Գլխավոր տեղեկություն
Համար
N 21-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.08.2015-02.07.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.07.15/17(400).1 Հոդ.283.9
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
30.06.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 հուլիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60611340

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

30 հունիսի 2011 թ.

ք. Երևան

 N 21-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ԵԼՈՒՆԴՆԵՐԸ ԴԱՍԱՎՈՐԵԼՈՒ, ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ, ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ, ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱՐՆԵՐԸ, ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ, ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ԵԼՈՒՆԴՆԵՐԸ, ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿՆԻՔՆԵՐԸ ՓԱԹԵԹԱՎՈՐԵԼՈՒ, ԸՆՏՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՐԿԸ ՓԱԿԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՐԿԸ, ՉՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՄՈՒՇԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱՐՆԵՐԻ ՓԱԹԵԹԸ, ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱՐՆԵՐԻ ՓԱԹԵԹԸ, ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ, ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՆԻՔԸ ԵՎ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԸ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՍՏԱՑԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 14-րդ կետերով, 65-րդ հոդվածի 6-րդ մասով, 66-րդ հոդվածի 4-րդ մասով, 67-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 8-րդ մասով, 71-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ.

1) քվեաթերթիկները ելունդների վրա առկա հերթական համարներով դասավորվում են քվեարկության նախորդ օրը քվեաթերթիկները տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների ստորագրելու ժամանակ` հարյուրական քվեաթերթիկ հերթական համարներով հաշվելու և քվեաթերթիկների վրա առկա անցքերի մասով դրանք կապելու միջոցով,

2) քվեարկության ավարտին հարյուրական կապում քվեաթերթիկները չսպառվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեաթերթիկների և քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու անդամը բացում է քվեաթերթիկների կապը, առանձնացնում է օգտագործված քվեաթերթիկների ելունդները, առանձին կապերով կապում չօգտագործված քվեաթերթիկները և այդ կապից առանձնացված օգտագործված քվեաթերթիկների ելունդները,

3) չօգտագործված քվեաթերթիկները մարվում են դրանք ներքևի աջ կամ ձախ անկյունից կտրելու միջոցով, այնպես, որ չվնասվեն հանձնաժողովի անդամների՝ քվեաթերթիկի վրա առկա ստորագրությունները,

4) ընտրողների ցուցակները, քվեարկության ծրարները, քվեաթերթիկները, քվեաթերթիկների ելունդները, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների անհատական կնիքները փաթեթավորվում են առանձին ծրարներում տեղադրելու և ծրարներից յուրաքանչյուրի վրա դրա պարունակության վերաբերյալ նշում կատարելու միջոցով: Ծրարները փակման մասում սոսնձվում են և կնքվում հանձնաժողովի կնիքով: Ծրարների վրա պետք է առկա լինի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի ստորագրությունը: Հանձնաժողովի մյուս անդամները և վստահված անձինք ևս իրավունք ունեն ստորագրելու ծրարների վրա կամ սեփական դրոշմով դրոշմելու ծրարները: Տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառվում են ստորագրողների անուն-ազգանունները, դրվում նրանց ստորագրության կամ դրոշմի նմուշները,

5) ընտրողների լրացուցիչ ցուցակները, այդ թվում տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության օրը կազմած լրացուցիչ ցուցակները՝ կից լիազոր մարմնի համապատասխան տեղեկանքներով և դատարանի վճիռներով, տեղադրվում են ընտրողների հիմնական ցուցակների հետ նույն ծրարում,

6) Հանրապետության Նախագահի ընտրություններն այլ ընտրությունների հետ անցկացվելու դեպքում ընտրողների ցուցակների ծրարը տեղադրվում է Հանրապետության Նախագահի ընտրության ընտրական փաստաթղթերի պարկում,

7) Ազգային ժողովի ընտրությունների դեպքում ընտրողների ցուցակների ծրարը տեղադրվում է Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների ընտրական փաստաթղթերի պարկում,

8) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրողների ցուցակների ծրարը տեղադրվում է համայնքի ղեկավարի ընտրության ընտրական փաստաթղթերի պարկում,

9) մարված բոլոր քվեաթերթիկները տեղադրվում են մեկ ծրարում,

10) յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկները, մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկները, անվավեր քվեաթերթիկները տեղադրվում են առանձին ծրարներում,

10.1) հանրաքվեի դեպքում «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկները, «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկները, անվավեր քվեաթերթիկները տեղադրվում են առանձին ծրարներում,

11) չօգտագործված քվեարկության ծրարները պարունակող ծրարը և չսահմանված նմուշի քվեարկության ծրարները պարունակող ծրարը կարող են չսոսնձվել, չկնքվել և չստորագրվել, այդ ծրարները ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկի մեջ չեն տեղադրվում: Ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկի մեջ չեն տեղադրվում նաև քվեարկության արդյունքների արձանագրության 2 օրինակը, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը, տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը և դրոշմակնիքը,

12) ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկը փակվում է փակման համար նախատեսված տեղի ժապավենը հեռացնելու, այդ մասում պարկի երկու կողմերը իրար միացնելու և այդ միացման տեղում պարկի երկու կողմերն իրար ամուր սեղմելու միջոցով,

13) ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկը, քվեարկության արդյունքների արձանագրության երկու օրինակը, չօգտագործված քվեարկության ծրարները, չսահմանված նմուշի քվեարկության ծրարները, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը, կնիքը և դրոշմակնիքը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են տեղափոխում ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ: Միաժամանակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են տեղափոխվում նաև քվեատուփերը, քվեարկության խցիկները,

14) ընտրական փաստաթղթերն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում հանձնվում և ընդունվում են հանձնողի ու ընդունողի կողմից ստորագրելու և ստացական տալու միջոցով:

Ստացականը կնքում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը: Ստացականի երկրորդ մասը տրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:

(1-ին կետը լրաց. 20.07.15 N 34-Ն)

1.1. Սույն որոշման դրույթները տարածվում են նաև հանրաքվեի կազմակերպման և անցկացման ժամանակ:

(1.1-ին կետը լրաց. 20.07.15 N 34-Ն)

2. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերը ընդունելու ստացականի ձևը` համաձայն հավելվածի:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան

 

Հավելված

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2011 թ. հունիսի 30-ի

N 21-Ն որոշման


Ստացական

տեղամասային ընտրական հանձնաժողովի
ընտրական փաստաթղթերը
ընդունելու
I մաս

Ստացական

տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերը
ընդունելու
II մաս

Թիվ _____ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին հանձնեց.

ընտրական փաստաթղթերի մեկանգամյա

    օգտագործման պարկը` սահմանված կարգով

    փակված
 չօգտագործված քվեարկության ծրարների

    փաթեթը
 գրանցամատյանը
 քվեարկության արդյունքների

արձանագրության 2 օրինակը
 թիվ ________ կնիքը
 դրոշմակնիք ________ հատ
 քվեատուփ ________ հատ
 քվեախցիկ _________ հատ

_____________________________________
             ՏԸՀ նախագահ ստորագրություն

 ______________________________
    ԸԸՀ նախագահ ստորագրություն

 

ԸԸՀ-ի կնիքը      «____» ______________ 20    թ.

Թիվ _____ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին հանձնեց.

 ընտրական փաստաթղթերի մեկանգամյա

     օգտագործման պարկը` սահմանված կարգով

     փակված
 չօգտագործված քվեարկության ծրարների 

    փաթեթը
 գրանցամատյանը
 քվեարկության արդյունքների

արձանագրության 2 օրինակը
 թիվ ________ կնիքը
 դրոշմակնիք ________ հատ
 քվեատուփ ________ հատ
 քվեախցիկ _________ հատ

 ______________________________
       ԸԸՀ նախագահ ստորագրություն 

 ԸԸՀ-ի կնիքը      «____» ______________ 20   թ.