030.0794.17.01.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԿԱԶՄԻ ԵՎ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր շինարարության և աղետի գոտու վերականգնման հարցերի հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-327 հրամանագրի 2-րդ կետի՝ որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր շինարարության և աղետի գոտու վերականգնման հարցերի հանձնաժողովի նոր կազմը (կցվում է).
2. Սահմանել, որ՝
ա) պետական կառավարման մարմինների, ինչպես նաև պետության կողմից կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված կազմակերպությունների՝ աղետի գոտու վերականգնման աշխատանքների հետ առնչվող հարցերը համակարգում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը.
բ) միջազգային հարաբերություններում պետական կառավարման մարմինները և կազմակերպությունները աղետի գոտուն վերաբերող իրենց հարաբերություններն իրականացնում են՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության միասնական արտաքին քաղաքականության վարման գործում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը համակարգելու մասին» ՆՀ-541 հրամանագրով, ինչպես նաև փոխհամաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ։
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։
|
Ռ. Քոչարյան |
|
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Դավիթ ԼՈՔՅԱՆ | Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ֆելիքս ՓԻՐՈՒՄՅԱՆ | Շիրակի մարզպետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Համբարձում ԱՎԵՏԻՍՅԱՆ | Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Սուքիաս ԱՎԵՏԻՍՅԱՆ | Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Լոռու մարզպետ
Երևանի քաղաքապետի տեղակալ
Գյումրիի քաղաքապետ (համաձայնությամբ)
Վանաձորի քաղաքապետ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ
Վահան ՏԵՐ-ՂևՈՆԴՅԱՆ | «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրեն (համաձայնությամբ) |
Արտյոմ ԹԱՐԶՅԱՆ | հանձնաժողովի քարտուղար։ |
|
Ա. Թումանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.12.2003, ՆՀ-189-Ն | 18.12.2003, ՆՀ-794 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|