձեւավորման նպատակով՝

1. Ի գիտություն ընդունել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միության) անդամ պետությունների մաքսային տարածքում ապրանքների տարանցիկ փոխադրման դեպքում մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ դրանց տեղաշարժի հետագծելիությունն ապահովելու մասին տեղեկատվությունը:

2. Միության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ պետությունների կառավարություններին՝ մինչև 2016 թվականի հոկտեմբերի 1-ը պատրաստել Միության անդամ պետությունների՝ Միության մեջ ապրանքների հետագծելիությունն ապահովող մեխանիզմի ներդրման մասին միջազգային պայմանագրի նախագիծ:

Նախագծի մշակման ժամանակ հիմք ընդունել այն, որ ապրանքների հետագծելիության մեխանիզմը պետք է հիմնվի ապրանքների հետագծելիությունն ապահովող ազգային համակարգերի վրա, որոնք ապահովում են Միության անդամ պետությունների իրավասու (լիազոր) պետական մարմինների միջև առևտրային շրջանառության մեջ գտնվող ապրանքների մասին տեղեկատվության փոխանակումը:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին՝ մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը սահմանել ապրանքների հետագծելիության ապահովման մեխանիզմի ստեղծման հիմնական մոտեցումները, այդ թվում՝ իրագործման փուլերը, հասկացութային ապարատը և Միության անդամ պետություններում գործունեության առանձնահատկությունները՝ հաշվի առնելով տարածքային առանձնահատկությունները, ապրանքների հետագծելիության և տեղեկատվական փոխգործակցության սկզբունքները, ինչպես նաև հետագծելիության ենթակա ապրանքների կատեգորիաները:

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ստորագրման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ղրղզստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 09 մարտի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան