030.0808.07.02.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
Ելնելով Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված պարտավորություններից բխող միջոցառումների իրականացումը և այդ կապակցությամբ պետական մարմինների գործունեությունը համակարգելու անհրաժեշտությունից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածով և 55-րդ հոդվածի 6-րդ կետով` որոշում եմ.
1. Ստեղծել Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված պարտավորություններից բխող միջոցառումները համակարգող հանձնաժողով հետևյալ կազմով`
Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Նախագահ (հանձնաժողովի նախագահ) |
Գագիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ (համաձայնությամբ) |
Տիգրան ԹՈՐՈՍՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար |
Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար: |
2. Սահմանել, որ պետական մարմինները Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված պարտավորություններից բխող միջոցառումների իրականացմանը մասնակցելիս առաջնորդվում են հանձնաժողովի կողմից հավանության արժանացած ժամանակացույցով և պարբերաբար` ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ, հանձնաժողովին տեղեկատվություն են ներկայացնում կատարված աշխատանքների մասին:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.05.2006, ՆՀ-114-Ն | 10.06.2006, ՆՀ-808 | |
28.07.2003, ՆՀ-96-Ա | 29.07.2003, ՆՀ-808 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|