ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2015 թվականի N 948-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գյումրու Հայորդաց տան բնականոն գործունեության համար անհրաժեշտ գույք ձեռք բերելու նպատակով «Աջակցություն Շիրակի մարզի համայնքներին» բարեգործական հիմնադրամին (այսուհետ` հիմնադրամ) տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին 2015 թվականի ինն ամսում հատկացնել 4,800.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝
1) սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը տրամադրել հիմնադրամին` նվիրաբերության պայմանագրի հիման վրա.
2) 10-օրյա ժամկետում ապահովել հիմնադրամի կողմից N 1 հավելվածում նշված անհրաժեշտ գույքի ձեռքբերման գործընթացը.
3) ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ ֆինանսական փաստաթղթերի կազմման գործընթացը և հիմնադրամի կողմից ձեռք բերված գույքը Գյումրու Հայորդաց տանը հանձնման աշխատանքների իրականացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. օգոստոսի 18 |
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
Գյումրու Հայորդաց տանՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՅՔԻ
NN |
Անվանումը |
Քանակը |
Գումարը |
1. |
Բեմական հագուստ |
- |
1,200.0 |
2. |
Բեմի լույսեր |
- |
700.0 |
3. |
Ռոյալ |
1 |
1,000.0 |
4. |
Շվեդական պատ |
3 |
150.0 |
5. |
Պրոյեկտր |
1 |
450.0 |
6. |
Մահճակալ՝ երկտեղանոց |
10 |
1,300.0 |
Ընդամենը |
4,800.0 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
ՀՀ Շիրակի մարզպետարան
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
Ցուցանիշների փոփոխությունը | |
ծրագիրը |
միջոցառումը |
(բաժինը/խումբը/դասը) |
ՀՀ 2015 թ. պետական բյուջե | |
1168 |
ԾՐԱԳԻՐ |
|||
Արվեստի պահպանման և զարգացման ծրագիր |
4,800.0 | |||
Ծրագրի նկարագրությունը |
||||
«Աջակցություն Շիրակի մարզի համայնքներին» բարեգործական հիմնադրամի մշակութային գործունեության ապահովում |
||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
||||
Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում |
||||
Քաղաքականության միջոցառումներ. ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ |
||||
ԾՏ 02 |
08.02.05 |
«Աջակցություն Շիրակի մարզի համայնքներին» բարեգործական հիմնադրամին անհրաժեշտ գույքով ապահովում |
4,800.0 | |
Տրանսֆերտի նկարագրությունը |
||||
Գյումրու Հայորդաց տան բնականոն գործունեության համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում |
||||
Ծառայություն մատուցողի անվանումը |
||||
«Աջակցություն Շիրակի մարզի համայնքներին» բարեգործական հիմնադրամ |
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.55 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||
ինն ամիս |
տարի |
ինն ամիս |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը | |||||
1168 |
ԾՏ 02 | |||||
Շահառուների քանակը |
Կազմակերպությունների թիվը, որտեղ կատարվում են ներդրումները |
1.0 |
1.0 |
X |
X | |
Գումարը (հազ. դրամ) |
4,800.0 |
4,800.0 | ||||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
միանվագ |
|||||
Շահառուների ընտրության չափանիշները | ||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|