Գլխավոր տեղեկություն
Համար
N 716-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.08.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2015 թվականի N 716-Ա

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներով՝

1. Եվրասիական զարգացման բանկի պատվիրակության հետ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել ծրագրի վարկավորման դրույթներն ու պայմանները` սահմանված վարկային համաձայնագրի նախագծով, ինչպես նաև բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 6

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

օգոստոսի 6-ի N 716-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն    Կ Ա Զ Մ

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Գևորգյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար)

Լ. Ֆարմանյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ

Ա. Մարության

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության պետի տեղակալ- հաշվառման և սպասարկման բաժնի պետ

Ա. Ավագյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի պետ

Լ. Հարությունյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ

Ա. Ավանեսյան

- ՀՀ միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմի մակրոտնտեսական վերլուծությունների և համադրումների վարչության խորհրդատու

Ս. Գևորգյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի կատարման և ներպետական իրավունքի բաժնի գլխավոր մասնագետ

Տ. Միքայելյան

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության միջազգային պայմանագրերի բաժնի գլխավոր մասնագետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարարի առաջին տեղակալ

Գ. Դումանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան