Գլխավոր տեղեկություն
Համար
N 1102-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.09.30/64(1153).1 Հոդ.877.10
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2015 թվականի N 1102-Ն

 

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով և «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գիտական և գիտատեխնիկական փորձաքննական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգում գործող գիտության պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1269-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝

1) 9.1-ին կետը 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին ենթակետով.

«4.1) գիտական և գիտատեխնիկական փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) բնագավառում քաղաքականության մշակումն ու իրականացումը.».

2) 10-րդ կետը 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ, 5.4-րդ և 5.5-րդ ենթակետերով.

«5.1) փորձաքննության բնագավառի իրավական ակտերի նախագծերի մշակում.

5.2) փորձաքննության կազմակերպիչներին և փորձագետներին առաջադրվող պահանջների սահմանում.

5.3) պետական հավատարմագրման կարգի և չափանիշների մշակում.

5.4) պետական փորձաքննության մեթոդական և կազմակերպատեխնիկական հիմքերի մշակում ու հաստատում.

5.5) փորձաքննության բնագավառում միջազգային համագործակցության պայմանագրերի կնքում.»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 29

Երևան