Գլխավոր տեղեկություն
Համար
N 99-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.02.20/10(950) Հոդ.111
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.02.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 փետրվարի 2013 թվականի N 99-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից իրականացվող աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման հսկողության ստուգաթերթը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 12

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

փետրվարի 7-ի N 99-Ն որոշման

 

Ս Տ ՈՒ Գ Ա Թ Ե Ր Թ  N___

 

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

Ստուգման սկիզբը

20  թ.

 __________________ ___________
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

Ստուգման ավարտը

20  թ.

 __________________ __________
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

Ստուգման հիմքն է ____________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

Ստուգման ենթակա հարցերի շրջանակը՝ համաձայն NN 1 և 2 ձևերի ______________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

Ստուգվող աուդիտ իրականացնող անձի՝

անվանումը __________________________________________________________________________

գտնվելու վայրը _______________________________________________________________________

լիցենզիան տալու ամսաթիվը _____________________________________________________________

լիցենզիայի համարը ____________________________________________________________________

այլ կոնտակտային տվյալներ _____________________________________________________________

ՀՎՀՀ-ի ծածկագիրը՝ GGGGGGGG

Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք`

___________________________________________________________________________________

(պաշտոնը)

___________________________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

___________________________________________________________________________________

(պաշտոնը)

___________________________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

___________________________________________________________________________________

(պաշտոնը)

___________________________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

Ստուգվող աուդիտ իրականացնող անձի
ղեկավար կամ լիազորված անձ _________________________________
                                                                 (ազգանունը, անունը, հայրանունը)

______________________
(ստորագրությունը)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Ձև N 1

 

Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր

 

ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

NN
ը/կ

Հարցը

Այո

Ոչ

Չ/պ

Կշիռը

Մեկնաբանու-թյունները

Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը

1

2

3

4

5

6

7

8

1.

Աուդիտ իրականացնող անձի կողմից լիցենզիա ստանալու ժամանակ ներկայացված՝ լիցենզավորմանը վերաբերող փաստաթղթերը, արդյոք, զե՞րծ են եղել էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունից:

     

5

 

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

2.

Լիցենզիայի պայման ապահովող պահանջներին առնչվող կամ դրանք հիմնավորող փաստաթղթերում առկա տեղեկությունը համապատասխանո՞ւմ է, արդյոք, ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված տեղեկությանը:

     

5

 

«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդված

3.

Պահպանվե՞լ է, արդյոք, լիցենզիա չունեցող, այդ թվում` նոր ստեղծվող կամ լիցենզիայի գործողությունը դադարեցված կազմակերպության կողմից «աուդիտ», «աուդիտոր», «աուդիտորական» բառերն իր անվանման մեջ 6 ամսվանից ավելի ժամկետով չօգտագործելու պահանջը:

     

2

 

«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մաս

4.

Պահպանվե՞լ է, արդյոք, աուդիտորական գործունեությունից և օրենքով սահմանված թույլատրելի ծառայություններից բացի ձեռնարկատիրական որևէ այլ գործունեությամբ չզբաղվելու պահանջը:

     

5

 

«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մաս

5.

Պահպանվե՞լ է, արդյոք, աուդիտ իրականացնող անձի կողմից օրենքով սահմանված դեպքերում աուդիտորական ծառայություն չիրականացվելու պահանջը:

     

4

 

«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մաս

6.

Աուդիտ իրականացնող անձը վարու՞մ է, արդյոք, իր կողմից կնքված պայմանագրերի գրանցամատյան` ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով (ժամանակագրական առումով՝ հերթականությունը, ծառայությունների մատուցման ժամկետները և այլն):

     

3

 

«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետ, ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 122-Ն որոշում

7.

Լիազորված մարմին ներկայացված եռամսյակային հաշվետվություններում արտացոլված տեղեկատվությունը համապատասխանու՞մ է, արդյոք, աուդիտ իրականացնող անձանց կողմից կնքված պայմանագրերի գրանցամատյանում գրանցված տեղեկատվությանը:

     

3

 

ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 122-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ և 4-րդ կետեր, ՀՀ կառավարության 2012 թվականի հունվարի 26-ի N 82-Ն որոշում

8.

Գրանցման ենթակա բոլոր պայմանագրե՞րն են, արդյոք, գրանցվել գրանցամատյանում:

     

3

 

«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետ, ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 122-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետ

9.

Պահպանվե՞լ է, արդյոք, աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի գործողությունը կասեցված լինելու ժամանակահատվածում աուդիտ իրականացնող անձի կողմից աուդիտորական ծառայություն չիրականացվելու պահանջը:

     

5

 

«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի
5-րդ մաս,
«Լիցենզավորման
մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր

10.

Պահպանվե՞լ է, արդյոք, լիցենզիայի պահանջներից որևէ մեկի խախտման դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցնելու նպատակով լիազորված մարմնին 30-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնելու պահանջը:

     

5

 

«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի «ե» կետ

11.

Պահպանվե՞լ են, արդյոք, առանց լիցենզիայի աուդիտորական ծառայություն չիրականացնելու, ինչպես նաև աուդիտորական ծառայություններն առնվազն մեկ աուդիտորի կողմից իրականացվելու պահանջները:

     

4

 

«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մաս

12.

Պահպանվե՞լ է, արդյոք, աուդիտ իրականացնող անձի կողմից աուդիտի և հարակից ծառայությունների փաստաթղթավորումը աուդիտորական միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացվելու պահանջը:

     

5

 

«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մաս, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1931-Ն որոշմամբ հաստատված ԱՄՍ-ներ

13.

Պահպանվե՞լ է, արդյոք, աուդիտորական եզրակացությունները, աուդիտորական հաշվետվությունները, աուդիտորի աշխատանքային փաստաթղթերը և աուդիտի անցկացման հետ կապված այլ փաստաթղթեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան աուդիտի անցկացմանը հաջորդող հինգ տարվա ընթացքում պահպանելու պահանջը:

     

3

 

«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մաս

14.

Պահպանվե՞լ են, արդյոք, աուդիտորական եզրակացությունն առնվազն երկու օրինակից կազմվելու, աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորի կողմից ստորագրվելու և աուդիտ իրականացնող անձի ղեկավարի ստորագրությամբ հաստատվելու պահանջները:

     

3

 

«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերություն

15.

Պահպանվե՞լ է, արդյոք, աուդիտորական ծառայությունների իրականացումից հրաժարվելու և պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում դրանց պատճառների մասին լիազորված մարմնին սահմանված ժամկետներում տեղեկացնելու պահանջը:

     

3

 

«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «գ. 1» կետ

16.

Պահպանվե՞լ է, արդյոք, տուգանքի կիրառումից հետո 3 տարվա ընթացքում միևնույն տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը չշարունակելու կամ այդպիսի նոր խախտում թույլ չտալու պահանջը:

     

3

 

«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31.3-րդ հոդվածի 3-րդ մաս

17.

Պահպանվե՞լ է, արդյոք, հավաստի աուդիտորական եզրակացություն ներկայացնելու պահանջը:

     

5

 

«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մաս

18.

Պահպանվե՞լ են, արդյոք, աուդիտորների վարքագծին ներկայացվող պահանջները:

     

4

 

ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի N 499-Ն որոշում

19.

Ապահովվե՞լ է, արդյոք, աուդիտի որակի վերահսկողության համակարգի կանոնների և ընթացակարգերի համապատասխանությունը որակի վերահսկողության միջազգային ստանդարտներին:

     

5

 

ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1931-Ն որոշմամբ հաստատված ՈՎՄՍ 1

20.

Պահպանվե՞լ են, արդյոք, աուդիտորական կազմակերպության կողմից իր` փողերի լվացման և ահաբեկչության հնարավոր ու առկա ռիսկերը բացահայտելու և գնահատելու և բացահայտված ռիսկերի արդյունավետ կառավարման ու զսպման քաղաքականություն, վերահսկման մեխանիզմներ, ընթացակարգեր ունենալու, ինչպես նաև պարբերաբար, բայց ոչ ուշ, քան տարեկան մեկ անգամ հնարավոր և առկա ռիսկերը վերանայելու պահանջները:

     

2

 

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդված

21.

Պահպանվե՞լ է, արդյոք, աուդիտորական կազմակերպության կողմից` անշարժ գույքի առուվաճառք, հաճախորդի գույքի կառավարում, բանկային և արժեթղթային հաշիվների կառավարում, իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման համար գույքի տրամադրում, իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման գործառույթների իրականացում, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրական (բաժնեհավաք և այլն) կապիտալում բաժնեմասի (մասնակցության, փայի և այլն) օտարում (ձեռքբերում), կամ իրավաբանական անձանց անվանական կամ շուկայական արժեքով բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի և այլն) օտարում (ձեռքբերում) իրականացնելու դեպքում կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկին հաշվետվություն տրամադրելու պահանջը՝ անկախ դրանցում ներգրավված գումարի չափից:

     

2

 

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասեր

22.

Պահպանվե՞լ է, արդյոք, աուդիտորական կազմակերպության կողմից գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի չորակելու դեպքում` կատարված հիմնավորումները, եզրահանգումները, վերլուծության ընթացքը և արդյունքները փաստաթղթավորելու և սահմանված կարգով ու ժամկետում պահպանելու պահանջը:

     

3

 

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մաս

23.

Պահպանվե՞լ է, արդյոք, աուդիտորական կազմակերպության կողմից լիցենզավորմանը հաջորդող մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ՀՀ կենտրոնական բանկում հաշվառվելու պահանջը:

     

2

 

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մաս

24.

Պահպանվե՞լ է, արդյոք, աուդիտորական կազմակերպության կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի պատշաճ իրականացմանն ուղղված ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված հանձնարարականների կատարման պահանջը:

     

2

 

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ

25.

Պահպանվե՞լ է, արդյոք, աուդիտորական կազմակերպության կողմից հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն իրականացնելու պահանջը, ինչպես նաև՝ հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն իրականացնելիս՝ ռիսկի կառավարման այնպիսի ընթացակարգեր ունենալու պահանջը, որոնք կբացահայտեն և կգնահատեն հնարավոր կամ առկա ռիսկերը և կապահովեն ռիսկերին համարժեք միջոցների ձեռնարկումը:

     

2

 

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածներ, Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ կանոնակարգի 21-43-րդ կետեր

26.

Պահպանվե՞լ է, արդյոք, աուդիտորական կազմակերպության կողմից գործարքի կամ գործարար հարաբերության ավարտից հետո 5 տարվա ընթացքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով պահանջվող տեղեկությունների (ներառյալ՝ փաստաթղթերի) պահպանման պահանջը՝ անկախ նրանից, թե գործարքը կամ գործարար հարաբերությունը շարունակվե՞լ, թե՞ դադարեցվել է:

     

3

 

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդված

27.

Պահպանվե՞լ է, արդյոք, 10-ից ավելի աշխատող ունեցող աուդիտորական կազմակերպության կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանն ուղղված ներքին իրավական ակտեր (քաղաքականություն, հայեցակարգ, կարգ, կանոն, կանոնակարգ, ընթացակարգ, հրահանգ կամ այլ) ունենալու պահանջը և ՀՀ կենտրոնական բանկի սահմանած դեպքերում ու հաճախականությամբ ներքին աուդիտ («Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պարտականությունների ու գործառույթների պատշաճ իրականացումը վերստուգելու համար) իրականացնելու պահանջը:

     

3

 

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 23-րդ և 25-րդ հոդվածներ

28.

Պահպանվե՞լ է, արդյոք, աուդիտորական կազմակերպության կողմից ներքին դիտարկումների մարմին, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով և մասնագիտական համապատասխանության չափանիշների հիման վրա որակավորում ունեցող ներքին դիտարկումների մարմնի աշխատող ունենալու պահանջը:

     

2

 

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդված

29.

Պահպանվե՞լ է, արդյոք, աուդիտորական կազմակերպության կողմից գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը մերժելու կամ դադարեցնելու և գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի դիտարկելու պահանջը, երբ հնարավոր չէ նույնականացնել հաճախորդին (լիազորված անձին, իրական շահառուին) և պարզել նրա ինքնությունը, պարզել հաճախորդի գործարար բնութագիրը, ճշտել գործարար հարաբերության նպատակը և նախատեսվող բնույթը կամ ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստացվել է գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժման կամ դադարեցման հանձնարարական:

     

2

 

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր

30.

Պահպանվե՞լ է, արդյոք, աուդիտորական կազմակերպության կողմից Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված` ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերում ներառված անձանց հետ գործարքի կամ գործարար հարաբերության ժամանակ ահաբեկչության հետ կապված անձանց ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող կամ նրանց կողմից վերահսկվող գույքն անմիջապես և առանց նշված անձանց նախապես տեղեկացնելու սառեցնելու և գործարքը կամ գործարար հարաբերությունն անմիջապես կասկածելի որակելու և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկին հաշվետվություն տրամադրելու պահանջը:

     

2

 

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ մասեր

Հարցաշարում «Այո», «Ոչ» և «Չ/պ» պատասխանների նշանակությունը

1.

«Այո»՝ այո, առկա է, համապատասխանում է, բավարարում է

V

   

2.

«Ոչ»՝ ոչ, առկա չէ, չի համապատասխանում, չի բավարարում

 

V

 

3.

«Չ/պ»՝ չի պահանջվում, չի վերաբերում

   

V

Ձև N 2

Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր

 

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԻ ԿՈՂՄԻՑ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

NN
ը/կ

Հարցը

Այո

Ոչ

Չ/պ

Կշիռը

Մեկնաբանու-թյունները

Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը

1

2

3

4

5

6

7

8

1.

Մասնագիտացված կառույցի կողմից պահպանվե՞լ է, արդյոք, հավատարմագրման պայմաններից կամ պահանջներից որևէ մեկը չխախտելու պահանջը, ինչպես նաև իր կողմից լիազորված մարմին հավատարմագրման համար ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունները համապատասխանու՞մ են, արդյոք, իրականությանը:

     

5

 

ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 1007-Ն որոշման
9-րդ կետ

2.

Մասնագիտացված կառույցի կողմից պահպանվե՞լ է, արդյոք, վկայականն այլ անձանց օգտագործման չտալու, չօտարելու և չգրավադրելու պահանջը:

     

20

 

ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 1007-Ն որոշման 24-րդ կետ

3.

Մասնագիտացված կառույցի կողմից պահպանվե՞լ է, արդյոք, իր անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում սահմանված կարգով և ժամկետներում վկայականի վերաձևակերպման համար լիազորված մարմին դիմում ներկայացնելու պահանջը:

     

5

 

ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 1007-Ն որոշման 29-րդ կետ

4.

Մասնագիտացված կառույցի կողմից պահպանվե՞լ է, արդյոք, նախազգուշացման մասին պատշաճ ձևով տեղեկացվելու օրվանից սահմանված ժամկետում նախազգուշացման համար հիմք հանդիսացած խախտումները վերացնելու և դրա մասին հիմնավորող փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացնելու պահանջը:

     

20

 

ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 1007-Ն որոշման 35-րդ կետ

5.

Մասնագիտացված կառույցի կողմից պահպանվե՞լ է, արդյոք, աուդիտորական գործունեության օրենսդրության պահանջների այնպիսի խախտումներ թույլ չտալու պահանջը, որոնց հետևանքով ուղղակի սպառնալիք է առաջացել պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, անձանց կյանքի, առողջության կամ բարքերի, ինչպես նաև այլոց իրավունքների, ազատությունների, պատվի կամ բարի համբավի նկատմամբ:

     

10

 

ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 1007-Ն որոշման 36-րդ կետ

6.

Մասնագիտացված կառույցի կողմից պահպանվե՞լ է, արդյոք, նախազգուշացման մասին որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին նույն խախտումը չկատարելու պահանջը:

     

20

 

ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 1007-Ն որոշման 34-րդ կետ, 37-րդ կետի 3-րդ ենթակետ

7.

Մասնագիտացված կառույցի կողմից պահպանվե՞լ է, արդյոք, իր գործունեությունը կասեցված լինելու ընթացքում այդ գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթներ, կամ գործողություններ չիրականացնելու պահանջը:

     

20

 

ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 1007-Ն որոշման 36-րդ կետ, 37-րդ կետի 5-րդ ենթակետ

Հարցաշարում «Այո», «Ոչ» և «Չ/պ» պատասխանների նշանակությունը

 

1.

«Այո»՝ այո, առկա է, համապատասխանում է, բավարարում է

V

   

2.

«Ոչ»՝ ոչ, առկա չէ, չի համապատասխանում, չի բավարարում

 

V

 

3.

«Չ/պ»՝ չի պահանջվում, չի վերաբերում

   

V

(հավելվածը խմբ. 13.08.15 N 937-Ն)