Գլխավոր տեղեկություն
Համար
N 895-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.08.2015-10.11.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.08.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2015 թվականի N 895-Ա

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ ու 50-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտենիի և Արագածավանի գյուղական համայնքների (այսուհետ՝ գյուղական համայնքներ) համար կառուցված, շահագործման համար ոչ պիտանի, Թաթուլի և Արևուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող՝ 6,9 կիլոմետր երկարությամբ, 219 միլիմետր տրամագծով, 6 միլիմետր պատի հաստությամբ, 20,400.0 հազ. դրամ գնահատված արժեքով՝ պետական սեփականություն հանդիսացող գազատարի խողովակաշարից (այսուհետ՝ գույք) 4,4 կիլոմետր հատվածը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Արագածավանի, իսկ 2.5 կիլոմետր հատվածը՝ Արտենիի գյուղական համայնքներին՝ գույքն օտարելու և օտարումից ստացված ֆինանսական միջոցները նոր կառուցվող գազատարի համաֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում գյուղական համայնքների ղեկավարների հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 11

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.11.2015, N 1287-Ա 10.11.2015, N 895-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան