Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
ՈՐՈՇՈՒՄ
13 հունիսի 2013 թվականի |
թիվ 8/9 |
քաղ. Մոսկվա |
Մաքսային միության անդամ պետություններում ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետության միասնական ցուցանիշի հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան որոշեց`
1. Հաստատել Մաքսային միության անդամ պետություններում ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետության միասնական ցուցանիշի հաշվարկման մեթոդիկան (հավելվածը):
2. Ռուսաստանի ԴՄԾ-ին (ԱԲՀՄՀԳՎ, Վ. Ի. Սելեզնյով), Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին (ՄՀԿՎ, Ե.Ի. Բաբուլ), Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին (ՀՄՀՎ, Ն.Վ. Պակ)՝ եռամսյակը մեկ՝ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25–ն իրականացնել Մաքսային միության անդամ պետություններում ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետության միասնական ցուցանիշի արժեքների փոխանակում:
Նախագահ՝ |
Ա. Յու. Բելյանինով | |
Նախագահի տեղակալ՝ |
Մ. Տ. Յեսենբաև | |
Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ի նախագահի տեղակալ, Միավորված կոլեգիայի անդամ` |
Ս. Վ. Բորիսյուկ |
Հավելված |
ՄԵԹՈԴԻԿԱ
Մաքսային միության անդամ պետություններում ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետության միասնական ցուցանիշի հաշվարկման
Մաքսային միության անդամ պետություններում ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետության միասնական ցուցանիշով[1] (այսուհետ՝ միասնական ցուցանիշ) սահմանվում է ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության ստորաբաժանման մեկ պաշտոնատար անձի մեկ ամսվա աշխատանքի արդյունավետությունը, և այն հաշվարկվում է բալերով՝ աճողական կարգով՝ որպես մեկ պաշտոնատար անձի հաշվարկով միջին ամսական արժեք:
Միասնական ցուցանիշը (Ավետ) հաշվարկվում է՝ ըստ հետևյալ բանաձևի՝
Ավետ=Ահ* Գս/(Т*Հստ),
որտեղ՝
Т՝ այն ժամանակահատվածն է, որի ընթացքում հաշվարկվում է ցուցանիշը (ամիսների քանակը՝ 3, 6, 9,12).
_________________
1 Ռուսաստանի ԴՄԾ-ում՝ ստորաբաժանումներ, որոնց վերապահված են մաքսային ստուգումներ անցկացնելու լիազորություններ և որոնք ենթադաս են Ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության գլխավոր վարչությանը.
ԲՀ ՊՄԿ-ում՝ մաքսային տեսչության ստորաբաժանումներ.
ՂՀ ՖՆ ՄՀԿ-ում՝ հետմաքսային հսկողության ստորաբաժանումներ, որոնց վերապահված են մաքսային ստուգումներ անցկացնելու լիազորություններ.
Հստ՝ ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության ստորաբաժանումների հաստիքային թվակազմը հաշվարկային ժամանակահատվածի վերջում.
Ահ՝ արդյունավետության ցուցանիշը2 ՝ ըստ այն ստուգումների թվի, որոնց արդյունքներով հաշվետու ժամանակահատվածում հավելագրվել են մաքսային վճարներ[3], տույժեր՝ կախված հավելագրված մաքսային վճարների, տույժերի գումարների մեծությունից.
Ահ = Սհ1 *Հհ1 + Սհ2*Գհ2 + ...+ Սհ7*Գհ7.
որտեղ՝
Սհ1, Սհ2, ..., Սհ7՝ ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողությունների ստորաբաժանումների կողմից անցկացված ստուգումների թիվը, որոնց արդյունքներով հաշվետու ժամանակահատվածում հավելագրվել են մաքսային վճարներ, տույժեր՝ կախված հավելագրված մաքսային վճարների, տույժերի գումարների մեծությունից.
Գհ1, Գհ2, ..., Գհ7՝ կշռային գործակիցները՝ կախված հավելագրված մաքսային վճարների, տույժերի գումարից՝ ըստ անցկացված ստուգումների արդյունքների (սույն Մեթոդիկայի հավելվածում բերված աղյուսակ).
Գս՝ այն գործակիցն է, որը ներառում է ստուգումների արդյունավորությունը.
Գս=Ավոր+0,5,
որտեղ՝
Ավոր՝ ստուգումների արդյունավորությունը (միավորների մասը)՝
Ավոր = ՍԱ-վոր/Սընդ,
որտեղ՝
__________________
2 ստուգումներ՝ մաքսային հսկողության բոլոր ձևերը՝ համաձայն Մաքսային միության մաքսային օրենսգրքի 110-րդ հոդվածի.
3 մաքսային վճարներ՝ համաձայն Մաքսային միության մաքսային օրենսգրքի 70-րդ հոդվածի:
ՍԱ-վոր՝ արդյունավոր ստուգումների քանակը.
Սընդ՝ ստուգումների ընդհանուր քանակը:
Ստուգումը համարվում է արդյունավոր, եթե՝ ըստ դրա արդյունքների՝
- հավելագրվել են մաքսային վճարներ կամ նշանակվել են տուգանքներ.
- հարուցվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր և (կամ) քրեական գործեր.
- ստացվել են այլ արդյունքներ՝ Մաքսային միության անդամ պետություններում ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության անցկացման փորձի ազգային առանձնահատկություններին համապատասխան:
0,5՝ ստուգումների արդյունավորության ստուգիչ արժեքը, այսինքն՝
- եթե անցկացված ստուգումների կեսը արդյունավոր է, ապա՝ բարձրացնող գործակիցը Գս=1.
- եթե Ավոր< 0,5, ապա՝ Գս < 1, Գս-ն դառնում է նվազեցնող գործակից.
- եթե Ավոր > 0,5, ապա՝ Գս > 1, Գս-ն դառնում է բարձրացնող գործակից:
Մաքսային միության անդամ պետություններում ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետության միասնական ցուցանիշի հաշվարկման մեթոդիկայի հավելված |
Աղյուսակ
Կշռային գործակցի արժեքը՝ կախված հավելագրված մաքսային վճարներից, տույժերից՝ ըստ անցկացված ստուգումների արդյունքների
Հավելագրված մաքսային վճարների, տույժերի գումարները՝ ԱՄՆ հազ. դոլարով4 |
Կշռային գործակցի արժեքը |
- փոքր է կամ հավասար 1-ի. |
10 (Գհ1) |
4 Հավելագրված մաքսային վճարների, տույժերի վերահաշվարկը ԱՄՆ դոլարի կատարվում է հաշվետու ժամանակահատվածի ավարտի ամսաթվով (օրինակ՝ 1 եռամսյակի համար՝ 03.2013-ով):
Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական: