Basic information
Number
N 119-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (30.05.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2017.05.20/16(585).1 Հոդ.177.6
Enactment organisation
Բնապահպանության նախարար
Enactment date
05.05.2017
Signing organisation
Բնապահպանության նախարար
Signing date
05.05.2017
Effective date
30.05.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 մայիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 10517180

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

5 մայիսի 2017 թ.

ք. Երևան

N 119-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 28-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «ե)» ենթակետով և 14-րդ հոդվածի 5-րդ պարբերությամբ.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2004 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի վարման կարգը և Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 28-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հրամանի «ա)» կետով հաստատված N 1 հավելվածի`

ա. 9-րդ կետում «կենսառեսուրսների կառավարման գործակալությունը» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչությունը» բառերով.

բ. 18-րդ կետի «13» թիվը փոխարինել «15» թվով.

2) հրամանի «բ)» կետով հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Նախարար

Ա. Մինասյան

 

 

Հավելված
ՀՀ բնապահպանության նախարարի
5 մայիսի 2017 թ.
N 119-Ն հրամանի

 

 

«Հավելված N 2
Հաստատված է

ՀՀ բնապահպանության նախարարի
16 փետրվարի 2004 թ.
N 28-Ն հրամանով

 

ԿԱԶՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

 Ա. Մինասյան Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար
(հանձնաժողովի նախագահ),
 Ս. Պապյան Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ),
 Խ. Հակոբյան Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ,
 Ա. Թարզյան Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ,
 Գ. Մանուչարյան Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ
(հանձնաժողովի քարտուղար),
 Ո. Գրիգորյան Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության կենսաբազմազանության և կենսաանվտանգության պահպանության քաղաքականության բաժնի պետ,
 Ս. Բալոյան Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ, կենսաբանական գիտությունների թեկնածու,
 Բ. Գաբրիելյան Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
 Հ. Խաչատրյան Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտքարտուղար, կենսաբանական գիտությունների թեկնածու,
 Մ. Քալաշյան Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու,
 Մ. Ղասաբյան Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու,
 Մ. Առաքելյան Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր,
 Ա. Ղազարյան Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոն, կենսաբանական գիտությունների թեկնածու,
 Խ. Պիպոյան Խ. Աբովյանի անվան հայկական պետական համալսարանի կենսաբանության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
 Կ. Մանվելյան Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն:»:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation