ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2015 թվականի N 914-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 80-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու մասին» N 80-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 6-րդ կետում «Երևան քաղաքի Խանջյան 9 հասցեում գտնվող`» բառերից հետո «228321.35 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 2848.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով մասնաշենքը» բառերը փոխարինել «226236.0 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 2848.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով մասնաշենքը (դպրոց), 2085.38 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 909.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով մասնաշենքը (դպրոց)» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի 10-րդ և 11-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. օգոստոսի 18 |