ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2015 թվականի N 913-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1476-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1526-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1476-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16-րդ ենթակետով.
«16) Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա հանքային հումքի տեսակների արտահանման և ընդերքի մասին տեղեկատվության արտահանման լիցենզիաների տրամադրման առաջարկության ներկայացում նախարարին:».
2) որոշման N 2 հավելվածի երրորդ պարբերությունը «տեղեկատվության» բառից հետո լրացնել «, հանքային հումքի տեսակների արտահանման և ընդերքի մասին տեղեկատվության արտահանման լիցենզիաների» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. օգոստոսի 18 |