Գլխավոր տեղեկություն
Համար
N 862-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.08.12/50(1139) Հոդ.728
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.07.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 2015 թվականի N 862-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 621 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 25-ի «Առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու գանձման՝ Հայաստանի Հանրապետության կարտոֆիլի, սպելտայի, փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, եգիպտացորենի սերմացուի, յուղատու բույսերի սերմերի և պտուղների, ցանքի համար սերմերի, պտուղների և հատիկների և գարու սերմացուների ներմուծման կարգը հաստատելու մասին» N 621 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագրում, 1-ին կետում և որոշմամբ հաստատված կարգի վերնագրում «կարտոֆիլի, սպելտայի, փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, եգիպտացորենի սերմացուի, յուղատու բույսերի սերմերի և պտուղների, ցանքի համար սերմերի, պտուղների և հատիկների և գարու» բառերը փոխարինել «խաղողի կտրոնների, կարտոֆիլի, սպելտայի (հաճար), փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, գարու, ոլոռի և լոբու» բառերով.

2) որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետում «կարտոֆիլի, սպելտայի (հաճար), փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, եգիպտացորենի սերմացուի, յուղատու բույսերի սերմերի և պտուղների, ցանքի համար սերմերի, պտուղների և հատիկների և գարու» բառերը փոխարինել «խաղողի կտրոնների, կարտոֆիլի, սպելտայի (հաճար), փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, գարու, ոլոռի և լոբու» բառերով.

3) որոշման նախաբանում և որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետում «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» բառերը փոխարինել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» բառերով.

4) որոշմամբ հաստատված կարգում`

ա. 2-րդ, 9-րդ և 10-րդ կետերը «Մաքսային» բառից հետո լրացնել «կամ հարկային» բառերով,

բ. 2.1-ին կետը «գանձման՝» բառից հետո լրացնել «խաղողի կտրոնների և» բառերով,

գ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «3. Սպելտայի, փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, գարու, ոլոռի և լոբու սերմացուների ներմուծման համար մաքսային մարմնի փաստաթղթային ստուգման դրական արդյունքի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից այդ ապրանքների ներմուծման դեպքում` ապրանք փոխադրողը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության եզրակացությունն ստանալու նպատակով, «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, սերմերի որակի ստուգման հավատարմագրված լաբորատորիա (այսուհետև՝ լաբորատորիա) է ներկայացնում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սերմացուների ուղեկից փաստաթղթերի պատճենները՝ փորձանմուշներ վերցնելու և լաբորատոր փորձաքննություն կատարելու համար:»,

դ. 7-րդ կետը «մարմիններ» բառից հետո լրացնել «, իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ներմուծման դեպքում` հարկային մարմիններ» բառերով,

ե. II, III և IV գլուխների վերնագրերում «ԿԱՐՏՈՖԻԼԻ, ՍՊԵԼՏԱՅԻ, ՓԱՓՈՒԿ ՑՈՐԵՆԻ ԵՎ ՄԵՍԼԻՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ, ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ ՍԵՐՄԱՑՈՒԻ, ՅՈՒՂԱՏՈՒ ԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՊՏՈՒՂՆԵՐԻ, ՑԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՍԵՐՄԵՐԻ, ՊՏՈՒՂՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԻԿՆԵՐԻ ԵՎ ԳԱՐՈՒ» բառերը փոխարինել «ՍՊԵԼՏԱՅԻ, ՓԱՓՈՒԿ ՑՈՐԵՆԻ ԵՎ ՄԵՍԼԻՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ, ԳԱՐՈՒ, ՈԼՈՌԻ ԵՎ ԼՈԲՈՒ» բառերով,

զ. 4-րդ կետում «Սերմացուների որակի լաբորատոր փորձաքննությունն իրականացվում է 2 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «Փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, գարու, ոլոռի և լոբու սերմացուների որակի լաբորատոր փորձաքննությունն իրականացվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սպելտայինը (հաճար)` 4 աշխատանքային օրվա ընթացքում,» բառերով,

է. 9-րդ և 10-րդ կետերում «եգիպտացորենի սերմացուի, յուղատու բույսերի սերմերի և պտուղների, ցանքի համար սերմերի, պտուղների և հատիկների և գարու» բառերը փոխարինել «գարու, ոլոռի և լոբու» բառերով.

5) որոշմամբ հաստատված կարգին կից «Եզրակացություն» ձևի`

ա. վերնագրում «կարտոֆիլի, սպելտայի, փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, եգիպտացորենի սերմացուի, յուղատու բույսերի սերմերի և պտուղների, ցանքի համար սերմերի, պտուղների և հատիկների և գարու» բառերը փոխարինել «սպելտայի, փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, գարու, ոլոռի և լոբու» բառերով,

բ. աղյուսակից հանել 1-ին, 5-րդ, 6-րդ և 7-րդ տողերը,

գ. աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

«

8.

0713 10 100 0

Ոլոռ` ցանքի համար

             

9.

0713 33 100 0

Լոբի` ցանքի համար

             
 »,

դ. աղյուսակի 2-րդ տողի ծածկագիրը սյունակի «1001 91 100» ծածկագիրը փոխարինել «1001 91 100 0» ծածկագրով, 3-րդ տողի «1003 10 000» ծածկագիրը՝ «1003 10 000 0» ծածկագրով, 4-րդ տողի «1001 91 200» ծածկագիրը՝ «1001 91 200 0» ծածկագրով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 4
Երևան