Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 154-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.08.03/20(532) Հոդ.187
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.07.2015
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հուլիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 05015305

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

14 հուլիսի 2015 թ.

թիվ 154-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 309-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի ««Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող ծախսերի կազմն ու առավելագույն չափը» կանոնակարգ 10/12-ը հաստատելու մասին» թիվ 309-Ն որոշմամբ հաստատված «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող ծախսերի կազմն ու առավելագույն չափը» կանոնակարգ 10/12-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) Կանոնակարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն կանոնակարգի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նշված փաստացի ծախսերի տարեկան ընդհանուր մեծությունը չի կարող գերազանցել՝

1) ֆոնդի միջին տարեկան զուտ ակտիվների արժեքի 0.2 տոկոսը, եթե ֆոնդի միջին տարեկան զուտ ակտիվների արժեքը չի գերազանցում մեկ միլիարդ դրամը.

2) ֆոնդի միջին տարեկան զուտ ակտիվների արժեքի 0.1 տոկոսը, եթե ֆոնդի միջին տարեկան զուտ ակտիվների արժեքը գերազանցում է մեկ միլիարդ դրամը:»,

2) Կանոնակարգը 4-րդ կետից հետո լրացնել նոր 4.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«4.1. Սույն կանոնակարգի իմաստով` ֆոնդի միջին տարեկան զուտ ակտիվների արժեքը տվյալ տարվա համար ֆոնդի զուտ ակտիվների արժեքների միջին թվաբանական մեծությունն է, որը որոշվում է տարվա ընթացքում հաշվարկված` ֆոնդի զուտ ակտիվների արժեքների հանրագումարը բաժանելով տվյալ ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման պարբերականության (տարվա ընթացքում ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկների քանակի) վրա:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2015 թ. հուլիսի 15

Երևան