Գլխավոր տեղեկություն
Համար
N 832-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.08.05/49(1138) Հոդ.702
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.07.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2015 թվականի N 832-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 243-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի օգտագործման իրավունքի վարձակալությամբ փոխանցման կարգը հաստատելու մասին» N 243-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 13-րդ կետից հանել «ու նախավճարի» բառերը.

2) 14-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Աճուրդի մասնակցության հայտում պետք է լրացվի մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը (իրավաբանական անձանց համար), ինչպես նաև անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, հաշվառման հասցեն, պետական հաշվառման համարը (անհատ ձեռնարկատերերի համար): Աճուրդի մասնակցության հայտին կից ներկայացվում են`

ա) աճուրդի մասնակցության վճարի՝ աճուրդային հանձնաժողովի կողմից նշված բանկի հաշվարկային հաշվին մուծման իսկությունը հաստատող վճարային փաստաթղթի պատճենը.

բ) աճուրդի մասնակցի կողմից լիազորված անձանց համար` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը:».

4) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Աճուրդում չհաղթելու կամ աճուրդը չկայացած հայտարարվելու դեպքում աճուրդի մասնակցության վճարը 10-օրյա ժամկետում վերադարձվում է մասնակցին` բացառությամբ այն դեպքի, երբ աճուրդը չկայացած է հայտարարվել հաղթողի կողմից պայմանագրի ստորագրումից հրաժարվելու պատճառով:».

5) 27-րդ կետի՝

ա. երկրորդ պարբերությունից հանել «և նախավճարի» բառերը,

բ. երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մրցույթին մասնակցության վճարի չափը, մուծման ժամկետներն ու կարգը սահմանում է մրցութային հանձնաժողովը:»,

գ. չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մրցույթին մասնակցության վճարի չափը սահմանվում է՝ ելնելով մրցույթի անցկացման համար կատարվելիք ծախսերի փոխհատուցման անհրաժեշտությունից: Մրցույթում չհաղթելու կամ մրցույթը չկայացած հայտարարվելու դեպքում մրցույթի մասնակցության վճարը 10-օրյա ժամկետում վերադարձվում է մասնակցին` բացառությամբ այն դեպքի, երբ մրցույթը չկայացած է հայտարարվել հաղթողի կողմից պայմանագրի ստորագրումից հրաժարվելու պատճառով:»,

դ. հինգերորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

6) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Մրցույթին մասնակցելու համար հայտատուն մրցութային հանձնաժողով է ներկայացնում փակ ծրարով գրավոր հայտ, որը պետք է բովանդակի հետևյալ տվյալները՝

ա) եթե հայտատուն առևտրային կազմակերպություն է՝

կազմակերպության պետական գրանցման համարը, կազմակերպության բաժնետերերի, մասնակիցների կամ փայատերերի ցուցակը՝ մասնակցության մասնաբաժնի նշումով, կազմակերպության գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրերը: Եթե կազմակերպությունն օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա պետք է նշվի նաև այն պետությունը, որի օրենքների հիման վրա ստեղծվել և գործում է տվյալ կազմակերպությունը, ինչպես նաև կցվի օտարերկրյա իրավաբանական անձի՝ պետական գրանցման վկայականի պատճենը, կազմակերպության ստեղծման հիմնադիր փաստաթուղթը և (կամ) կանոնադրությունը, վերջին 3 տարվա տարեկան հաշվետվությունը, որը պետք է ներառի նաև նշված ժամանակաշրջանի ֆինանսական տվյալները՝ աուդիտի եզրակացությամբ,

մրցույթին մասնակցելու համար սահմանված վճարի՝ մրցութային հանձնաժողովի կողմից նշված բանկի հաշվարկային հաշվին մուծման իսկությունը հաստատող վճարային փաստաթղթի պատճենը,

ջրային համակարգի արտադրական, տեխնիկական և բնապահպանական խնդիրների հետ կապված մրցույթով առաջադրված պայմանների կատարման վերաբերյալ հայտատուի առաջարկությունները, այդ թվում` հայտատուի կողմից առաջարկվող վարձավճարի չափը.

բ) եթե հայտատուն ֆիզիկական անձ է՝

անձնագրի տվյալները (անունը, ազգանունը, քաղաքացիությունը և բնակության վայրը), իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ նաև ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը,

մրցույթին մասնակցելու համար սահմանված վճարի՝ մրցութային հանձնաժողովի կողմից նշված բանկի հաշվարկային հաշվին մուծման իսկությունը հաստատող վճարային փաստաթղթի պատճենը,

ջրային համակարգի արտադրական, տեխնիկական և բնապահպանական խնդիրների հետ կապված՝ մրցույթով առաջադրված պայմանների կատարման վերաբերյալ հայտատուի առաջարկությունները, այդ թվում` հայտատուի կողմից առաջարկվող վարձավճարի չափը:

Հայտատուն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ներկայացված տվյալների արժանահավատության համար:».

7) 31-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 30
Երևան