030.0799.19.01.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագիրը` որոշում եմ.
1. Հիմնել Հանրապետության Նախագահի մրցանակ և այն յուրաքանչյուր տարի շնորհել`
ա) բնական և տեխնիկական գիտությունների զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.
բ) ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.
գ) արվեստի և գրականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար.
դ) առողջապահության բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.
ե) մարդկային և հասարակական արժեքների, այդ թվում` հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար:
2. Սահմանել, որ Հանրապետության Նախագահի մրցանակները յուրաքանչյուր բնագավառի համար շնորհվում են համանուն վկայագրի և դրամական պարգևի ձևով:
3. Ի գիտություն ընդունել, որ`
ա) համապատասխան բնագավառների հանձնախմբերի կողմից մրցանակի թեկնածուների ընտրությունը և առաջադրումը կատարվում է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագրի համաձայն.
բ) մրցանակների մաս կազմող դրամական պարգևները հատկացվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների կողմից:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|