Գլխավոր տեղեկություն
Համար
N 976-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.09.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2015.10.01/6(73) Հոդ.820
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.08.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 2015 թվականի N 976-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 761-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 302-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ալավերդու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն հիմնադրելու մասին» N 761-Ն որոշման 6-րդ կետից հանել «, 410 քառ. մետր ընդհանուր մակերեսով բացօթյա մարզահրապարակը» բառերը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 761-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 302-Ն որոշման 3-րդ կետում «եռամսյա ժամկետում» բառերը փոխարինել «յոթամսյա ժամկետում» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 2
Երևան