ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2015 թվականի N 988-Ա
ՄԻԽԱԻԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, ԴԱՎԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԻՎԱՆ ՄԱՄԱԽԱՆՈՎԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Միխաիլ Լևոնի Մարտիրոսյանին (ծնվ.` 1997 թվականի ապրիլի 4-ին, բնակության վայրը` քաղ. Երևան, Խանջյան 27), Դավիթ Մհերի Մարտիրոսյանին (ծնվ.` 1997 թվականի ապրիլի 2-ին, բնակության վայրը` քաղ. Երևան, Խանջյան 27) և Իվան Ռոմանի Մամախանովին (ծնվ.` 1996 թվականի փետրվարի 26-ին, բնակության վայրը` քաղ. Երևան, Խանջյան 27) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2017 թվականի ձմեռային զորակոչը։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. սեպտեմբերի 8 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|