Գլխավոր տեղեկություն
Համար
N 949-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2015-08.09.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.08.26/55(1144) Հոդ.797
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 2015 թվականի N 949-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքապետարանի «Մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի շենքի տանիքի վերանորոգման և բնականոն գործունեության համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքին սուբվենցիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին 2015 թվականի ինն ամսում հատկացնել 7,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 19

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
օգոստոսի 18-ի N 949-Ն որոշման


Աղյուսակ N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.52 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Մարզական օբյեկտների հիմնանորոգում

Նկարագրությունը
Ներդրումներ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքապետարանի «Մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տանիքի վերանորոգման և գույքի ձեռք բերման նպատակով

1163

ԵԿ15

Ծախսերը (հազ. դրամ)

X

X

7,000.0

7,000.0

Կազմակերպությունը, որտեղ կատարվում է ներդրումը`
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքապետարանի ենթակայության 1 մարզական դպրոցում

Ներդրման հիմնավորումը, մասնավորապես, ազդեցությունը կարողությունների վրա`

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Հիմնանորոգումն անհրաժեշտ է, որպեսզի դպրոցները կրթական ծառայությունները մատուցեն գործող չափորոշիչներին համապատասխան` անհրաժեշտ ծավալով և որակով

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1163 Մանկապատանեկան և մասսայական սպորտի ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Բնակչության առողջության ամրապնդում, անհատի ներդաշնակ զարգացում, առողջ ապրելակերպի ապահովում

Աղյուսակ N 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
ՀՀ 2015 թ.
պետական բյուջե
(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

(բաժինը/խումբը/դասը)

1163

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Մանկապատանեկան և մասսայական սպորտի ծրագիր

7,000.0

Ծրագրի նկարագրությունը

 

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքապետարանի «Մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տանիքի վերանորոգման և գույքի ձեռքբերման նպատակով

 

Վերջնական արդյունքի նկարագրությունը

 

Բնակչության առողջության ամրապնդում, անհատի ներդաշնակ զարգացում, առողջ ապրելակերպի ապահովում

 
   

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 

ԵԿ15

 

Մարզական օբյեկտների հիմնանորոգում
(ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան)

7,000.0

   

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը

 

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքապետարանի «Մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տանիքի վերանորոգման և գույքի ձեռքբերման նպատակով
1163 Մանկապատանեկան և մասսայական սպորտի ծրագիր

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան