ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
14 հուլիսի 2015 թ. |
թիվ 157-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲԻԶՆԵՍ ԼԻԴԵՐ ՀՈԼԴԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԹԻՎ 775, 775/1, 775/2, 775/3 ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) կետով, որի համաձայն՝ «Կենտրոնական բանկի խորհուրդը` ժզ) օրենքով սահմանված կարգով տալիս է բանկային գործունեության և այլ լիցենզիաներ, ուժը կորցրած կամ անվավեր է ճանաչում դրանք, սահմանում է բանկերի և այլ անձանց լիցենզավորման կարգը», հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը, որի համաձայն՝ «Կենտրոնական բանկն ուժը կորցրած է ճանաչում փոխանակման կետին տրամադրած արտարժույթի առուվաճառքի լիցենզիան հետևյալ դեպքերում. 4) փոխանակման կետի դիմումի հիման վրա (որին կցվում է նաև լիցենզիայի ու ներդիրի բնօրինակը (առկայության դեպքում)` դիմումը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում», ինչպես նաև «Բիզնես Լիդեր Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ա. Սարգսյանի՝ 2015 թվականի հունիսի 12-ի դիմումը, հաշվի առնելով Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2015 թվականի հուլիսի 8-ի թիվ 31 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից 01.10.2009 թ. թիվ 285-Ա որոշմամբ «Բիզնես Լիդեր Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնելու թիվ 775 լիցենզիան:
2. Ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից 12.10.2010 թ. թիվ 262-Ա որոշմամբ «Բիզնես Լիդեր Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնելու թիվ 775/1 լիցենզիան:
3. Ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից 14.10.2011 թ. թիվ 272-Ա որոշմամբ «Բիզնես Լիդեր Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնելու թիվ 775/2 լիցենզիան:
4. Ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից 10.12.2013 թ. թիվ 278-Ա որոշմամբ «Բիզնես Լիդեր Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնելու թիվ 775/3 լիցենզիան:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2015 թ. հուլիսի 14 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|