Գլխավոր տեղեկություն
Համար
N 979-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.09.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.09.09/58(1147) Հոդ.823
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.08.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 2015 թվականի N 979-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 40, 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 115 ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 122 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի սեպտեմբերի 25-ի «Երևանի «Զվարթնոց», «Էրեբունի» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների տարածքներում մաքսային հսկողության գոտիներ սահմանելու մասին» N 40 որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 30 հոդվածի» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 20-ի «Ստեփանավանի օդանավակայանի տարածքում մաքսային հսկողության գոտի սահմանելու մասին» N 115 որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 30 հոդվածի» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 27-ի «Տավուշի մարզի «Բագրատաշեն», Շիրակի մարզի «Բավրա» և Լոռու մարզի «Գոգավան» պետական սահմանի անցման կետերում մաքսային հսկողության գոտիներ սահմանելու մասին» N 122 որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 30 հոդվածին» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 122-րդ հոդվածի 2-րդ մասին» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 2
Երևան