Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 սեպտեմբերի, 2012 թվականի |
թիվ 5/6 |
քաղ. Պետրոպավլովսկ-Կամչատսկի
Ռիսկերի միասնականացված պրոֆիլների ռիսկի ոլորտներից տիպային բացառությունների ցանկը հաստատելու մասին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան
ՈՐՈՇԵՑ՝
1. Հաստատել ռիսկերի միասնականացված պրոֆիլների ռիսկի ոլորտներից տիպային բացառությունների ցանկը (հավելված)։
2. Ռուսաստանի ԴՄԾ-ին (ՄՁևՄՀԿԳՎ, Իվին Վ. Վ., ԴՄԵևՄԿԳՎ, Օ. Ն. Կոմարովա), Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին (ՄՀԿՎ, Վ.Ն. Օրլովսկի.) և Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին (ՌՎՎՎ, Ա.Մ. Կոլբայ.)՝ ռիսկերի միասնականացված պրոֆիլների նախապատրաստման ժամանակ ապահովել ռիսկի ոլորտներից տիպային բացառությունների ցանկի կիրառությունը։
Նախագահ՝ |
Ա. Յու. Բելյանինով | |
Նախագահի տեղակալ՝ |
Ա. Ֆ. Շպիլևսկի | |
Նախագահի տեղակալ՝ |
Մ.Տ. Յեսենբաև |
Հավելված Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի թիվ 5/6 որոշման |
Ռիսկերի միասնականացված պրոֆիլների ռիսկի ոլորտներից տիպային բացառությունների ցանկ
Մարդասիրական օգնության կարգով ստացվող ապրանքներ.
տեխնիկական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված ապրանքներ.
անհատույց օգնություն ցուցաբերելու և (կամ) բարեգործական նպատակների համար նախատեսված ապրանքներ.
սպորտային մրցումների և մարզումների, համերգների, թատերական ներկայացումների, մրցույթների, փառատոների, կրոնական, մշակութային և նույնատիպ այլ միջոցառումների անցկացման, ցուցահանդեսների, տոնավաճառների ժամանակ ցուցադրությունների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներով պաշտոնական և այլ միջոցառումների անցկացման ու լուսաբանման համար նախատեսված և վերադարձման ենթակա ապրանքներ.
«ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքներ,
որպես փորձանմուշ և նմուշ տեղափոխվող ապրանքներ.
տարերային աղետների, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների կանխարգելման և վերացման նպատակներով տեղափոխվող ապրանքներ.
խաղաղության պահպանման կամ վարժանքների անցկացման միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ռազմական նշանակության արտադրանք։
Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական: