«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 դեկտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012446
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
27 նոյեմբերի 2012 թ. |
թիվ 332-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով խթանել ներդրումային ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների և իրականացվող գործունեության տեսակների քանակի և ծավալի աճը՝
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Թույլատրել ներդրումային ընկերություններին, որպես ներդրումային ընկերության գործունեության հետ սերտորեն առնչվող լրացուցիչ գործունեության տեսակ` իրականացնել ֆինանսական շուկայի և ներդրումային ծառայությունների վերաբերյալ ֆինանսական գրագիտության բարձրացման հետ կապված գործունեություն:
1.1. Թույլատրել ներդրումային ընկերություններին, որպես ներդրումային ընկերության գործունեության հետ սերտորեն առնչվող լրացուցիչ գործունեության տեսակ` իրականացնել «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արժեթղթավորման հիմնադրամի կառավարման գործունեություն:
(1.1-ին կետը լրաց. 11.08.15 թիվ 175-Ն)
2. Մինչև սույն որոշման 1-ին կետով նախատեսված լրացուցիչ գործունեության իրականացումը ներդրումային ընկերությունը պետք է ստանա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման նախնական համաձայնությունը՝ ներկայացնելով գործունեության իրականացման ռազմավարությունը, կրթական ծրագիրը, գործունեության իրականացման ձևերը, կարգը և պայմանները սահմանող ներքին իրավական ակտերը, ինչպես նաև այդ գործունեության հետ կապված ամբողջական այլ տեղեկություններ:
3. Ներդրումային ընկերությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման նախնական համաձայնությանն է ներկայացնում նաև սույն որոշման 2-րդ կետով նախատեսված լրացուցիչ գործունեության իրականացման ռազմավարության, կրթական ծրագրի, գործունեության իրականացման ձևերը, կարգն ու պայմանները սահմանող ներքին իրավական ակտերի փոփոխությունները, ինչպես նաև այդ գործունեության հետ կապված այլ տեղեկությունների փոփոխությունները:
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման կողմից պահանջվող բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում դիմումը չմերժելու և/կամ այլ կերպ չարձագանքելու դեպքում նախնական համաձայնությունը համարվում է տրամադրված:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2012 թ. դեկտեմբերի 3 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.09.2023, թիվ 167-Ն | 15.10.2023, թիվ 332-Ն | |
11.08.2015, թիվ 175-Ն | 11.09.2015, թիվ 332-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|