ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 փետրվարի 2013 թվականի N 99-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից իրականացվող աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման հսկողության ստուգաթերթը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. փետրվարի 12 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 99-Ն որոշման |
Ս Տ ՈՒ Գ Ա Թ Ե Ր Թ N___
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ
Ստուգման սկիզբը
|
Ստուգման ավարտը
|
Ստուգման հիմքն է ____________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
Ստուգման ենթակա հարցերի շրջանակը՝ համաձայն NN 1 և 2 ձևերի ______________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
Ստուգվող աուդիտ իրականացնող անձի՝
անվանումը __________________________________________________________________________
գտնվելու վայրը _______________________________________________________________________
լիցենզիան տալու ամսաթիվը _____________________________________________________________
լիցենզիայի համարը ____________________________________________________________________
այլ կոնտակտային տվյալներ _____________________________________________________________
ՀՎՀՀ-ի ծածկագիրը՝ GGGGGGGG
Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք`
___________________________________________________________________________________
(պաշտոնը)
___________________________________________________________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը)
___________________________________________________________________________________
(պաշտոնը)
___________________________________________________________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը)
___________________________________________________________________________________
(պաշտոնը)
___________________________________________________________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը)
Ստուգվող աուդիտ իրականացնող անձի |
______________________ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև N 1
Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր
ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
NN |
Հարցը |
Այո |
Ոչ |
Չ/պ |
Կշիռը |
Մեկնաբանու-թյունները |
Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
Աուդիտ իրականացնող անձի կողմից լիցենզիա ստանալու ժամանակ ներկայացված՝ լիցենզավորմանը վերաբերող փաստաթղթերը, արդյոք, զե՞րծ են եղել էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունից: |
5 |
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ | ||||
2. |
Լիցենզիայի պայման ապահովող պահանջներին առնչվող կամ դրանք հիմնավորող փաստաթղթերում առկա տեղեկությունը համապատասխանո՞ւմ է, արդյոք, ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված տեղեկությանը: |
5 |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդված | ||||
3. |
Պահպանվե՞լ է, արդյոք, լիցենզիա չունեցող, այդ թվում` նոր ստեղծվող կամ լիցենզիայի գործողությունը դադարեցված կազմակերպության կողմից «աուդիտ», «աուդիտոր», «աուդիտորական» բառերն իր անվանման մեջ 6 ամսվանից ավելի ժամկետով չօգտագործելու պահանջը: |
2 |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մաս | ||||
4. |
Պահպանվե՞լ է, արդյոք, աուդիտորական գործունեությունից և օրենքով սահմանված թույլատրելի ծառայություններից բացի ձեռնարկատիրական որևէ այլ գործունեությամբ չզբաղվելու պահանջը: |
5 |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մաս | ||||
5. |
Պահպանվե՞լ է, արդյոք, աուդիտ իրականացնող անձի կողմից օրենքով սահմանված դեպքերում աուդիտորական ծառայություն չիրականացվելու պահանջը: |
4 |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մաս | ||||
6. |
Աուդիտ իրականացնող անձը վարու՞մ է, արդյոք, իր կողմից կնքված պայմանագրերի գրանցամատյան` ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով (ժամանակագրական առումով՝ հերթականությունը, ծառայությունների մատուցման ժամկետները և այլն): |
3 |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետ, ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 122-Ն որոշում | ||||
7. |
Լիազորված մարմին ներկայացված եռամսյակային հաշվետվություններում արտացոլված տեղեկատվությունը համապատասխանու՞մ է, արդյոք, աուդիտ իրականացնող անձանց կողմից կնքված պայմանագրերի գրանցամատյանում գրանցված տեղեկատվությանը: |
3 |
ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 122-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ և 4-րդ կետեր, ՀՀ կառավարության 2012 թվականի հունվարի 26-ի N 82-Ն որոշում | ||||
8. |
Գրանցման ենթակա բոլոր պայմանագրե՞րն են, արդյոք, գրանցվել գրանցամատյանում: |
3 |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետ, ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 122-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետ | ||||
9. |
Պահպանվե՞լ է, արդյոք, աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի գործողությունը կասեցված լինելու ժամանակահատվածում աուդիտ իրականացնող անձի կողմից աուդիտորական ծառայություն չիրականացվելու պահանջը: |
5 |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի | ||||
10. |
Պահպանվե՞լ է, արդյոք, լիցենզիայի պահանջներից որևէ մեկի խախտման դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցնելու նպատակով լիազորված մարմնին 30-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնելու պահանջը: |
5 |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի «ե» կետ | ||||
11. |
Պահպանվե՞լ են, արդյոք, առանց լիցենզիայի աուդիտորական ծառայություն չիրականացնելու, ինչպես նաև աուդիտորական ծառայություններն առնվազն մեկ աուդիտորի կողմից իրականացվելու պահանջները: |
4 |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մաս | ||||
12. |
Պահպանվե՞լ է, արդյոք, աուդիտ իրականացնող անձի կողմից աուդիտի և հարակից ծառայությունների փաստաթղթավորումը աուդիտորական միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացվելու պահանջը: |
5 |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մաս, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1931-Ն որոշմամբ հաստատված ԱՄՍ-ներ | ||||
13. |
Պահպանվե՞լ է, արդյոք, աուդիտորական եզրակացությունները, աուդիտորական հաշվետվությունները, աուդիտորի աշխատանքային փաստաթղթերը և աուդիտի անցկացման հետ կապված այլ փաստաթղթեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան աուդիտի անցկացմանը հաջորդող հինգ տարվա ընթացքում պահպանելու պահանջը: |
3 |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մաս | ||||
14. |
Պահպանվե՞լ են, արդյոք, աուդիտորական եզրակացությունն առնվազն երկու օրինակից կազմվելու, աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորի կողմից ստորագրվելու և աուդիտ իրականացնող անձի ղեկավարի ստորագրությամբ հաստատվելու պահանջները: |
3 |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերություն | ||||
15. |
Պահպանվե՞լ է, արդյոք, աուդիտորական ծառայությունների իրականացումից հրաժարվելու և պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում դրանց պատճառների մասին լիազորված մարմնին սահմանված ժամկետներում տեղեկացնելու պահանջը: |
3 |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «գ. 1» կետ | ||||
16. |
Պահպանվե՞լ է, արդյոք, տուգանքի կիրառումից հետո 3 տարվա ընթացքում միևնույն տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը չշարունակելու կամ այդպիսի նոր խախտում թույլ չտալու պահանջը: |
3 |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31.3-րդ հոդվածի 3-րդ մաս | ||||
17. |
Պահպանվե՞լ է, արդյոք, հավաստի աուդիտորական եզրակացություն ներկայացնելու պահանջը: |
5 |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մաս | ||||
18. |
Պահպանվե՞լ են, արդյոք, աուդիտորների վարքագծին ներկայացվող պահանջները: |
4 |
ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի N 499-Ն որոշում | ||||
19. |
Ապահովվե՞լ է, արդյոք, աուդիտի որակի վերահսկողության համակարգի կանոնների և ընթացակարգերի համապատասխանությունը որակի վերահսկողության միջազգային ստանդարտներին: |
5 |
ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1931-Ն որոշմամբ հաստատված ՈՎՄՍ 1 | ||||
20. |
Պահպանվե՞լ են, արդյոք, աուդիտորական կազմակերպության կողմից իր` փողերի լվացման և ահաբեկչության հնարավոր ու առկա ռիսկերը բացահայտելու և գնահատելու և բացահայտված ռիսկերի արդյունավետ կառավարման ու զսպման քաղաքականություն, վերահսկման մեխանիզմներ, ընթացակարգեր ունենալու, ինչպես նաև պարբերաբար, բայց ոչ ուշ, քան տարեկան մեկ անգամ հնարավոր և առկա ռիսկերը վերանայելու պահանջները: |
2 |
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդված | ||||
21. |
Պահպանվե՞լ է, արդյոք, աուդիտորական կազմակերպության կողմից` անշարժ գույքի առուվաճառք, հաճախորդի գույքի կառավարում, բանկային և արժեթղթային հաշիվների կառավարում, իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման համար գույքի տրամադրում, իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման գործառույթների իրականացում, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրական (բաժնեհավաք և այլն) կապիտալում բաժնեմասի (մասնակցության, փայի և այլն) օտարում (ձեռքբերում), կամ իրավաբանական անձանց անվանական կամ շուկայական արժեքով բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի և այլն) օտարում (ձեռքբերում) իրականացնելու դեպքում կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկին հաշվետվություն տրամադրելու պահանջը՝ անկախ դրանցում ներգրավված գումարի չափից: |
2 |
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասեր | ||||
22. |
Պահպանվե՞լ է, արդյոք, աուդիտորական կազմակերպության կողմից գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի չորակելու դեպքում` կատարված հիմնավորումները, եզրահանգումները, վերլուծության ընթացքը և արդյունքները փաստաթղթավորելու և սահմանված կարգով ու ժամկետում պահպանելու պահանջը: |
3 |
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մաս | ||||
23. |
Պահպանվե՞լ է, արդյոք, աուդիտորական կազմակերպության կողմից լիցենզավորմանը հաջորդող մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ՀՀ կենտրոնական բանկում հաշվառվելու պահանջը: |
2 |
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մաս | ||||
24. |
Պահպանվե՞լ է, արդյոք, աուդիտորական կազմակերպության կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի պատշաճ իրականացմանն ուղղված ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված հանձնարարականների կատարման պահանջը: |
2 |
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ | ||||
25. |
Պահպանվե՞լ է, արդյոք, աուդիտորական կազմակերպության կողմից հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն իրականացնելու պահանջը, ինչպես նաև՝ հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն իրականացնելիս՝ ռիսկի կառավարման այնպիսի ընթացակարգեր ունենալու պահանջը, որոնք կբացահայտեն և կգնահատեն հնարավոր կամ առկա ռիսկերը և կապահովեն ռիսկերին համարժեք միջոցների ձեռնարկումը: |
2 |
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածներ, Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ կանոնակարգի 21-43-րդ կետեր | ||||
26. |
Պահպանվե՞լ է, արդյոք, աուդիտորական կազմակերպության կողմից գործարքի կամ գործարար հարաբերության ավարտից հետո 5 տարվա ընթացքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով պահանջվող տեղեկությունների (ներառյալ՝ փաստաթղթերի) պահպանման պահանջը՝ անկախ նրանից, թե գործարքը կամ գործարար հարաբերությունը շարունակվե՞լ, թե՞ դադարեցվել է: |
3 |
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդված | ||||
27. |
Պահպանվե՞լ է, արդյոք, 10-ից ավելի աշխատող ունեցող աուդիտորական կազմակերպության կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանն ուղղված ներքին իրավական ակտեր (քաղաքականություն, հայեցակարգ, կարգ, կանոն, կանոնակարգ, ընթացակարգ, հրահանգ կամ այլ) ունենալու պահանջը և ՀՀ կենտրոնական բանկի սահմանած դեպքերում ու հաճախականությամբ ներքին աուդիտ («Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պարտականությունների ու գործառույթների պատշաճ իրականացումը վերստուգելու համար) իրականացնելու պահանջը: |
3 |
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 23-րդ և 25-րդ հոդվածներ | ||||
28. |
Պահպանվե՞լ է, արդյոք, աուդիտորական կազմակերպության կողմից ներքին դիտարկումների մարմին, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով և մասնագիտական համապատասխանության չափանիշների հիման վրա որակավորում ունեցող ներքին դիտարկումների մարմնի աշխատող ունենալու պահանջը: |
2 |
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդված | ||||
29. |
Պահպանվե՞լ է, արդյոք, աուդիտորական կազմակերպության կողմից գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը մերժելու կամ դադարեցնելու և գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի դիտարկելու պահանջը, երբ հնարավոր չէ նույնականացնել հաճախորդին (լիազորված անձին, իրական շահառուին) և պարզել նրա ինքնությունը, պարզել հաճախորդի գործարար բնութագիրը, ճշտել գործարար հարաբերության նպատակը և նախատեսվող բնույթը կամ ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստացվել է գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժման կամ դադարեցման հանձնարարական: |
2 |
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր | ||||
30. |
Պահպանվե՞լ է, արդյոք, աուդիտորական կազմակերպության կողմից Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված` ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերում ներառված անձանց հետ գործարքի կամ գործարար հարաբերության ժամանակ ահաբեկչության հետ կապված անձանց ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող կամ նրանց կողմից վերահսկվող գույքն անմիջապես և առանց նշված անձանց նախապես տեղեկացնելու սառեցնելու և գործարքը կամ գործարար հարաբերությունն անմիջապես կասկածելի որակելու և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկին հաշվետվություն տրամադրելու պահանջը: |
2 |
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ մասեր |
Հարցաշարում «Այո», «Ոչ» և «Չ/պ» պատասխանների նշանակությունը
1. |
«Այո»՝ այո, առկա է, համապատասխանում է, բավարարում է |
V |
||
2. |
«Ոչ»՝ ոչ, առկա չէ, չի համապատասխանում, չի բավարարում |
V |
||
3. |
«Չ/պ»՝ չի պահանջվում, չի վերաբերում |
V |
Ձև N 2
Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր
ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԻ ԿՈՂՄԻՑ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
NN |
Հարցը |
Այո |
Ոչ |
Չ/պ |
Կշիռը |
Մեկնաբանու-թյունները |
Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
Մասնագիտացված կառույցի կողմից պահպանվե՞լ է, արդյոք, հավատարմագրման պայմաններից կամ պահանջներից որևէ մեկը չխախտելու պահանջը, ինչպես նաև իր կողմից լիազորված մարմին հավատարմագրման համար ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունները համապատասխանու՞մ են, արդյոք, իրականությանը: |
5 |
ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 1007-Ն որոշման | ||||
2. |
Մասնագիտացված կառույցի կողմից պահպանվե՞լ է, արդյոք, վկայականն այլ անձանց օգտագործման չտալու, չօտարելու և չգրավադրելու պահանջը: |
20 |
ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 1007-Ն որոշման 24-րդ կետ | ||||
3. |
Մասնագիտացված կառույցի կողմից պահպանվե՞լ է, արդյոք, իր անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում սահմանված կարգով և ժամկետներում վկայականի վերաձևակերպման համար լիազորված մարմին դիմում ներկայացնելու պահանջը: |
5 |
ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 1007-Ն որոշման 29-րդ կետ | ||||
4. |
Մասնագիտացված կառույցի կողմից պահպանվե՞լ է, արդյոք, նախազգուշացման մասին պատշաճ ձևով տեղեկացվելու օրվանից սահմանված ժամկետում նախազգուշացման համար հիմք հանդիսացած խախտումները վերացնելու և դրա մասին հիմնավորող փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացնելու պահանջը: |
20 |
ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 1007-Ն որոշման 35-րդ կետ | ||||
5. |
Մասնագիտացված կառույցի կողմից պահպանվե՞լ է, արդյոք, աուդիտորական գործունեության օրենսդրության պահանջների այնպիսի խախտումներ թույլ չտալու պահանջը, որոնց հետևանքով ուղղակի սպառնալիք է առաջացել պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, անձանց կյանքի, առողջության կամ բարքերի, ինչպես նաև այլոց իրավունքների, ազատությունների, պատվի կամ բարի համբավի նկատմամբ: |
10 |
ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 1007-Ն որոշման 36-րդ կետ | ||||
6. |
Մասնագիտացված կառույցի կողմից պահպանվե՞լ է, արդյոք, նախազգուշացման մասին որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին նույն խախտումը չկատարելու պահանջը: |
20 |
ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 1007-Ն որոշման 34-րդ կետ, 37-րդ կետի 3-րդ ենթակետ | ||||
7. |
Մասնագիտացված կառույցի կողմից պահպանվե՞լ է, արդյոք, իր գործունեությունը կասեցված լինելու ընթացքում այդ գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթներ, կամ գործողություններ չիրականացնելու պահանջը: |
20 |
ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 1007-Ն որոշման 36-րդ կետ, 37-րդ կետի 5-րդ ենթակետ |
Հարցաշարում «Այո», «Ոչ» և «Չ/պ» պատասխանների նշանակությունը
1. |
«Այո»՝ այո, առկա է, համապատասխանում է, բավարարում է |
V |
||
2. |
«Ոչ»՝ ոչ, առկա չէ, չի համապատասխանում, չի բավարարում |
V |
||
3. |
«Չ/պ»՝ չի պահանջվում, չի վերաբերում |
V |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.08.2015, N 937-Ն | 27.08.2015, N 99-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|