Գլխավոր տեղեկություն
Համար
N 376-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.05.02/9(392) Հոդ.491
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.04.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 ապրիլի 2011 թվականի N 376-Ն

 

Ռիսկերի գնահատման չափանիշների մեթոդաբանությունը սահմանող լիազոր մարմին ճանաչելու մասին

(վերնագիրը խմբ. 06.08.15 N 889-Ն)

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 121-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 06.08.15 N 889-Ն)

1. Ռիսկերի գնահատման չափանիշների մեթոդաբանության սահմանման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մինչև 2011 թվականի ապրիլի 30-ը սահմանել ռիսկերի գնահատման չափանիշների մեթոդաբանությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. ապրիլի 21
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.08.2015, N 889-Ն 20.08.2015, N 376-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան