Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
ՈՐՈՇՈՒՄ
11 հունիսի 2014 թվականի |
թիվ 11/13 |
քաղ. Երևան |
Մաքսային միության տարածքով ապրանքների տարանցման դեպքում երաշխիքային մեխանիզմներ զարգացնելու մասին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան որոշեց`
1. Ընդունել ի գիտություն Միութենական պետության մաքսային կոմիտեի Աշխատանքային խմբի՝ Մաքսային միության տարածքով ապրանքների տարանցման դեպքում երաշխիքային մեխանիզմներ զարգացնելու և կիրառելու գծով աշխատանքների մասին նախնական արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը:
ՄՊ ՄԿ-ի Աշխատանքային խմբի աշխատանքի արդյունքներն օգտագործել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի նախագծում առաջարկներ նախապատրաստելիս:
2. Ստեղծել Մաքսային միության տարածքով ապրանքների տարանցման դեպքում երաշխիքային մեխանիզմներ զարգացնելու և կիրառելու գծով Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային առընթեր աշխատանքային խումբ (այսուհետ՝ ՄԾՄԿ-ի Աշխատանքային խումբ) և հաստատել դրա Հիմնադրույթը՝ համաձայն սույն Որոշման հավելվածի:
3. Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին և Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին՝ մինչև 2014 թվականի հունիսի 30-ը Միավորված կոլեգիայի քարտուղարություն ուղարկել ՄԾՄԿ-ի Աշխատանքային խմբի կազմում թեկնածությունների վերաբերյալ առաջարկներ:
4. Ռուսաստանի ԴՄԾ-ին՝ մինչև 2014 թվականի հունիսի 30-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել ՄՊ ՄԿ-ի Աշխատանքային խմբի աշխատանքի նախնական արդյուքների և դրա կողմից ապրանքների տարանցման դեպքում երաշխիքային մեխանիզմների կիրառման ու ապրանքների տարանցման ժամանակ երաշխիքային մեխանիզմների միասնականացման հարցերի հետագա համատեղ մշակման անհրաժեշտության վերաբերյալ:
Նախագահի տեղակալ՝ |
Ա.Ֆ. Շպիլևսկի | |
Նախագահի տեղակալ՝ |
Գ.Կ. Ամրին | |
Ռուսաստանի ԴՄԾ-ի ղեկավարի առաջին տեղակալ՝ Միավորված կոլեգիայի անդամ՝ |
Վ.Մ. Մալինին |
Հավելված |
Հիմնադրույթ
Մաքսային միության տարածքով ապրանքների տարանցման ժամանակ երաշխիքային մեխանիզմներ զարգացնելու գծով ՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային առընթեր աշխատանքային խմբի մասին
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն Հիմնադրույթով սահմանվում են Մաքսային միության տարածքով ապրանքների տարանցման դեպքում երաշխիքային մեխանիզմներ զարգացնելու և կիրառելու գծով՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային առընթեր աշխատանքային խմբի (այսուհետ՝ Աշխատանքային խումբ) հիմնական իրավունքները, նպատակները և խնդիրները։
1.2. Աշխատանքային խումբը Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային (այսուհետ՝ Միավորված կոլեգիա) առընթեր կոլեգիալ մարմին է։
1.3. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Մաքսային միության մաքսային օրենսգրքով, ««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելուն առնչվող որոշ հարցերի, այդ ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման առանձնահատկությունների և բռնագանձված գումարները փոխանցելու կարգի մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագրով, «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի մասին» 2011 թվականի հունիսի 22-ի պայմանագրով, Մաքսային միության մաքսային իրավահարաբերությունները կարգավորող Մաքսային միության անդամ պետությունների այլ միջազգային պայմանագրերով, ԵվրԱզԷՍ-ի Միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) որոշումներով, Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումներով, Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի Ընթացակարգային կանոններով:
1.4. Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա աշխատանքը դադարեցնելու մասին որոշումն ընդունվում է Միավորված կոլեգիայի կողմից։
1.5. Աշխատանքային խմբի կազմը հաստատվում է Միավորված կոլեգիայի որոշմամբ։
1.6. Աշխատանքային խմբի ղեկավարը և ղեկավարի տեղակալները, ըստ Մաքսային միության անդամ պետությունների թվի, նշանակվում են Միավորված կոլեգիայի որոշմամբ՝ Աշխատանքային խմբի անդամների կազմից։
1.7. Աշխատանքային խմբի ղեկավարը՝
- ղեկավարում է Աշխատանքային խմբի գործունեությունը.
- իրականացնում է Աշխատանքային խմբի նիստերի անցկացման նախապատրաստումը.
- տեղեկացնում է Աշխատանքային խմբի անդամներին Աշխատանքային խմբի նիստի անցկացման ամսաթվի, ժամի և վայրի, ուսումնասիրման համար նախատեսված հարցերի մասին (այդ թվում՝ կապի էլեկտրոնային ուղիներով) ոչ ուշ, քան նիստի ամսաթվից տասն օրացուցային օր առաջ.
- հայտնում է Աշխատանքային խմբի անդամներին Աշխատանքային խմբի նիստերին քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացված նյութերում առկա տեղեկատվության և տեղեկությունների մասին.
- ապահովում է Աշխատանքային խմբի նիստերի անցկացումը.
- վարում է համապատասխան գրառումներ` Աշխատանքային խմբի նիստի արձանագրությունը կազմելու համար.
- կազմում է Աշխատանքային խմբի նիստերի արձանագրությունը.
- ուղարկում է Աշխատանքային խմբի անդամներին և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայություններին Աշխատանքային խմբի նիստերի հաստատված արձանագրությունը.
- իրականացնում է Աշխատանքային խմբի որոշումների և հանձնարարականների կատարման, ինչպես նաև դրանց կատարման ժամկետների նկատմամբ հսկողություն.
- կրում է անձնական պատասխանատվություն Աշխատանքային խմբի վրա դրված խնդիրների կատարման համար.
- ներկայացնում է Միավորված կոլեգիայի հաստատմանը Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ֆունկցիոնալ ստորաբաժանումների պաշտոնատար անձանց՝ Աշխատանքային խմբի անդամների կազմում (կազմից) ընդգրկելու (հեռացնելու) վերաբերյալ առաջարկներ՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ներկայացմամբ.
- ներկայացնում է Միավորված կոլեգիայի հաստատմանն Աշխատանքային խմբի աշխատանքների պլանների նախագծերը.
- բաշխում է պարտականություններն Աշխատանքային խմբի անդամների միջև.
- ձեռնարկում է միջոցներ՝ Աշխատանքային խմբի աշխատանքի մակարդակն ու արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ.
- ստորագրում է ծառայողական փաստաթղթեր իր իրավասության սահմաններում:
1.8. Աշխատանքային խմբի ղեկավարի բացակայության դեպքում նրա գործառույթներն իրականացնում է Աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալներից մեկը։
1.9. Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների պաշտոնատար անձինք ընդգրկվում են Աշխատանքային խմբի կազմում և հեռացվում են Աշխատանքային խմբի կազմից՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների ներկայացմամբ։
1.10. Աշխատանքային խմբի աշխատանքի պլանը ձևավորվում է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների առաջարկների հիման վրա, ստորագրվում է Աշխատանքային խմբի ղեկավարի կողմից և ուղարկվում է Միավորված կոլեգիայի քարտուղարություն։
2. Աշխատանքային խմբի հիմնական նպատակները, խնդիրներն ու գործառույթները
2.1. Միավորված կոլեգիայի՝ Աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ որոշումների նախագծերի նախապատրաստում։
2.2. Միավորված կոլեգիայի՝ Աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ որոշումների և հանձնարարականների կատարման նկատմամբ հսկողություն։
3. Աշխատանքային խմբի իրավունքները
Իր վրա դրված խնդիրների կատարման համար Աշխատանքային խումբն իրավունք ունի՝
3.1. Ներկայացնել Միավորված կոլեգիայի անդամների ուսումնասիրմանն առաջարկներ Աշխատանքային խմբի իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ։
3.2. Մշակել և ներկայացնել առաջարկներ իր իրավասության սահմաններում Միավորված կոլեգիայի որոշումները հրապարակելու, փոփոխելու և (կամ) չեղյալ հայտարարելու վերաբերյալ։
3.3. Պահանջել և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների կողմից սահմանված կարգով ստանալ Աշխատանքային խմբի գործունեության հետ կապված հարցերի վերաբերյալ փաստաթղթեր և տեղեկատվություն, նյութեր և համապատասխան եզրակացություններ։
3.4. Մասնակից դարձնել Աշխատանքային խմբի նիստերին Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների պաշտոնատար անձանց՝ Աշխատանքային խմբի գործունեության հետ կապված հարցերի քննարկման համար։
3.5. Մասնակցել Աշխատանքային խմբի իրավասությանը վերաբերող հարցերին առնչվող փաստաթղթերի համաձայնեցմանը։
4. Աշխատանքային խմբի նիստերի անցկացման կարգը
4.1. Աշխատանքային խմբի նիստերն անցկացվում են Աշխատանքային խմբի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից՝ ըստ անհրաժեշտության։
4.2. Աշխատանքային խմբի նիստի անցկացման ամսաթիվը, օրակարգը և վայրը որոշում է դրա ղեկավարը, կամ նրա հանձնարարությամբ՝ Աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալը։
4.3. Աշխատանքային խմբի նիստերն անցկացվում են Միավորված կոլեգիայի քարտուղարությունում։ Հնարավոր է՝ Աշխատանքային խմբի նիստերն անցկացվեն տեսաժողովի ռեժիմով, կամ Կողմերի համաձայնությամբ՝ Մաքսային միության անդամ պետություններից մեկի տարածքում։
4.4. Աշխատանքային խմբի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է Մաքսային միության անդամ պետության յուրաքանչյուր մաքսային ծառայությունից առնվազն մեկ անդամ։
4.5. Աշխատանքային խմբի նիստը վարում է Աշխատանքային խմբի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ՝ Աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալը։
4.6. Ուսումնասիրվող հարցի վերաբերյալ որոշումն ընդունվում է նիստին ներկա գտնվող Աշխատանքային խմբի անդամների քվեարկությամբ (կոնսենսուսով), ընդ որում, Մաքսային միության անդամ պետության յուրաքանչյուր մաքսային ծառայություն ունի մեկ վճռորոշ ձայն։
4.7. Աշխատանքային խմբի որոշումները ձևակերպվում են արձանագրություններով, որոնք ստորագրվում են Աշխատանքային խմբի անդամների կողմից և հաստատվում են Աշխատանքային խմբի ղեկավարի կողմից։
4.8. Աշխատանքային խմբի նիստերի ամփոփիչ նյութերը ներկայացվում են Միավորված կոլեգիայի քարտուղարություն։
4.9. Աշխատանքային խմբի աշխատանքային լեզուն ռուսերենն է:
Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական: